Ժողովուրդ երեկ չեմ, նայել լավա՞ երգել
Ժողովուրդ երեկ չեմ, նայել լավա՞ երգել
Kuk (28.05.2010)
Երեկ չեմ նայել, բայց նոր նայեցի տեսագրությունը: Ռիվասի կատարումը խայտառակ վատ չէր, լավ ա, որ էն ռաբիզությունները վերջնականապես վերացված են: Մի քանի անմաքուր նոտաներ կային, մի քիչ էլ ձենն էր ոնց որ թե կտրված:
Ադրբեջանի մասին ասեմ, որ երգը էսօր առաջին անգամ լսեցի Յութուբով: Չեմ հասկանում, ի՞նչ հետաքրքրություն են մարդիկ տեսնում էդ երգի մեջ:
Մեկ էլ, քանի որ խոսվեց հայրենասիրությունից ու նման բաներից, ասեմ, որ եթե հնարավորություն էլ ունենայի, չէի քվեարկի Ռիվասի օգտին, որտեւ երգը ինձ դուր չի գալիս, բայց միաժամանակ երբեք չեմ քվեարկի նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի օգտին, առանց քաղաքականացնելու, զուտ հակակրանքից ելնելով: Էդ երկրների հենց մենակ անուններից իմ մոտ զզվանք ա առաջանում, էլ չասեմ մնացածի մասին:
Ընդհարուր առմամբ վատ չներկայացավ Եվան, սկիզբն էլ լավ երգեց, բայց վերջում ձայնը մի տեսակ կարծես խզվում էր, և տոնն էլ չէր կարողանում կարգավորել:
Ամեն դեպքում կեցցե Եվան: Հաջողություն և հաղթանակ մաղթենք նրան եզրափակիչում![]()
Կամ ասենք միջազգային գրպանահատների գաղտնի մրցույթ ա, գող Համոն էլ Հայաստանն ա ներկայացնում, Պարտավոր ենք աջակցել
Թարգի, Նարեկ ջան, Ճ կարգի բաներին ուշադրություն դարձնելը
Հա, լավ կլինի որ Հայաստանը հաղթի: Ու ոչ մի վատ բան էլ չի լինի, եթե չհաղթի
Շատ անհաջող համեմատություն էր: Դա իմ կարծիքն է, որ պարտավոր ենք: Իսկ որո՞նք են «Ա Բ Գ Դ Ե Զ- ը բաները»: Ունենք չունենք տարվա մեջ մի քչից շատից նորմալ մրցույթ ունենք, դրան էլ էք անուն կպցնում: Ու ընդհանրապես չեմ կարծում, որ Ջիվան Գասպարյանը երբևէ Ճ կարգի մրցույթի կգնար: Ես երբևէ չխոսեցի հաղթելու մասին, ես գրեցի աջակցության վերաբերյալ, որ եթե չեք կարող, կամ չեք ուզում աջակցել ապա բարի եղե'ք աջակցողներին անիմաստ խորհուրդներ` թարգի-մարգի, չտալ:
Հարգանքներով
Վերջին խմբագրող՝ Nareco: 28.05.2010, 15:01:
Եվան եզրափակիչ փուլում երգելու է 21երորդը
Թե դրա մրցույթի ի՞նչ ա նորմալ, անկապ երգեր են էլի, էդքան փող, որ ծախսում են էդ մրցույթի վրա, թող տան էն մարդկանց ովքեր ունեն դրա կարիքը կամ չեմ հասկանում առհասարակ ի՞նչ կարևոր ա, որ այդ մրցույթում հաղթենք, շարքային մրցույթ ա էլի ,ինչ-որ երևելի բան իրենից չի ներկայացնում…իսկ Ջիվան Գասպարյանի անունը ուղղակի մեծ հանբավ ունի, իրանից հազար անգամ լավ դուդուկ նվագողներ կան ու փողին մունաթ
Իսկ աջակցելը դա արդեն ամեն մարդ ինքն ա որոշում, ես օրինակ երբեք չեմ հետևել այդ մրցույթին ու դեմ եմ , որվհետև այդ մրցույթին կարգին երգ կարելի ա ասել չկա, բացի այդ անիմաստ փողի ու ժամանակի վատնում ա…
Իսկ այդ աղջկա երգը ապուշություն էր…
Փաստորեն Եվան ոտաբոբիկ էր.
:
Hayazn (28.05.2010), Yellow Raven (28.05.2010)
Վերջին խմբագրող՝ Մանուլ: 28.05.2010, 16:02:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Ջիվան Գասպարյանը ինչ լավն էրու իրոք բեք վոկալն ապրի, շատ լավն էին, հատկապես վերջում շատ օգնեցին:Էս անգամ շատ ճիշտ էին ընտրված բեք վոկալի մասնակիցները:
Այ էկող տարի Գոռը գնա մի հատ տժժցնի Եվրատեսիլը![]()
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Yellow Raven (28.05.2010)
Բայց անդրադառնեմ ևս երկու կետի:
1. Ջիվան Գասպարյանը լավ դուդուկահար ա, բայց «աշխարհի վերջը» չի, ինքը հանգիստ կարող ա փողի դիմաց Ճ կարգի մրցույթի էլ մասնակցի, Ճ-ի քառակուսի կարգի մրցույթի էլ:
2. Արդեն երկրորդ անգամ շեշտում ես, որ պետք չի խանգարել կամ աջակցողների «թարգի-մարգի» խորհուրդներ չտալ: Ուրեմն, հարգելիս, շեշտեմ, որ նախ ոչ մեկը չի խանգարել (համենայն դեպս դու տենց բան չես կարող ցույց տալ) ու ոչ էլ որևէ մեկը զրկված ա խորհուրդ տալու իրավունքից ու հա էլ «ունեմ» խորհուրդ տալու կամ կարծիք գրելու ու դու կամ որևէ մեկը չեք կարող ասեք, որ «բարի լինենք» չանենք: Կակռազ շատ բարի ենք, դրա համար անում ենք:
բայց նաև Երրորդ. քանի որ համարում եմ, որ դա դառել է քաղքենիական մրցույթ, որն իսկական արվեստին խանգարում ա, ապա նաև ՊԵՏՔ Է փորձեմ խանգարել:
Կարծում եմ հասկանալի շարադրեցի ու հաջորդ անգամ հուսով եմ որ տենց ապագորգոռ տոնով «հայրենասիրական» ելույթներ անելուց առաջ կմտածեք![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էլի սկսվե՜ց «հայրենասիրությունը»Իսկական աստղերը աստղ են դառնում, կարիերա են ստեղծում ու դրանով միլլիարդների են հասնում, մեր թափթփուկները միլլիարդներ են ներդնում, որ աստղ դառնան: Միլլիարդներ ունեցող մի թափթփուկի էլ ճարում են, որ իրանց սիրի, միքիչ էլ սիրի, վերջում մի հատ էլ սիրի ու էդ ա՝ մի երկու հատ կլիպ նկարելու փողը պատրաստ ա, դաբռոն կա: Բայց մեկա՝ էսքանից հետո էլի աստղ չեն դառնում:
Ինչ վերաբերում ա Եվրատեսիլով Եվրոպայում վարկանիշ բարձրացնելուն, դա միամտություն ա առնվազն: Մի մրցույթ, որը անունով երգի մրցույթ ա, բայց այդտեղ երգը չի, արվեստը չի, որ գնահատվում ա, այլ ինչ-որ ծախսվող փողեր, մուրացկանություն, քաղաքականություն, սփյուռքին խնդրել, աղաչել, պաղատել, ուրեմն էդ մրցույթը չի կարող վարկանիշ բարձրացնելու նախադրյալ լինել:
Ինչի՞ են հիմնականում ինչ-որ անծանոթ երգիչ երգչուհիներ գնում Եվրատեսիլ: դե, խոսքը Հայաստանին չի վերաբերում, իհարկե, մենք մեր թափթփուկներից ընտրում ենք ամենաթափթփուկին ենք ուղարկումՈրտև նորմալ երկրները լուրջ չեն վերաբերվում և չեն էլ կարող լուրջ վերաբերվել մի մրցույթի, որն անունով երաժշտական է, բայց իրականում էժան առուծախ: Պատրիսիա Կասսը ո՞ր հորիզոնականը գրավեց, ես չեմ հիշում, բայց էնքան էլ բարձր տեղ չէր, ուրեմն չեղավ-չեղավ, մեր ուղարկած «աստղերի» չափ էլ չեղավ հա՞
![]()
Կարճ ասած՝ չեմ սիրում անիմաստ հայրենասիրությունը, սիրում եմ ամեն ինչը ճիշտ գնահատելը: Ու եթե նույնիսկ անվճար լիներ, ձայն չէի տա Հայաստանի մասնակցին, որտև վաղը գալու ա էլի անտաղանդ ձևով երգի, էլկի անտաղանդ երգեր են ծնվելու, ու դա անվանելու են արվեստ, իրանց անվանելու են աստղ, որպես դրա ապացույց էլ աչքներս մտցնեն Եվրատեսլիլի արդյունքները, որոնք մուրալով, փողով և այլ կեղտոտ ու ստոր ճանապարհներով են ձեռք բերվել:
Երբ որ ստեղից նորմալ մարդկանց կընտրեն, նրանց մեջից էլ նորմալ արդար ձևով ընտրություն կանեն ու կուղարկեն, էդ ժամանակ էլ չեմ խնայի, նույնիսկ թանկ գնով ձայն կտամ, ու կուրախանամ, որ պատվավոր հորիզոնական ենք զբաղեցրել, իսկ սա հաստատ էդ դեպքը չի:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ադրբեջանը էլի կռիվների մեջա Եվրատեսիլի կազմակերպիչների հետ, իրա քարտեզի պատճառով, մեկ նրա համար, որ Լեռնային Ղարաբաղը ընդգրկված չի եղել, մեկ էլ, որ մնացած Պետությունների քարտեզները միքանի վարկյան ավելի շատ են իբր ցույց տվելք, քան իրանց երկրի քարտեզը
http://www.el.am/blog/2010/05/adrbej...on-i-sxalnere/
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
tikopx (28.05.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ