Հայաստանում ՄՏՍ ը դեռ կարծես բարեգործական ծրագրեր էլ ունի՝ տուն է տալիս, ցուցանակ է կպցնում, դպրոց է վերանորոգում, ուսանողի է սովորեցնում... Ռուսաստանում դրա ծրագրերը միայն թալանչիական են: Բայց միայն իմ անունով երեք գործող քարտ ունենք: Սկզբից մի փոքր ծառայությամբ մարդկանց գրավում են՝ Հայաստան սմս ճամփելը 1ռուբլի էր, իրենց քարտն առա, 13 օր հետո, առանց զգուշացնելու սարքել էին 3,5:Հիմա էլ 5,5 է: Կամ էս ինտերնետը իրենց մոդեմով. Սկզբից անունը դրել էին «բեզլիմիտ» հիմա եդ «բեզլիմիտը» մնաց գիշերվա 2ից 6ը: Մնացած ժամանակը՝ փողով: Զանգելու մասին էլ չեմ պատմում...Ու երբե'ք, երբե'ք, ոչ մի բարեգործություն: Այնպես որ, սիրելի Հայաստանի ՄՏՍի բաժանորդներ: Ձեր վիճակը դեռ բարվոք է...
Էջանիշներ