Մի հարյուր տարի առաջ հեռուստատեսությամբ մի տեսահոլովոկ եմ տեսել, չեմ էլ հիշում` գովազդ էր, թե ինչ:
Ուրեմն դեղատան մոտ կանգնած է մի տարեց զույգ` մոտ 70 տարեկան: Շատ անվճռական, մի քիչ վախեցած տեսքով: Պապին տատիին կամաց առաջ է հրում, բայց վերջինս վարանում է: Վերջը համարձակություն է հավաքում ու մտնում դեղատուն: Մի երիտասարդ աղջիկ մոտենում է, որ սպասարկի: Տատին գրպանից մի հսկա ցուցակ է հանում ու սկսում...
- Ասպիրին, պենիցիլին, վալիդոլ...
Ու արագ-արագ: Իրար հետևից...
Աշխատողը հազիվ է հասցնում թվարկածները հանել, լցնել տոպրակի մեջ:
- Անալգին, լևոմիցիտին, պրեզերվատիվ, վալերիանկա...
Վերջում ցուցակը դնում է գրպանը, մի երկու հսկա տոպրակ դեղերը առնում ու դուրս թռնում դեղատնից:
Պապիի հետ արագ սաղ առածը դեն են շպրտում, պրեզիկը վերցնում, ուրախ -զվարթ գնում:
Ասածս ինչ է: Ինչքան հաճախ ենք լիքը ավելորդ բաներ ասում կամ գրում` մի տող կարևոր նախադասությունը մեջը խցկելու ու դրանով աչք չծակելու համար:![]()
Էջանիշներ