Աստղ, էդ դեպքում թող Ռոմանոգերմանական ֆակուլտետն էլ փակեն, հեն ա Բրյուսով կա:
Ես ընդունվելուց առաջ ահագին տատանվել եմ, թե որտեղ գրեմ առաջին հայտով: Շատ եմ հետաքրքրվել, թե որտեղ ա ավելի լավ, վերջը ԵՊՀ եմ ընդունվել հենց առաջին հայտով: Ուրիշ տեղ չէի էլ նշել դիմումիս մեջ, որովհետև միավորներս բարձր էին, ու չէի կասկածում, որ կընդունվեմ: Հիմա էլ չեմ փոշմանում, որ ԵՊՏՀ չեմ ընդունվել:
Իսկ ինչ վերաբերում ա կաշառակերությանը, ասեմ, որ հոսքի կեսից ավելին փողով կամ ծանոթով ա ստանում: Բայց մինչև հիմա չեմ իմացել նենց դեպք, որ սովորողը պատասխանի ու չստանա: Կամ` որ 5-երի լիմիտը սպառված լինի… Լավ ա` հիմա 20 բալանոց համակարգ ա: Ճիշտ ա, դասախոսներ եղել են, որ 20 չեն դրել ընդհանրապես, 18-ն ա եղել մաքսիմումը, բայց պատասխանողը միշտ էլ ստացել ա:
Էջանիշներ