Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Ի տարբերություն կիրգիզների մենք շատ լավ ծիպա հասկանում ենք, բայց ոչ մի բան անելու ընդունակ չենք: Ապեր, կիրգիզները իրանց զապառոժեց ընդդիմությունով առաջ են գնում, մենք մեր մերսեդես ընդդիմությունը յուղել կանգնացրել ենք գառաժում, մեկ մեկ խոդի ենք տալիս որ ակումլյատորը չնստի: Կիրգիզները ինչ-որ տեղ հասնելու տարբերակ ունեն, իսկ մենք գառաժում խեղդվելու ենք, մեր մերսեդեսի գազերից:

Կիրգիզները երկու տարի հետո կարող ա իրանց զախով մի տեղ ցեխի մեջ ընգնեն, բռթելով կհանեն, ու էլի առաջ կգնան, կամ գոնե մի բան կփոխեն: Մենք մեր մերսեդեսով դատապարտված ենք միայն լռվել գառաժում, լսել թե ինչ փափուկ ա աշխատում մատոռը, ու հիանալ թե ինչ հրաշք մեքենա ունենք:
Նորից համեմատություն:
Սույն թեմայում քննարկվում է Ղրղզստանի հեղափոխությունը, այլ ոչ Հայաստանի ներքին վիճակը: Եթե խոսենք Հայաստանից, ապա ես չեմ կարծում, որ մենք ծիպա լավ հասկանում ենք, այլ լրիվ հակառակը, հակառակ դեպքում կունենայինք լրիվ այլ իրավիճակ:

Ինչ վերաբերվում է առաջ գնալուն, ապա թույլ տուր կասկածել, թե որքանով են առաջ գնացել:
Ի դեպ, էդ ո՞նց եղավ, որ 2-3 օրում կարծիքդ այս պրոցեսների մասին կտրուկ փոխվեց, չէ՞ որ ղրղզները հեղափոխություն չէին անում, այլ ընդամենը թալան էին ուզում (c) Տրիբուն: