Մենակ հայերի մոտ ա, որ կոմպի D: դիսկի մեջ լինում ա մի հատ Music ֆոլդեր, որի մեջ պարտադիր լինում ա եւս մի music ֆոլդեր (ընդ որում, էս մեկը պարտադիր պիտի փոքրատառով լինի), որի մեջ միշտ լինում ա ընդամենը 2 հատ երգ, որոնցից մեկի անունը որպես կանոն լինում ա Track 01։
Մեկ էլ, որպես շարունակություն ասեմ, որ էդ նույն Music ֆոլդերի մեջ պարտադիր լինում ա նաեւ «nor erger» անունով ֆոլդեր, որի մեջ ոչ մի հատ նոր երգ չկա, ուղղակի էն բոլոր երգերը, որ դրա մեջ են, ժամանակին նոր են եղել, դրանից ֆոլդերի անունը տենց ա դրվել։

Էջանիշներ