Կգործարկվեն «ԱրմենՏել»-ի կանխավճարային մարզային սակագնային փաթեթներ
85c126fa-a7d0-4496-.jpg
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է ֆիզիկական անձանց համար` «Շիրակ», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» և «Վայոց Ձոր» կանխավճարային մարզային սակագնային փաթեթների գործարկման մասին: Սակագնային պլաները թույլ են տալիս Beeline բջջային ցանցում կատարել ելքային զանգեր` ընդամենը 9 դրամով, անկախ խոսակցության տևողությունից: Վճարը գանձվում է միայն հաջողված զանգի դիմաց: Այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Իր տարածաշրջանում գտնվող մարզային սակագնային պլանի բաժանորդի համար դեպի Beeline ցանցի այլ հեռախոսահամարներ ելքային զանգի արժեքը 9 դրամ է: Խոսակցության տևողությունը տարիֆիկացվում է ելնելով 0 դրամ/րոպե հաշվարկից:
Եթե բաժանորդը գտնվում է իր տարածաշրջանից դուրս, ապա Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 19 դրամ է:
Մարզային սակագնային պլանի բաժանորդների համար դեպի ֆիքսված և այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը 39 դրամ է: Beeline ցանցի ներսում ելքային մեկ SMS հաղորդագրության արժեքն 9 դրամ է, իսկ դեպի այլ, այդ թվում` միջազգային օպերատորների ցանցեր` 20 դրամ: Բջջային ինտերնետի (GPRS-Internet) սակագինը 29 դրամ է` փոխանցված/ստացված տվյալների յուրաքանչյուր 1 ՄԲ դիմաց:
Մարզային սակագնային փաթեթի SIM-քարտ կարելի է ձեռք բերել տվյալ մարզի Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներից ` 400 դրամով, ընդ որում, այդ գումարն ամբողջությամբ մուտքագրվում է բաժանորդի հաշվին: Դեպի մարզային սակագնային պլաներ Beeline այլ սակագնային պլաներից անցման արժեքը 300 դրամ է: Մարզային սակագնային պլաների միջև անցումները փակ են:
Մարզային սակագնային պլաների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները զետեղված են
www.beeline.am պաշտոնական կայքում:
Էջանիշներ