Հայկո ջան, շնորհավորում եմ ծնունդդ: Էս աշխարհում քեզ ոչ մեկ էնքան չի սիրում, ինչքան ես, նենց որ ուրիշի վրա հույսդ մի դիր: Ցանկանում եմ քեզ վճռականություն ու վստահություն, թե չէ ուժ շատ ունես: Ու համաձայնվի, ինչ որ պետք ա բոլոր լավ մարդկանց, ունես. լավ ընկերներ, լավ բարեկամներ, լավ որակներ, լավ բնավորություն: Մնացած ոչ կարևոր բաները` լավ գործ ա, տուն ա, հարստություն ա, ընկերուհի-մընկերուհի ա, չգիտեմ ինչ ա, էդ ամեն ինչի շնորհիվ ավելի հեշտ ա ձեռք բերվում: Չի ուզի, չի ուզի, քեզ պե՞տք ա, հետո ինքն ա ափսոսալու: Թող լավ ընկերներդ քեզնից անպակաս ըլնեն, քո որակները չարաշահողները քեզնից հեռու մնան, բարեկամներիդ առողջություն, քեզ էլ, որ եթե փոխվես էլ, դեպի լավը փոխվես: Քեզ պե՞տք ա, թող ծանրորդները մտածեն… Վոբշմ, շնորհավոր: Ինձնից կախված ամեն ինչ կանեմ որ լավ ըլնես:![]()
Էջանիշներ