Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Ես դեռ որևէ լուրջ հայեցակարգ չեմ էլ ներկայացրել, բայց դու արդեն լուրջ դիմադրում ես, սա խոսուն հանգամանք է Ես ընդհամենը հարցում եմ ներկայացրել Ակումբի քաղաքականությամբ հետաքրքրվող ժողովդրին, իսկ դու ինձ մեղադրում ես ծայրահեղությունների ու հիասթափության գիրկն ընկելուց, պոպուլիզմով զբաղվելուց մինչև անուղեղ լինելու մեջ, Չուկ, չե՞ս կարծում, որ քո վերաբերմունքը չափազանց կոշտ է:

Ոչ, բոլորովին, լուրջ դիմադրելու համար ես նվազագույնը պիտի թեմային ու «հայեցակարգին», որն ամենուր չակերտների մեջ եմ դրել, լուրջ վերաբերվեմ:
Ինչևէ, պատասխանդ ու ինձ դեմագոգիայի մեջ մեղադրելդ, հարյուրերորդ անգամ հարցերիս պատասխանելուց խուսափելով, խոսուն է:

Ես թեմայում բազում հարցեր եմ տվել:
Այդ հարցերից մի քանիսին պատասխանեցիր, պատասխաններդ պարունակում էին քո պատկերացրած նոր ընդդիմության «հայեցակարգը», որոնք ես անվանում եմ պոպուլիստական և անլուրջ, պնդում, որ դրանք իրականացման հնարավորություն չունեն: Բազում անգամներ այդ թեզս կրկնեցի, հարցեր տվեցի, պնդումներ արեցի, պատասխան չկա, փոխարենը մեղադրվում եմ դեմագոգիայի մեջ՝ դեմագոգիկ ձևով, մեղադրվում են կոշտ լինելու մեջ, չնայած ինքս քո կողմից կոշտ գնահատականների եմ արժանանում և այլն:

Բայց ոչինչ:
Նորից եմ կրկնում.
- Ներկա իրավիճակում չկա նոր ընդդիմություն ստեղծելու որևէ ռեալ տեսլական:
- Քո ներկայացրած հայեցակարգը պոպուլիստական է, իրականացող չի, որևէ ռեալ հնարավորություն չկա իրականանալու, այդ տեսլականով ընդդիմություն ձևավորելու դեպքում ժողովրդին նոր հիասթափություն է սպասվում:
Վերջ:
Հակաճառի ու ասա որ էս երկու կետերում սխալվում եմ: