Շնորհակալություն, որ Լևոնի կողմնակիցներին առանձին ազգ ես համարում, գուցե նաև՝ ազգային փոքրամասնություն: Իմ համար դա մինիմում նշանակում է այլ մտածելակերպի մարդիկ, այլ համոզմունքների, գաղափարների... մարդիկ: Երկիրը երկիր կլիներ, եթե բոլորս էլ էդ ազգից լինեինք:
Ես չեմ թաքցնի, որ առաջինը ես եմ հրեա տարբերակի օգտին քվեարկել: Անգամ եթե հարցումը բաց լիներ, ես կընտրեի այդ տարբերակը: Ինձ հետաքրքրում էր, թե ինչպես կարձագանքեն մեր արիական ֆաշիստները, եթե իմանան, որ ակումբում էլ հրեա կա, հետո որ պարզվի՝ ես եմ, վաբշե...Էն էլ ես միակ տարբերակ չեղա. մեր ազգադավները բացահայտեցին իրենց, պատռեցին իրենց դիմակները: Որպեսզի այս քայլը հասկանաք, առնվազն պիտի մասնվորապես ակումբի պատմության բաժինը կարդաք, որը արդեն կոնկրետ իմ կողմից չի կարդացվում, օրերով չեմ կարդում, անգամ չեմ բացում այդ բաժինը, որովհետև ասելիք չունեն. ով հասնի մի բացասական բան կգրի հրեաների կամ այլ ազգերի մասին, մեր բոլոր դժբախտություններում կմեղադրի նրանց... ամեն անգամ տհաճություն եմ զգում, երբ կարդում եմ: Իսկ երբ դու փաստ ես դնում քննարման մասնակցի առջև, ինքը էլի շրջվում է օտարներին մեղադրելուն, թե հաստատ նրանց մեղքով է, նրանց քարոզչության, նրանց խարդախ դիվանագիտության... էէէ դուք էլ էդքան լինեիք, դուք էլ դիվանագիտություն ունենայիք, դուք էլ ճնշեիք այլ ազգերի
Սևակը մի հատ էլ գովերգում է հայերի այդ գիծը, թե՝
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն,
Դարձյալ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի,
Ոչ ոք չի տուժել զարկից մեր բազկի...
է թող տուժեր, օգու՞տը ինչ, որ ոչ ոքի չենք ստրկացրել, չենք ճնշել... կամ ասում ա՝ մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում... հայ ենք, հայ են ասում, հո չուվաշ չէ՞ին ասելու, լրիվ ազգայնամոլություն է:
Հրեա տարբերակը ընտրելը նման է նրան, երբ Դինքի սպանությունից հետո թուրքերը հայտարարում էին, որ բոլորը Հրանտ Դինք են: Ուրեմն, ինչքան շարունակվի հրեաների հրապարակավ պախարակումը ակումբում, այդքան ժամանակ կոնկրետ ես հրեա եմ:
Էջանիշներ