Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Չկա-չկա, մի մեջբերում անեմ արժանահավատ աղբյուրից.



Աղբյուր՝ «Հայկական ճարտարապետության պատմություն» հատոր առաջին, տպագրված է ՀԳԱԱ-ի կողմից, խմբագրական խորհուրդ՝ Բ. Առաքելյան, Լ. Բարսեղյան, Վ. Հարությունյան, Մ. Հասրաթյան, Ս. Մնացականյան, Կ. Ղաֆադարյան: Գլխավոր խմբագիր՝ Գ. Տիրացյան:


Ի դեպ, նախորդ գրառմանս մեջ ակնարկով ասեցի, հիմա ավելի պարզ գրեմ: Այդ տեղանքի իրական անունը Քարահունչ չի: Քարահունչը Գորիսի շրջանում լրիվ այլ բնակավայրի անուն է, որը որոշ մարդիկ բերել ու կպցրել են զորաց քարերին, որպեսզի իրենց տեսությունն «ապացուցեն»: Այդ ապացույցն էլ այն է, որ Քարահունչը Սթոունհենջի նման է հնչում: Է թեկուզ, թող նման հնչի, օգուտն ինչ, եթե Քարահունչը այդ տեղանքի անունը ՉԷ:

Ես վախենելով որ ինձ սխալ կհասկանան, միշտ խուսափել եմ գրել: Բայց հիմա կգրեմ: Նախ ասեմ, որ Հերունին իսկապես հրաշալի ֆիզիկոս է: Սակայն, եթե անկեղծ լինենք, նա նաև ֆիզիկայում է «բլեֆներ» արել: Մասնավորապես նրա դիտակը որևէ օգուտ երբևէ չի տվել: Գտեք մարդ, որը հակառակը կասի և իր ասածի օգտին փաստ կբերի: Պարզապես նրա աշխատությունը, որն իրավ արժեքավոր էր, չափից ավելի ուռճացված էր: Նույնը այսպես կոչված «Քարահունչի» այսպես կոչված «աստղադիտարանի» դեպքում:

Խնդիրն այն է, որ եթե պարզվի որ դա աստղադիտարան է եղել, մենք «հպարտանալու» շատ բան կունենանք: Շատ լավ կլիներ, եթե այդպես լիներ: Սակայն այս պահին որևէ իրական ապացույց դրա համար գոյություն չունի: Փոխարենը ունենք հնաբանների խոսքերը, ովքեր պնդում են այն տեսակետը, որը վերևում շարադրեցի:

Զորաց քարերը շատ հետաքրքիր ու արժեքավոր վայր է, պատմամշակութային առումով: Այն, ինչն ինքը կա, ինքն այդքանով արժեքավոր է: Ու այդ արժեքը գցվում է արհեստական, չապացուցված «աստղադիտարանի» թեզերով, ակամա այդ պատմամշակութային արժեքը դնում եք (են) ծիծաղելի վիաճակում:
Մեջբերումդ օգտակար էր: Կասես որ թվականի հրատարակություն է այն: