Դրա համար էլ Icon -ը շտապում ա մտնի ֆիքսված կապի շուկա: Օպտիկա փռի, կորպորատիվ բաժանորդներ գտնի, որ օֆիսների միջև ցանց հաստատաի, լրացուցիչ ծառայություններ տա, որ տակ չգնա:
Բայց դա չի փրկի, որովհետև Icon -ը եկած օրվանից դեռ շահույթով աշխատած չկա, թեկուզ մեկ ժամ: Իրանք էլ են խոստովանում, որ սպասելիքները չեն արդարացել: Կարճ ասած բանկրոտ լինելուց առաջ, դեռ շահույթ ունենալ ա պետք, իսկ իրենք դեռ ծախսում են ու ծախսում: Մինչև իրանց սպասված 16 000 բաժանորդը հավաքեն, որ սկսեն շահույթով աշխատել, Բիլայնն ու Վիվան կտան մեջքը կկոտրեն: Դեռ 2000 բաժանորդ ունի Icon-ը:
էսպես չի մնա
iCON Communications-ը իջեցնում է սակագներն ու առաջարկում նոր ծառայություններ
http://itel.am/am-news-2-2856.htmlԻնտերնետ պրովայդեր iCON Communications-ն այսօր հայտարարել է սակագների իջեցման մասին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, iCON Communications ընկերության կոմերցիոն տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը տեղեկացրել է հետեւյան սակագնային փաթեթների գների նվազեցման մասին`
- iCON connect (256 կբ/վ ներբեռնում/ 64 կբ/վ արտաբեռնում - ամսական 15 հազարից մինչեւ 12 հազար դրամ);
- iCON media (512 կբ/վ ներբեռնում/ 128 կբ/վ արտաբեռնում – ամսական 24 հազարից մինչեւ 22 հազար դրամ);
- iCON optima (1024 կբ/վ ներբեռնում/ 256 կբ/վ արտաբեռնում – ամսական 45 հազարից մինչեւ 33 հազար դրամ):
Նոր սակագնայի փաթեթներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 1-ից:
Րաֆֆի Քասսարջյանը տեղեկացրել է նաեւ ընկերության երկու նոր ծառայությունների մանին` վիրտուալ տեղական ցանցի ծառայություն (Virtual local area network - VLAN) եւ ինտերնետին ժամանակավոր միանալու կանխավճարային iCON stream փաթեթ:
VLAN ծառայությունը նախատեսված է քաղաքի տարբեր վայրերում մասնաճյուղեր ունեցող կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են ստեղծել ընկերության միասնական ցանց:
iCON stream ծառայությունը հնարավորություն է տալիս 1024 կբ/վ ներբեռնում /256 կբ/վ արտաբեռնում արագությամբ ժամանակավոր միանալ ինտերնետին` օրական վճարելով 3000 դրամ:
Ամփոփելով հայկական շուկայում ընկերության առաջին 6 ամիսների աշխատանքը` Րաֆֆի Քասսարջյանը նշել է, որ ներկայումս iCON-ի ծածկույթի ընդհանուր մակերեսը կազմում է 70ք. կմ: Ծածկույթն ապահովվում է 38 բազային կայաններով:
Ընթացիք տարվա վերջին եւ 2010 թվականի սկզբին ընկերությունը մտադիր է ծածկել Երեւանի ողջ տարածքը:
tikopx (16.11.2009)
Ինձ թվումա, ոչ միայն չի փակվի, այլ կհասցնի այնքան թվով բաժանորդ հավաքի, որ իրեն արդարացնի:
Ճիշտ բջջային օպերատորները բաժանորդ հավաքելու պրոցեսը բավական կդանդաղեցնեն:
Մի քանի օր առաջ փորձելու հնարավորություն եղավ, ես շատ ավելի լավ որակ էի սպասում, այն ել նման բարձր գներով, մի խոսքով անկապ էր
...
0-ով կամ "-" -ով երկար աշխատել կարող են:
Հնարավոր տարբերակներից մեկը՝ իրանց ինվեստրները փող են մաքրում ստեղ: Ուղարկում, շրջանառում են, հետո իրենց ավելցուկ փողերը շահույթի տեսքով ցույց են տալիս: Իբր գնաց Հայաստան, շատացավ, եկավ:
Իրականում ոչ էլ շատացավ: Կամ մի քիչ էլ պակասեց, բայց նորմալ սահմաններում "շահույթ" ցույց տալով, ցանկացած փող կարելի ա մաքուր սարքել:
Այլապես չեմ հասկանում իրանց աշխատանքի իմաստը: Իրանց արած ներդրումները 40-50 տարում էլ չեն հանի էս տեմպերով:
էսպես չի մնա
Փող մաքրելը նույնպես չեմ կարծում, Վրաստանում նույնպես նույն բիզնեսն են անում, փող մաքրելու համար այս 2 երկկրներից մեկը լռիվ վզով էրբացի այդ իրանց ներդրումների զգալի մասը "լիկվիդնի" ծախսեր են, այսինք սարքավորումներ են, կամ ցանցային ինֆրաստրուկտուրան կամ ողջ բիզնեսը կարող են 0-ականով, առանց շատ տակ տալու ծախեն ու դուրս գան
Elmo (18.11.2009)
ես իրանց ղեկավարությանը չեմ ճանաչում, բայց կարծում եմ որ թույլ մենեջմենթ ունեն
մեծ շուխուռով մտան շուկա, բայց օրիգինալ ոչինչ չեն առաջարկում, որ իրանց կառանձնացնի բջջային օպերատորներից...
Էլմո ջան լրիվ համաձայն եմ՝ սենց որ գնան տակ են տալու, որտև բջջային օպերատորները իրանցից կլիենտ են տանում... այնինչ զարգացած շատ երկրներում Վայմաքս պրովայդերներն են բջջայիններից բաժանորդ տանում՝ վաճառելով Վայմաքս հեռախոսներ, որոնց կապը վոիպ-ովա աշխատում...
Ասեմ ավելին, էդ Վայմաքսը իմ տեղեկություններով 3.5-րդ սերնդի կապա հանդիսանում.
Մի խոսքով, եթե իրանք օրիգինալ բան չմտածեն, նոր խոսք չասեն շուկայում՝ իրանց հեռանկարը էդքան էլ գունավոր չի![]()
Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։
որոշել եմ ԱՅՔՆ առնեմ, մեջներից խելքը գլխիննա,
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
Նոյեմբերի 18-ին, սկսած ժամը 12:15:00 (GMT +4) տեղի է ունեցել DDoS հարձակում "Icon" պրովայդերի ցանցի ուղղությումբ, որի հետևանքով արացել էր մոտ 100 Մբիթ/վրկ ծավալով տրաֆիկ (ուսումնասիրվել է 500 000 ICMPփաթեթ վարկյանում ), ինչը բացասական ազդեցություն է ունեցել մեր ընդհանուր ինտերնետ միացման որակի վրա ինչպես Rostelekom-իկապուղու վերանորոգման ընթացքում, այնպես էլ ` վերանորոգումից հետո: Fibernet-ի կողմից Նոյեմբերի 18-ին, ժամը 20:30:00 (GMT +4) -ին միջոցներ են ձեռնարկվել և է նրանց կապուղին անջատվել է մինչև իրավիճակի շտկումը:
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ