Ինչո՞ւ էր Դավութօղլուն ժպտում, իսկ Նալբանդյանը լուրջ էր. փորձագետի բացատրությունները
Ի՞նչ է տեղի ունեցել Ցյուրիխում։ Այս հարցին փորձել է պատասխանել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ Ըստ վերջինիս՝ Արձանագրությունների հետաձգումը հետաքրքրական էր, որովհետև այն բացահայտեց թուրքական ռազմավարությունը, այսնինքն՝ Հայաստանի հետ խաղալ խաղեր և նոր պահանջներ դնել Հայաստանի առջև յուրաքանչյուր հնարավորության դեպքում։
Կիրակոսյանը նաև հավելել է, որ Արձանագրությունների ստորագրման հետաձգման պատճառը «Թուրքիայի արտգործնախարարի ծրագրված սադրիչ ելույթի մեջ էր, որտեղ հղում տրվեց հղում Ղարաբաղին»։
«Թուրքական ռազմավարությունը ստուգատես էր Հայաստանի համար, որպեսզի տեսնեն Հայաստանի պատասխանը»,- նշել է Կիրակոսյանը՝ հավելելով, թե դա ստուգատես էր նաև միջազգային հանրությանը։
«Հենց դա էր նաև պատճառը, ինչու է Թուրքիայի արտգործնախարարը ժպտում, իսկ նախարար Նալբանդյանը այդքան լուրջ։ Բայց այդ ստուգատեսը ձախողվեց. չէ՞ որ Հայաստանը, սպառնալով, հայտարարեց, որ վերադառնում է տուն»,- նշել է փորձագետը։
Կենտրոնի տնօրենը նաև նշել է, որ շվեյցարական և ամերիկյան պատվիրակությունները շատ հիասթափված էին, որովհետև նրանք տեղեկացված չէին այդ խորամանկության մասին։ Կիրակոսյանը նաև հավելել է, որ եթե շվեյցարացիները և ամերիկացիները օգնեցին հայկական կողմին, ապա ռուսներն ու եվրոպացիները մի կողմ էին քաշվել։
Tert.am
Էջանիշներ