Astgh-ի խոսքերից
Էլմօ, դու էլ ոնց-որ պատմությունը լավ չգիտես. Իրանը ամբողջությամբ աղքատության մեջ էր ընկղմված, իսկ բոլոր ձեռնարկությունները ամերիկացիների ձեռքին էին: Երկիրը կարծես գաղութ լիներ. գիտե՞ս թե որ ճյուղերն էին զարգանում այնտեղ, որտե՞ղ էր շահը ներդրումներ կատարում: Նավթի արդյունաբերության զարգացմանը թափ տվեց, Աբադանի, Քերմանշահի ու Թեհրանի նավթավերամշակման գործարանները սկսում են փոխել տնետության դեմքը, բայց փոխանակ ժողովուրդը հարստանար, աղքատ էր մնում: Որովհետև մեծ քանակի զենք էր գնում, բայց ոչ թե երկրի սահմանները պաշտպանելու համար, այլ սեփական գահը պաշտպանելու համար: եթե 60-ականների ընթացքում միայն պարտքեր էր վերցնում, 70-ականների սկզբից վարկատու երկիր դարձավ, պարտք էր տալիս անգամ եվրոպական ամենազարգացած երկրներին: Բայց դա ոչ մի կերպ չի նշանակում, որ ժողովուրդը հարուստ էր. պետությունը հարուստ էր, իսկ ժողովուրդը՝ աղքատ: Տարբերություն կա, չէ՞: Նույն կերպ էլ ամերիկացիք մի հատ կնոպկա սեղմեին, իրանցիք...
Էջանիշներ