Հա, չես ասել, ես եմ ասել, հետո՞: Ես ասեցի, որ դու ասել ե՞ս: Այ՝ քանդուքարափը ասել եմ, հիմա էլ դու ես ասում: Կողմնապահություն ես անում, եղբայր...
Ի դեպ՝ քեզ աշխարհացունց տնտեսական աճ պետք չի՞: Նենց տոնով ես գրում էդ «ընդիմությանը դա էլ պետք ա»-ն, ոնց որ դա մեղադրական ճառի առանցքային դրույթը լինի: Ինձ, օրինակ, պետք ա էդ ցնցիչ տնտեսական աճը, ու մի բան էլ՝ ավել:
Հա, ի դեպ - 2: Արի նախ և առաջ ճշտենք քո քաղաքական հայացքները, հետո շարունակենք «Քաղաքականություն» բաժնի էս քննարկումը: Մինչև հիմա էն տպավորությունն եմ ստացել, որ դու արդարացնում ես Սարգսյանի վերջին քայլերը ու կողմ ես էսօր ընթացող էս պրոցեսներին: Ճիշտ ա՞, թե՞ չէ:
DIXIcarpe noctem
Եվ այս մարդուն ասում են Շպյոն Օնիկ.
Նա շատ լավ պատկերացնում եւ հասկանում է անգլերենով գրված այդ արձանագրությունները. ճիշտ է, էլի չի ասում հարցի հայօգուտ լուծման ձեւերը, սակայն հուշում է. նա բազում անգամ այս հայտարարության մեջ ասաց «մեր ազգի» եւ «մեր ժողովրդի» տարբերությունները։
Իմ կարծիքով ազգը եւ ժողովուրդը տարբեր են. Հայ ազգ. ազգությամբ Հայն է. ՀՀ ժողովուրդ. ՀՀ ապրող ժողովուրդ առանց ազգային պատկանելիության. դա կարող է լինել Հայաստանում ծնված Ռուսը, Պարսիկը, Եզդին… Եվ ըստ ՀՀ Սահմանադրության, երբ ՀՀ իշխանությունը պատկանում է ՀՀ ժողովրդին, Թուրքիայի սահմանադրությամբ Թուրքիան պատկանում է Թուրք ԱԶԳԻՆ. այսինքն, Քրդեին այն չի պատկանում։
Հայաստանի Հանրապետության ԲՈՒԹ Իշխանություն, խելքներդ աշխատացրեք, Չափառի Տակի ԴՈԴԵՐ.
մի քիչ քթի ծակ ունեցեք ու էս հարցը տարեք փակուղի, պատճառ բռնելով Թուրքիայի Ազգայնական, Նացիոնալիստական սահմանադրությունը։ Մի ստորագրեք այն, մինչեւ Թուրքիան չպատկանի իր Ժողովրդին այլ ոչ թե Թուրք ազգին։
Վերջին խմբագրող՝ Elmo: 04.10.2009, 21:15: Պատճառ: լրացում
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Էժան ես ուզում, ինքդ արտադրիր և ոչ ծախիր քո երկիրը չտեսի նման մի երկու զիբիլի համար:
Բնութագրումներդ շատ են իրական: Ապացուցում են այսօրվա հայ իրականությունը:
Ընդդիմությունը միշտ բոլոր ժամանակներում չի թողել, որ երկրները կործանվեն ու միշտ օգտակար է եղել: (մի քիչ փիլիսոփայություն կարդա՝ Արիստոտել, Սոկրատես, Պլատոն և այլոք)
Հաստատ գիտեմ, քանի դեռ ֆոնդի գումարը տարեց տարի ավելանում է ուղիղ համեմատականորեն ջառմա ունեցողների թվի հետ:
Ես անձամբ չեմ մուծել, չեմ մուծում, չեմ մուծելու և կոչ եմ անում բոլորին՝ չմուծել: Ուղարկեք այդ գումարները Ձեր հարազատներին, բարեկամներին, ընկերներին կամ եթե ոչ ոք չունեք՝ ինչ որ կարիքավորի, կամ ավելի լավ է՝ ոչ ոքի:
Մոտիկից ծանոթ եմ հետը: Ճգնաժամ կա -2% ազդեցություն ունի տնտեսության վրա, ճգնաժամ էլ կա -18%: Դու որ մի ճգնաժամի մաիսն կուզենայիր լսած լինել, կամ սերտորեն առնչվել: Չնայած ինձ քու քեզ հարցնող չկա էլ - Հայաստանում երկրորդ դեպքն ա, ամենավատ ցուցանիշն ԱՊՀ-ում, ու ամենավատերից մեկն աշխարհում: Պատճառները ?? Դե բնականաբար ընդդիմությունը:
Chuk (04.10.2009), Mephistopheles (04.10.2009)
Ինձ պետք ա աշխարհացունց տնտեսական աճ, բայց ես այն չեմ պահանջում: Եթե էտքան շատ ես ուզում, դու արա քո ուժերի ներածին չափով:
Արի ճշտենք՝ Ես <<կանկրետնի>> իշխանամետ չեմ, բայց այդուհանդերձ չեմ տեսնում մի քաղաքական ուժ, որն ավելի լավ կղեկավարեր երկիրը, իսկ ընդիմությունը երկրի առաջին թշնամին ա: Իսկ դու?
Հակոբ Գեւորգյան (04.10.2009), Շինարար (04.10.2009)
ախպոր պես թարգեք, ինչ տարածքային պահանջի մասին կարողա խոսք գնալ, ես իմ գրառումներում ասել եմ ու էլի եմ ասում, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը ՀՑ ճանաչի, բայց Թուրքերը չնդունեն, նրանց ոչ ոք ոչինչ չի կարող անել, թուրքերը կամ իրենց կամքով կնդունեն ՀՑ և դրա հետևանքները, կամ ընդհանրապես չեն ընդունի, այսօր նրանք ՆԱՏՕ ում 2 են ԱՄՆ-ից հետո, ինչ տարածքի մասին կարող է խոսք գնալ, էս պայմանագրերի մեջ ինձ միայն անհանգստացնում է թուրքական դիվանագիտության անկեղծությունը, մնացածը շատ լավ է
У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
Владимир Солоухин
Հակոբ Գեւորգյան (04.10.2009), Շինարար (04.10.2009)
Հարգելի մոդերատոր,
Կարծում եմ թեմայում հնչող կարծիքները շեղվում են բուն իմաստից՝ ենթարկելով մասնակիցներին պրովոկացիայի՝ վեճի վերածելու և թեման փակելու մտադրությամբ:
Հարգելի մասնակիցներ,
Բանավեճը վիճաբանություն չի: Պրովոկացիայի չենթարկվեք:
Լավ, սենց կասեմ՝ ես դուրս եմ գալիս այս անիմաստ կռիվներից, շատ լավ իմանալով մեր ընդիմադիր հասարակության կեցվածքը: Ուզում ես հրեշտակ դարձիր, չեն հավատա: Դուրս եմ գալիս, որովհետև գրեթե չկար առողջ զրույց: Ես արդեն բավականաչափ հոգնել եմ այս կռիվներից: Հա, մեկ էլ ոնց նկատեցի էս թեմայում ճնշվող փոքրամասնություն եմ...Ամեն դեպքում ցանկանում եմ հեռատեսություն, եթե չունեք: Հա, մեկ էլ չասեք հարցերիս չդիմացավ: Ուղղակի ուզում էի երկու խոսք ասել ու վերջ:
Շինարար (04.10.2009)
Տրիբուն, դու խաբար էի՞ր, որ աշխարհում ճգնաժամ ա: Դու տնտեսագիտություն էլ կիմանաս քիչումիչ
:
Եղբայր, էդ ճգնաժամը էնքան ուժեղ էր խեղդում խեղճ ՀՀ-ի խեղճ իշխանություններին, որ էդ ազգանվերները, սրտներից արյուն կաթացնելով, տնտեսությունը կտոր-կտոր տվեցին զանազան ինտելեկտուալների ու կրծկալների, ակամայից ստեղծեցին Հարկային կոչվող կլպիչ կառույցը, որ բյուջեն լցնեն արևածաղիկ ծախող տատիների տված բռերով կոպեկներով, էդ բյուջեն էլ երազում լուսնոտություն անելու պահին անզգուշորեն կրվեցին Մոնտե-Կառլոյում, հետո էլ պատահաբար նենց ստացվեց, որ Հայաստանում ինչքան շահույթ բերելու ընդունակ բան կար, սաղ լավագույն դեպքում ծախեցին, իսկ մեծամասամբ՝ պարտքերի դիմաց տվեցին սրան-նրան, ապա սկսեցին ինքնամոռաց մտածել իրենց ազգի մասին ու դրսից մի կերպ ինչ-ինչ փողեր մուրացին, որ էս երկիրը դարձնեն երկիր, ու հանճարեղաբար էդ փողերով կառուցեցին Հյուսիսային պողոտան, որ հիմա կանգնած ա՝ որպես քարե հուշարձան մեր անմեղսունակ իշխանություններին:
Հա, ընթացքում էլ մի քանի հոգի պատահաբար սպանվեցին փողոցի մեջտեղում:
DIXIcarpe noctem
Mephistopheles (04.10.2009)
Հայաստանի տնտեսության փայլուն վիճակը Հոկտեմբերի տվյալներով կարող եք նայել այստեղ: IMF-ի վերջին տվյալներն են: Վերջից երրորդն ենք աշխարհում:
Հիմա դու դուրս ե՞ս գալիս թեմայից, թե՞ շարունակենք կարծիքների փոխանակությունը:
Ասելու բան շատ կա:
Չեմ հասկանում՝ փոքրամասնություն լինելը ճիշտ լինելուն ոնց ա հակասում: Եթե դու համոզված ես, որ ճիշտ ես, քեզ քո քիչ լինելը ընդհանրապես պիտի չխանգարի: Ընդ որում՝ ամեն տեղ, ոչ միայն սենց քննարկումների ժամանակ: Իսկ ուղղակի երկու խոսք ասելը քիչ ա, պիտի կարողանաս երկու խոսք լսես էլ: Ես, օրինակ, շատ եմ ուզում, որ դու ինձ կարողանաս էստեղ համոզել, որ ես սխալ եմ: Ուղղակի երազում եմ: Որովհետև ես համոզված եմ, որ էսօր Հայաստանի միակ պրոբլեմը էն ա, թե փայտիկին խոշո՞ր թքենք, թե՞ մանր:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 04.10.2009, 21:14:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ