TuroJan-ի խոսքերից
Բաց նամակ
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանյանին
Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև Շվեյցարիայի միջնորդությամբ նախաստորագրված արձանագրություններում ահաբեկչությանը վերաբերող կետի ձևակերպման կապակցությամբ
Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունում տեղ գտած ձևակերպումները ստիպում են մտածել, որ.
ա) կամª արձանագրությունները գրվել են մի երրորդ երկրում, օրինակª ԵՄ-ի արտաքին հարաբերությունների գերատեսչությունում, և այդ տեսքով պարտադրվել Թուրքիայի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներին,
բ) կամª արձանագրությունները կազմելիս առավել սկզբունքային, անզիջող, պարտադրող ու ակտիվ են եղել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը և ներկայիս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և, համապատասխանաբար, առավել անսկզբունք, զիջող, երկչոտ ու պասիվ է եղել ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը,
գ) և կամª ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը սխալ է հասկացել ՀՀ ժողովրդի կողմից իր վրա դրված պարտավորությունները և ՀՀ-ի ու ԼՂՀ-ի շահերը պաշտպանելու փոխարեն ամբողջությամբ կողմ է եղել Թուրքիայի արտգործնախարարների առաջադրած Թուրքիայի և Եվրոմիության շահերը պաշտպանող բոլոր հիմնական մոտեցումներին, որոնք էլ ամբողջությամբ տեղ են գտել արձանագրություններում և այժմ հարուցում են հայ հասարակական-քաղաքական մտքի զարմանքն ու դժգոհությունը միաժամանակ:
Սույնով կքննարկենք արձանագրությունում տեղ գտած ձևակերպումներից մեկը միայն, ահա սա.
“Դատապարտելով ահաբեկչության, բռնության և ծայրահեղականության բոլոր ձևերը` անկախ դրանց պատճառներից և խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց և համագործակցել դրանց դեմ պայքարում”:
Նախ քննարկենքª
“Ովքե՞ր են ահաբեկիչները” թուրքական կողմի համար հարցը.
Նկատենք, որ տեքստում բաց է թողնված մեր ժամանակներում այնքան հաճախակի հանդիպող և գերտերությունների ղեկավարների ու պաշտոնյաների բառապաշարում 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո լայն շրջանառության մեջ դրված ու շարունակ կրկնվող ձևակերպումներից մեկըª “միջազգային” տերմինը, որը սովորաբար հանդիպում է այս տեսքովª “միջազգային ահաբեկչություն”: Հարց է ծագում, ինչո±ւ “միջազգային ահաբեկչություն” սիամական երկվորյակներ դարձած բառակապակցության փոխարեն արձանագրություններում գրված է “ահաբեկչություն”, և ովքե±ր են թուրքական կողմի համար “ահաբեկիչները”:
Եթե հիշենք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի 2009-ի ապրիլին Թուրքիա կատարած իր այցելության ընթացքում արած հայտարարությունը, որ Թուրքիան այսուհետ պետք է պայքարի ոչ միայն Քրդական Բանվորական Կուսակցության, այլև Ալ Քաիդայի դեմ, ապա հնարավոր է, որ քրդերն ու իսլամ ծայրահեղականները: Սակայն հաշվի առնելով, որ իսլամ ծայրահեղականները, մասնավորապես, Հյուսիսային Կովկասի ժողովուրդներից ընտրված մարտիկները թաքնվում, բուժվում, դադար են առնում Թուրքիայում, ապա այդ վարկածը քիչ հավանական է թվում: Ուրեմն հաստատվում են այն հիմնավոր կասկածը, որ այս ձևակերպման տակ թուրքական կողմը հասկանում է, թե “ահաբեկիչներ” են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ֆիդայիները, Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ Ապարանի հերոսները, “Նեմեսիսի” վրիժառուները, Հայաստանի Ազատագրության Հայ գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ-ի), Հայոց Ցեղասպանության Արդարադատության Մարտիկների (ՀՑԱՄ-ի) նվիրյալները, Արցախյան ազատագրական պայքարի ազատամարտիկները…
Իսկ “Ովքե՞ր են ահաբեկիչները” հայկական կողմի համար.
Լավագույն դեպքում, եթե քաջությունը այդքան ների, Հրանտ Դինքին սպանած ոճրագործները: Բայց արդեն նշվում է և թուրքական դատարանն էլ հաստատում է, որ նրանք գործել են մենակ և թիկունքում կազմակերպված հանցավոր խումբ կամ կազմակերպություն չի գործել:
Քանի որ “միջազգային” բառը չկա արձանագրությունում և քանի դեռ “միջազգային ահաբեկչությունը” մուտք չի գործել ՀՀ ու ԼՂՀ, ուրեմն նրանք էլ չեն:
Մնում է ՀՀ արտգործնախարարին հարցնել, իսկ մի±գուցե երիտթուրք պարագլուխներին նկատի ունի հայկական կողմը, որոնց 1919 թ. Կ. Պոլսի հատուկ ռազմական ատյանը մահվան դատապարտեց Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու և սեփական երկրի քաղաքացիների կոտորածներն ու բռնագաղթը կազմակերպելու մեղադրանքներով : Բայց ո՛չ: Այդ մասին ընդհանրապես չհիշելու և չմտածելու ձևակերպումն էլ կա արձանագրություններում.
“Հաստատելով իրենց հանձնառությունը` ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց”:
Ուրե՞մն, ի՞նչ է հասկացել ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը այդ ձևակերպման տակ և ինչպես է պատրաստվում այս ու այլ դրույթներ պաշտպանել և ստորագրել դրանց տակ:
Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների նախապատմությունը.
Մենք վերոնշյալ ձևակերպումներին դեռ կանդրադառնանք, հիմա փորձենք հասկանալ ևս մեկ կարևոր խնդիր. ին±չ եք կարծում, էլ որտե±ղ կարող էիք տեսած լինել արձանագրություններում հանդիպող այս ձևակերպումները: Դուք կարող եք չիմանալ, բայց ՀՀ արտաքին նախարարության գլխավոր պաշտոնյան չէր կարող ծանոթ չլինել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների նախապատմությանը, որոնք սկիզբ են առել 1918-ինª Բաթումի պայմանագրով:
Մենք այստեղ կներկայացնենք 1918-1921 թթ. կնքված Բաթումի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի պայմանագրերի այն հոդվածները, որոնք հար և նման են արձանագրության մեջ հանդիպող “Դատապարտելով ահաբեկչությունը…” կետի ձևակերպմանը:
1918-ի հունսի 4-ին Բաթումում ստորագրված պայմանագրի 4-րդ, 5-րդ և 11-րդ հոդվածներում գրված է.
Ուշագրավ են 1920-ի դեկտեմբերի 2-ին ստորագրված Ալեքսանդրապոլի պայմանագրի 4-րդ, 5-րդ, 12-րդ հոդվածները և նրանց համահունչ լինելը մեր ժամանակներին.
Այն մասին, որ արձանագրությունները “իրավական հիմքեր” են ստեղծում երրորդ երկրների համար միջամտելու ՀՀ-ի և ԼՂՀ- ներքին գործերինª նշել ենք մեր Առաջարկում : Այստեղ միայն նշենք, որ մամուլում ամիսներ առաջ եղավ հրապարակում այն մասին, որ թուրքական ընկերությունը զեղջ գներով ոստիկանական զրահատեխնիկա է տրամադրում ՀՀ-ին :
Իսկ ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի դասախոս Ստեֆան Բլանկը մի հոդվածում գրում է. “Ինչպես հաղորդում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները, քուրդ զինյալները, մասնավորապես՝ Քրդստանի Բանվորական Կուսակցության (ՔԲԿ) գրոհայինները, ստանալով Երևանում հայկական կառավարության գաղտնի աջակցությունը, սկսել են բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի՝ Հայաստանի կողմից գրավյալ առանձին շրջաններում”:
Այսինքն, Ստեֆան Բլանկը իր կողմից օգնում ու աջակցում է, որ Թուրքիան “քուրդ ահաբեկիչներ” “փնտրի” ու “գտնի” ՀՀ-ում և ԼՂՀ-ում: Հասկանալի է, թե ինչու: Բայց հասկանալի դարձավ արդյո՞ք, թե՞ մեր երկրի արտաքին գործերի նախարարն ինչո՞ւ է օժանդակում սուտ և կեղծ տեղեկատվության վրա հիմնված սադրիչ գործընթացների ծավալմանն ապագայում:
Մեզ հետաքրքրող նյութի շրջանակներում ուշագրավ են նաև 16 մարտի, 1921 թ. Մոսկվայում ստորագրված Ռուս-թուրքական պայմանագրի 8-րդ և 15-րդ հոդվածները.
Ինչպես տեսնում եք, սադրանքի, ստի ու կեղծարարության նույն մեխանիզմն է գործում նույն նպատակով. թույլ չտալ հայությանը բնական և օրինական ինքնապաշտպանություն կազմակերպել և իր ոտնահարված իրավունքները պահանջել:
13 հոկտեմբերի, 1921 թ. Կարսում ստորագրված հնգակողմ պայմանագրում ամբողջությամբ կրկնվել է Մոսկվայի պայմանագրի 8-րդ հոդվածը.
Էջանիշներ