Հայեր, էս ինչ թեժ թեմա է, հա բան–ման չի՞ եղել…

Հարգելի Վոթեր, նվաստիս կարծիքով դու և հարգելի Բիձան պարզապես շուխուր եք բարձրացրել ոչնչից։ Հերթական աննպատակ թեման է բացվել ճոռոմ վերնագրով, ուղղված համայն աշխարհի հայերին, կոչ անելով հավաքվել և ուշադրություն՝ «
մի բան անել»։ Ինչպես և կարելի էր ենթադրել, մի քանի դարդոտվածներ հավաքվեցին ու «երկիրը երկիր չի» թեմայով երկար ու բարակ զրույց արեցին, որտեղ նվաստս ահագին նյարդայնանում էր մի օգտակար… ի՞նչ օգտակար,
ինֆորմացիա ճարելու վրա։ Թեման բարեհաջող փակվեց, Ակումբի կանոնադրության սահմաններում՝
Ասել Տեր–Պետրոսյանին, այս կետը բավականին հստակ է և իմպերատիվ։ Իսկապես ոչ կարևոր և ոչ էլ հետաքրքիր տեղեկատվություն այդ թեմայում չկա, սա իմ՝ Ակումբի անդամիս գուցե և սուբյետկիվ կարծիքով, եթե կուզես, մեջ բեր այդ թեմայի ամենակարևոր մասերը

, որ հակառակը համոզես։ Թեմայի փակման համար Էլմոյին շնորհակալություն։ Դու ինքդ աչքի ես ընկնում երկարաշունչ, դժվարհասկանալի և ինֆորմացիայով աղքատ գրառումներ անելովդ, ուստի և մի բողոքիր։

Էջանիշներ