Ներսես ջան, ես չեմ պատկերացնում էլ ինչպիսի հղում տամ, ես արդեն տեղադրել եմ այն գիտական կոնֆերանսի աուդյո հղումը, որտեղ հենց այդ գիտնականը, մեծ լսարանում, ռուսերենի թարգմանությամբ, բազում ռուս գիտնականների ներկայությամբ, ներկայացնումա այդ փաստերը:
Լսարանից տալիս են հարցեր նա պատասխանումա, հետո այդ մարդը երբ անցնումա Ամերիկայի ստատիստիկան ներկայացնելուն, ասումա այդ առեղծվածի շնորհիվ, Ամերիկայում 37%-ով քչացելա սպիդով հիվանդ մարդկանց քանակը ու դիմումա լսարանին, այսինքը ռուս գիտնականերին, հարցնումա դուք ունեք այդ թեմայով կազմած ստատիստիկա, լսարանից էլ մեկը բարձրաձայն պատասխանումա այո ունենք:
Հիմա ես ինչ մեղք ունեմ որ այդ կոնֆերանսի մասին մամուլը չի գրել, կամ էլ գրելա, բայց ես մամուլից չեմ իմացել որ հենց այդ մամուլի հղումը տամ, ես այս աուդիո տարբերակից եմ լսել:
Հիմա ես չեմ դու էս, ասա էլ ինչ կարող եմ ես անել:
Ներսես ջան, նույն հաջողությամբ դու կարողա հանդիպեիր այս ինֆորմացիային և կիսվեիր մեզ հետ, հիմա ես եմ հանդիպել այս ինֆորմացիային, ես եմ կիսվում ձեր հետ, քանի որ ես շատ վաղուց գիտեի որ այդպիսի երեխաներ պիտի ծնվեին, դրա համար էլ ոչ մի առիթ բաց չեմ թողնում որ իմանամ, արդյո՞ք գիտնակաները արդեն հայտնաբերում են այդպիսի երեխաների:
Ու ուրախությանս չափ չկա, որ լսում եմ, որ ոչ թե միայն հայտնաբերում են, այլ ավելին, այնպիսի ցնցող բաներ են բացահայտում այդ երեխաների «կատարմամբ» որ մենք զարմանքից գոչում ենք, չի կարող պատահի, կամ սուտա:
Էլ ինչ ասեմ Ներսես ջան, սենց ասած « առաջի ռուկ ինֆորմացիա» եմ տեղադրել ստեղ, ասում եք հղում տուր, ես էդ հղում բառը երևի ճիշտ չեմ հասկանում, էտի պիտի ասենք ժուռնալիստ գրեր ու մեջբերեր էդ կոնֆերանսի կարևոր հատվածները որ կարդաինք՝ ու մեկն էլ ասեր որտեղից գիտես, ասեինք էսինչ թերթում էր գրած՞ ինչ տարբերություն, ժուռնալիստի մեկնաբանություն չկա էդ ֆայլում, հենց ԿՈՆԿՐԵՏ հեղինակներից մեկնա մեկնաբանում այդ փաստը, ինչ էս կարծում, ավելի ծանրակշիռ չի՞, քան ժուռնալիստի մեկնաբանությամբ լիներ, որ հլը իր տեսանկյունն էլ դներ այդ բացահայտման մեջ, լավ չի՞ որ հենց գիտնականի ելույթն էս լսում:
Հայկո ջան ես ընդունում եմ քո մոտեցումը, որ հիմա այնքանա կատարելագործվել տեխնիկան, որ ցանկացած մարդ կարողա կոմպյուտրի օգնությամբ սարքի իրա ուզած էֆեկտը:
Սակայն ես չեմ կարծում որ այդքան գիտնական ըտեղ հավաքված շոու անեին:
Իսկ եթե էդ քո ասած տեսանկյունից նայենք, ուրեմ ստեղ ոչ ոք չի կարող իր ունեցած ինֆորմացիայով կիսվել ուրիշների հետ, որովհետև ցանկացած հղում ով էլ որ դնի, հանգիստ կարանք տարբեր հոտեր առնենք այդ ինֆորմացիայից, եթե այդ ինֆորմացիան այնպիսի թեմա արծարծի որ մենք դեռ դրա մասին չգիտեինք կամ մեր տրամաբանությունից վեր է:
Ստացվումա, որ այստեղ միայն ստանդարտ չաթային խոսակցություններ պիտի լինեն, հակառակ դեպքում «նի դայ բոգ» հանկարց ասես որ «էսքան ժամանակ որ մեզ ասում էին թե միայն լուսիննա պտտվում երկիր մոլորակի շուրջ, դա այդպես չէ, երկուսն էլ սպիռալաձև պտտվում են իրար շուրջ, այսինքը իրանց արանքում կա մի առանց, որի շուրջ էլ պտտվում են երկուսը» ու կսկսվիիի, թարգը տուր, դու Վանականն էս, Էլմոն էլ եսիմ էն ինչ դժվար բառի հոտ առավ, դու էլ դեղին մամուլի:
Հայկո ջան ասածս ինչա, էս երեխաները իմ բիզնեսը չեն, ոչ էլ ես ինչ որ շահ ունեմ, որ այս թեմայում տեղադրեցի այդ հղումը:
Անկախ նրանից գիտնակաները կհայտնաբերեին այդ փաստը թե ոչ, միևնույննա ես գիտեմ ովքեր են այդ երեխաները և ինչ հնարավուրություններով են օժտված և ինչի համար են գալիս, ես կարիք չունեմ գիտնականերից իմանալու այդ երեխաների մասին, որ հիմա էլ վերլուծեմ կամ ապացուցեմ որ դա դեղին մամուլի նյութ չի:
Եթե գնաս առաջի էջերը, այնտեղ մինչև այս գիտնակաների բացահայտումը, արդեն ես գրում էի որ այդպիսի երեխաներ կան, նշանակումա ես չէի սպասում որ ինչ որ մեկը ինձ ապացուցի, պարզապես ինձ հետաքրքիր էր որ այդ կոնֆերանսին քննարկեցին նաև այդ երեխաներին, ու այդպիսի «սենսացիոն» կոնտեքստում, ես էլ ասեցի մարդկանց հետ կիսվեմ այդ նորությունով, հետո երբ բոլորը հղում ուզեցին, դրեցի, հիմա էլ երևի ոչ ոք չի լսել այդ ելույթը, բայց չգիտես խի ամեն մեկը համոզվածա որ դա կապվածա մի ուրիշ հանգամանքի հետ, մենակ հանկարց էդ երեխաները այդպիսի հատկություն չունենան ու այս ինֆորմացիան ճիշտ չլինի: Պատկերացնում էս, աշխարհի մաշտաբով դեպք են գրանցում, սակայն մարդիկ մտածում էն էս խոսակցությունը «չկրվեն» մենակ ապացուցեն որ այդպիսի բան չկա ու իրանք ճիշտ են:
Չգիտեմ Հայկօ ջան, ով ոնց ուզումա թող մեկնաբանի:
Ես էլ ասելիք չունեմ: Բոլորդ էլ լավ ու խաղաղ մնացեք:
Էջանիշներ