Սիրելի Ռիկ, նախ շնորհակալ եմ համապարփակ պատասխանների համար
Կարծում եմ, որ քո հայերենը այնքան լավն է, որ դու կարող ես հանգիստ կարդալ հայ գրողների ստեղծագործությունները: Ավելին ասեմ, որքան որ ինձ է հայտնի սովորաբար ինչ-որ լեզու սովորելուց մեծ դեր է խաղում նաև հենց այդ լեզվով գրական ստեղծագործությունների ընթերցումը, որովհետև դա է լրացնում բառապաշարը, հնարավորություն տալիս կարողանալ նախադասություններ, մտքեր ձևակերպել: Առավել ևս զարմանում եմ, որ առանց հայ հեղինակների ստեղծագործություններն ուսումնասիրելու բառապաշարիդ մեջ են մտել այնպիսի բառեր, ինչպիսին է օրինակ «ուստին»: Հուսով եմ, որ ըմբռնումով կմոտենաս, որ շատերիս մոտ թերահավատություն կա քո՝ հոլանդացի լինելու հարցում և կներես մեզ մեր այդ, հնարավոր է որ անհիմն, կասկածների համար
Հետ գրության կարգով. Անկախ քո ազգությունից ողջունում եմ քեզ «Դար» ակումբում, ցանկանում հետաքրքիր ու բազմակողմանի քննարկումներ, հաճելի ծանոթություններ ու շփումներ, ուրախ ժամանց:
Էջանիշներ