Իմ կարծիքով, հայ հասարակության բոլոր խնդիրները սկսում են մոնոնացիոնալ լինելուց ու որոշ չափով արտաքին աշխարհից կտրված լինելու պատճառով: Բնակչության մեծ մասը իր կյանքում կամ երբեք չի եղել արտասահմանում, կամ վերջին անգամ երկրից դուրս է եղել սովետի թվերին
Մարդիկ չեն տեսել ուրիշ կյանք, չեն պատկերացնում ինչպես կարելի է մեր մտածելակերպի մեջ չապրել: Չեն պատկերացնում, որ իրենց ներքին խնդիրներից բացի ավելի կարևոր, կամ հետաքրքիր բաներ էլ կան...
Ու գնալով ավելի հաճախ եմ տեսնում, թե ինչպես են մարդիկ արտասահմանում ճանապարհորդելուց հետո/մանավանդ Եւրոպական երկրներում/ շատ փոխված հետ գալիս: Հիմնականում մեջներից դուրս է գալիս քյարթու ու "ծանր" մտածելակերպը, ավելի հանգիստ են սկսում վերաբերվել արտասովոր երևույթներին:
Հայտնի փաստ է նաև, որ միատարր ազգերը զարգացում չեն ունենում /ֆիզիկական, եւ մտավոր առումով/: Նախ , գեների կրկնության ու սահմանափակության պատճառով սերունդները ավելի թույլ հատկանիշներով օժտված են լինում:
Բացի այդ, միատարր ազգերը շատ անհանդուրժողական են լինում այլ ազգերի նկատմամբ եւ օտար, կամ նոր երևույթների նկատմամբ;
Էջանիշներ