Արթ, եթե դու անձամբ կարծում ես, որ որևէ մարդ արժանի չէ սիրո, դա քո զուտ անձնական կարծիքն է և դա բոլորովին չի նշանակում, որ նա իսկապես արժանի չէ: Այսինքն, քո գրածը, թե որոշ մարդկանց սիրում են, իսկ նրանք արժանի չեն, ճշմարտության հետ ոչ մի կապ չունի: Հաստատ մենք չենք որոշում ով ինչի է արժանի
Իսկ որ մարդիկ շատ արագ սիրահարվում են ու նույնքան արագ հիասթափվում, դա ոչ թե սիրո կուրությունն է, այլ տվյալ մարդու /կներեք իհարկե/: Հաճախ մարդիկ, իրենք էլ չնկատելով, ոչ թե անձին, անձնավորությանն են սիրում կամ սիրահարվում, այլ այն օբռազին, որը նա ստեղծել է, հագուստով, խոսելաձևով և այլն, բայց հագուստի հետևում երկար թաքնվել հնարավոր չէ, ահա և խեղճ սիրո աչքերը կույր մարդիկ հանեցին
ես էլ եկել եմ այն հետևությանը, որ ոչ թե սերն է կույր, այլ մարդիկ ընդհանրապես քանի գնում այնքան կուրանում են, և մնացած տեսնողներին էլ են ուզում կուրացնեն , ասենք արտաքին խափուսիկ դիմակներով և օբռազներով
Էջանիշներ