Այն ,որ Տիտանիկը ախմախագույն ֆիլմ է,քո սուբյեկտիվ կարծիքն է , և շատ շատերը քեզ հետ հաստատ համաձայն չեն : Կներես , բայց նման վիճելի բաներ ասելիս գոնե գրիր , իմ կարծիքով : Իսկ իմ կարծիքով ոչ մի ախմախագույն ֆիլմ դեռևս օսկար չի ստացել ու չէ էլ հավակնել դրան և բյուջեն այստեղ , ըստ իս , շատ քիչ նշանակություն ունի:
Հռիփսիմե ջան, այն որ Տիտանիկն իսկապես լեգենդար կինո է, անժխտելի է: Բայց այն, որ բյուջեն ոչ մի կապ չունի... Պարզ հասարակ օրինակ: «Սև Ասպետը» ֆիլմի հավաքած 1 միլիարդ դոլարից մի որոշ մաս տրամադրվել է Հիթ Լեջերին գովազդելու համար: Worner Bros կինոընկերությունը այդպիսով փորձում է խլել բաղձալի Օսկարը: Ի՞նչ գիտես, որ Հիթին հետմահու նվիրված ծրագրերն ու միջոցառումները չեն ազդել ակադեմիայի վրա: Նույն տակտիկայով էլ վարվում են ֆիլմերի հետ: Այնքան են բարձրացնում վարկանիշը, որ Օսկար չտալու դեպքում ընկնի հենց իր` Օսկարի վարկանիշը...
Երեկ Changelling -ն էի նայում : Խոսք չունեմ , հրաշալի ֆիլմա...Մինչև հիմա ասես լսում եմ Քրիստինի ձայնը` DId you kill my son??? Answer me... Did you kill my son???
Ֆիլմի սկզբից մի տաս րոպե անց լրիվ մոռացա , որ Անջելինա Ջոլիին եմ տեսնում , իմ առջև արդեն Քրիստին Կոլինզն էր` մասնագիտապես կայացած , հոգեպես հավասարակշռված , փխրուն ու բարի մի կին , ով իր ամբողջ սերը որդուն էր նվիրել: Աշխատանքային օրվա հենց սկզբից նա անընդհատ մտքով որդու հետ է` շտապելով տուն վերադառնալ ու երջանկացնել նրան: Բայց ահա մի օր որդին անհետանում է: Քրիստինը անմիջապես դիմում է ոստիկանություն և հույսով սկսում սպասել...
Բառերով չի կարելի նկարագրել այն տեսարանը , որտեղ Քրիստինին հայտնում են , որ որդին գտնվել է:Ինչպե~ս է նայում ոստիկանին , մեկ ժպտում ու ծիծաղում ու մեկ էլ անզուսպ հեկեկում , չի կարողանում խոսել , միայն ծիծաղի ու լացի արանքում սարսափելի փոխված ձայնով , հազիվ հասկանալի շշնջում է` thank you... thank you...
Իսկ գտնված տղան պարզվում է , որ Քրիստինինը չէ... Խեղճ մայրը դառնում է բեռ ոստիկանության համար , միայն այն պատճառով , որ հրաժարվում է ընդունել լոսանջելեսյան ոստիկանության գեղեցիկ ու սուտ հեքիաթը `(մայրը գտավ որդուն լավ ոստիկանների շնորհիվ) պնդելով , որ տղան իրենը չէ `պահանջելով , որ գտնեն իր որդուն : Քրիստին Կոլինզը ` այդ հավասարակշռված , մեղմ կինը իր որդուն պաշտպանելու համար ի~նչ զայրույթով ու վրդովմունքով է ասում` I want my son back!!!!!!!!
Սա է սյուժեի այն մասը , որ սովորաբար լինում է ֆիլմի նկարագրության մեջ: Քանի որ ակումբեցիների մեծ մասը ֆիլմը դեռ չի տեսել , ավելի չեմ խորանա մանրամասների մեջ , միայն կասեմ , որ ֆիլմը լի է իսկապես հրաշալի , հուզիչ տեսարաններով և չկա ոչ մի կեղծ դրվագ , կարևորն այն է , որ հերոսներին իսկապես ՀԱՎԱՏՈՒՄ ես (Ջոլիի մասին ընդհանրախես խոսք չկա:Նա ինձ ստիպեց Քրիստինի հետ միասին սարսռալ ու արտասվել ), ամբողջովին ընկղմվում ես պատմության մեջ ու այն քեզ բաց չի թողնում մինչև վերջին դրվագը:
Dorian (01.02.2009)
Հուսանք, որ ակադեմիան էլ կարծիքներդ կկիսի...
Hripsimee (01.02.2009)
Դժվար է այս ֆիլմում Ջոլիի խաղը չգնահատել : ՈՒրիշ ոչ մի ֆիլմում Ջոլիին այսպիսին չեմ տեսել , գուցե նրան օգնել է այն , որ ինքն էլ 6 երեխայի մայր է և այն , որ ինքն էլ հենց նկարահանումներից առաջ մեծ վիշտ էր ապրել (մոր մահը) , բայց ֆիլմում իսկապես հավատում ու ամբողջ սրտով կարեկցում ես միայնակ մնացած մորը :
Ջոլիի մրցակիցների ֆիլմերը չեմ տեսել, բայց գիտեմ , որ լավ դերասանուհիներ են:Ինչ որ է , թող հաղթի ուժեղագույնը![]()
Իմ խորին համոզմամբ՝ այդ ֆիլմի (Changeling-ի) հիմնական արժանիքը ոչ թե գլխավոր դերասանուհին է, այլ ռեժիսյորը:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 02.02.2009, 00:54:
DIXIcarpe noctem
Իսկապես, վերջին 5-10 տարիներին նկատում եմ Օսկարակիր կինոների որակի նշանակալի անկում... Երբեմն պատահում են և բացառություններ, բայց հիմնականում Օսկար են ստանում լայն զանգվածներին ուղղված ֆիլմերը, որոնք հիմնականում մեծ գումարներ են վաստակում, հատուկ էֆֆեկտներով խցկած ու սենտիմենտալ սցենարներով ֆիլմերը...
Լուրջ ֆիլմերը արտադրվում են ոչ կինոթատրոնային դիտման համար:
Մի մոռացեք, որ Օսկարը առաջին հերթին փիարի հզոր գործիք է, որի նպատակն է գովազդել ֆիլմերը ու վարկանիշ ստեղծել...
հ.գ. մի հատ կասեք, որն է Տիտանիկ ֆիլմի լեգենդարությունը...
Ֆիլմի բյուջեն ավելին է եղել, քան իսկական Տիտանիկ նավի կառուցման աչժեքը, երևի թե՝ միայն դա....
Սենտիմենտալ, պրիմիտիվ սցենար, դերասանական խաղն էլ առանձնապես մի բան չէեթե ասեք ջարդվող նավի տեսարանը՝ հասկացանք, հետո... ՞
h.h.գ. լավ ֆիլմեր թնտրողներին խորհուրդ կտամ հետևել Կաննի, Բեռլինի, Վենեցիայի /կամ ել Ոսկե Ծիրանի լօլ/ ֆեստիվալների ֆիլմացանկինԴրանք այնքան էլ առևտրականացված չեն և այլ չափանիշներով են գնահատում ֆիլմերը
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 02.02.2009, 01:01:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ