User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Հերթը հասավ Սեւանին

  1. #16
    Սկսնակ անդամ ArmineIvanyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.06.2008
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Հերթը հասավ Սեւանին

    Այս քննարկումները շատ կարևոր են, որպեսզի բոլորիս համար պարզ լինի թե ինչ է կատարվում իրականում, համամիտ եմ նաև այն կարծիքի հետ, որ "բոլոր ափերը սեփականաշնորհված և գնված են":

    Կարծում եմ, եթե շատ են անհանգստանում Սևանի մասին, ապա թող սկսեն կարգավորել այնպիսի հարցեր, որոնք խոչնդոտում են հայ ժողովրդին կազմակերպել իրենց լիարժեք հանգիստը երկրի ներսում. ապահովեն գների այնպիսի մակարդակ, որ հասանելի լինեն բոլորին, մեծ ուշադրություն դարձնեն ջրի մաքրությանը և այլ շատ խնիրների:

    Սակայն ինչ վերաբերվում է "լճից բաց թողնվող ջրի ծավալը մեծացնելու" հարցին, ելույթներից մեկում լսել եմ, որ դա կարևորվում է այն պատճառով, որպեսզի ապահովի Սևանի նորմալ մակարդակը: Իսկապես լճի ջուրը բավականին շատ է բարձրացել, ու եթե կառավարության մտահոգությունները հինավորված են, , ապա դա միայն ողջունելի է:

    Մոդերատորական: Գովազդային հղումը հեռացված է:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 21.08.2008, 12:50:
    ARMENIA ....Country beyond compare
    http://www.welcomearmenia.com
    http://www.7days.am

  2. #17
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթը հասավ Սեւանին

    Մեջբերում ArmineIvanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Սակայն ինչ վերաբերվում է "լճից բաց թողնվող ջրի ծավալը մեծացնելու" հարցին, ելույթներից մեկում լսել եմ, որ դա կարևորվում է այն պատճառով, որպեսզի ապահովի Սևանի նորմալ մակարդակը: Իսկապես լճի ջուրը բավականին շատ է բարձրացել, ու եթե կառավարության մտահոգությունները հինավորված են, , ապա դա միայն ողջունելի է:

    Մոդերատորական: Գովազդային հղումը հեռացված է:
    Հետաքրքիր է ինչքան տուրիստներ կգնա Սևան եթե այն վերածվի մեծ ճահիճի?
    ...

  3. #18
    Սկսնակ անդամ ArmineIvanyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.06.2008
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթը հասավ Սեւանին

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է ինչքան տուրիստներ կգնա Սևան եթե այն վերածվի մեծ ճահիճի?
    Իմ ասածն էլ հենց դա է, որ լավ կլինի զբաղվեն Սևանի այն խնդիրներով, որոնք ավելի ակնհայտ և ցավալի են:
    ARMENIA ....Country beyond compare
    http://www.welcomearmenia.com
    http://www.7days.am

  4. #19
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթը հասավ Սեւանին

    Մեջբերում ArmineIvanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ասածն էլ հենց դա է, որ լավ կլինի զբաղվեն Սևանի այն խնդիրներով, որոնք ավելի ակնհայտ և ցավալի են:
    բանը նրանունմն է, որ որպիսզի Սևանը չվերածվի մեծ ճահճի պետք է բարձրացնել նրա մակարդակը իսկ նվազեցնելով նրա մակարդակը (հերոսաբար փրկելով մեր օլիգարխներ օբԷկնտերը) մենք խնդիրը ոչ միայն չենք լուծում այլ ամեն ինչ շատ ավելի բարդացնում ենք: Ոչ մի հիմք չկա` շահույթը անհատներին..ավիրված բնությունը ժողովրդին
    ...

  5. #20
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթը հասավ Սեւանին

    Շարունակվում է Սևանի պաշտպանության արշավը...

    Վաղը (22.08.2008) ժամը 10:45-ին Սևանի պաշտպանության նախաձեռնությունը կազմակերպում է բողոքի ցույց ըննդեմ Սևանի ավազանի մակարդակի իջեցման Ազգային Ժողովի որոշման: Ցույցը տեղի կունենա ՀՀ սփյուքի կոմիտեի մուտքի առջև:

    Միացեք մեզ!!!
    ...

  6. #21
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթը հասավ Սեւանին

    Ս.թ. օգոստոսի 21-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց հանցավոր մի որոշում, որով նախատեսվում է Սևանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելացնել մինչև 360 մլն. խոր. մետր (նախորդ տարիներին օրենքով սահմանված 170 մլն. խոր. մետրի փոխարեն):
    Անկախ գիտնականների կարծիքով Սևանա լճից բացթողումների կրկնապատկումն անընդունելի է և վտանգավոր լճի համար: 2008թ. բնակլիմայական պայմաններն այնքան անբարենպաստ չեն եղել, որ նման նախաձեռնության անհրաժեշտություն ծագեր, իսկ ոռոգման ջրի պահանջարկի շահարկվող աճի վերաբերյալ չկան համապատասխան հիմնավորումներ:
    Հերթական անգամ Հայաստանի իշխանություններն ապացուցում են իրենց ապազգային բնույթը...
    Հերթական անգամ զոհաբերության սեղանին են դրվում հանրության սեփականություն հանդիսացող ռեսուրսները` հագուրդ տալով մի խումբ մարդկանց անձնական շահերին…
    Հերթական անգամ իրենց ազգային ձևացնող քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունները, մասնավորապես` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դրսևորում է անսկզբունքայնություն և մորթապաշտություն ...
    Սևանից ջրառի ծավալներն ավելացնելու իրական պատճառներն ակնհայտ են` իշխանությունները փորձում են ջրասույզ լինելուց փրկել մի խումբ օլիգարխների անօրինական կառույցները: Իսկ թե ինչպես և ում կողմից է օգտագործվում Սևանա լճից հավելյալ վերցված ջուրը, կասկած է հարուցում:

    ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ...

    Այսօր ավերվում են Սևանա լիճն ու Թեղուտի անտառները,
    վաղը` կվատնվեն Հայաստանի ողջ ընդերքը և կենսառեսուրսները,
    իսկ ուրանի նախատեսվող արդյունահանումը պարզապես կործանարար կդառնա երկրի համար:
    20-րդ դարի սկիզբը հատկանշվեց
    Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությամբ:
    21-րդ դարը սկսվել է հայրենի
    իշխանությունների կողմից իրականացվող սպիտակ ջարդով…


    ՓՐԿԵ’ՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ…

    Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:
    Lռությունը համաձայնություն է:
    ____________________________________
    Սևանի պաշտպանության նախաձեռնություն
    [email protected]www.bigfamily.am/eco

  7. #22
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Հերթը հասավ Սեւանին

    Չեմ հասկանում, ուզում են Սևանը հիվանդության աղբյուրի վերածե՞ն
    Հայլուրով նենց են ներկայացնում իբր թե դայա վերջին հույսը Սևանը փրկելու
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  8. #23
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փրկենք Սևանը

    Մենք` Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս հայտնում ենք մեր խորը մտահոգությունը և վրդովմունքը Հայաստանում շրջակա միջավայրի վերաբերյալ վերջին ժամանակաշրջանում ընդունվող որոշումների ապազգային բնույթի և անօրինական գործընթացների կապակցությամբ, մասնավորապես նկատի ունենալով 2008թ. օգոստոսի 14-ին ՀՀ ազգային ժողովի կողմից ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ընդունված` Սևանա լճից ջրի բացթողումները մինչև 360 մլն. խոր. մետր (նախորդ տարիների համեմատ 2 անգամ ավելի) ավելացնելու մասին որոշումը:

    Հիշեցնում ենք, որ Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարն է և դրա օգտագործումը պետք է բացառապես բխի նրա` որպես խմելու ջրի աղբյուրի պահպանման նպատակից` հաշվի առնելով խմելու ջրի սղությունը ողջ աշխարհում: Սևանա լճի մակարդակի բարձրացման խոչընդոտումը ցանկացած նկատառումներով կարող է սպառնալ Սևանի ողջ էկոհամակարգին:

    Համոզված ենք, որ Սևանա լճից ջրի բացթողումների ավելացումը և, հետևաբար, լճի մակարդակի իջեցումը բխում է մի խումբ մարդկանց շահերից: 2008թ. օգոստոս ամսին ընդունված որոշումը կարող է նախադեպ հանդիսանալ հաջորդ տարիներին ևս վերադառնալու նույն հարցին և տարբեր պատրվակներով խոչընդոտելու Սևանա լճի մակարդակի բարձրացումը: Դրան են ուղղված Սևանա լճի ափերի մաքրման աշխատանքների դանդաղումը, Որոտան-Արփա թունելի գործարկման հետաձգումը, ավտոմայրուղիների վերանորոգման հապաղումները, արտակարգ եղանակային պայմանների շահարկումը, ՙՍևանա լճի մասին՚ ՀՀ օրենքը փոփոխելու վերաբերյալ առաջարկությունները և այլն:

    Տարակուսանք ենք հայտնում Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի ՙփորձագիտական եզրակացության՚ կապակցությամբ և կասկածի տակ դնում լճի մակարդակի իջեցման և լճի բացասական հաշվեկշռի հանգեցնող բացթողումներին հավանություն տվող ՙփորձագետների՚ անկախությունն ու անկաշառությունը:

    Արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարբեր կառույցների կողմից ստեղծված տարբեր խորհուրդներում ու հանձնաժողովներում հասարակության ներկայացուցիչների ներգրավումը, փաստացիորեն, հանդիսանում է ժողովրդավարության ու թափանցիկության իմիտացիա: Երկրի համար ռազմավարական կարևորագույն ռեսուրսի համար ճակատագրական նշանակության որոշումը չի ներկայացվել և քննարկվել նույնիսկ այնպիսի կառույցներում, ինչպիսիք են` երկրի կայուն զարգացումն ապահովելու և տնտեսական, սոցիալական ու բնապահպանական խնդիրները հավասարակշռելու նպատակով ՀՀ վարչապետին կից ստեղծված Կայուն զարգացման խորհուրդը կամ շրջակա միջավայրին առնչվող որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ հիմնված Օրհուսի կենտրոնի Փորձագետների խորհուրդը:

    Հայտարարում ենք, որ Սևանա լճից ջրառի կրկնապատկման վերաբերյալ որոշումը ՀՀ կառավարության և ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել է առանց ջրառի պահանջարկի բազմակողմանի ու գիտական ուսումնասիրության և հիմնավորման, առանց նման միջոցառման արդյունքում հնարավոր էկոլոգիական վնասների գնահատման, առանց շահագրգիռ կողմերի` այդ թվում` Սևանա լճի առափնյա գյուղերի բնակչության պատշաճ իրազեկման ու ներգրավման: Այդ որոշման արդյունքում խախտվում են ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածը, ՀՀ Ջրային օրենսգրքի 5-րդ հոդվածը, ՙՍևանա լճի մասին՚ ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին՚ ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ՙՇրջակա միջավայրի հարցերով տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին՚ (Օրհուսի) կոնվենցիայի 4-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածները:

    Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից վարվող շրջակա միջավայրին առնչվող քաղաքականությունը և գտնում, որ նրանք չեն կատարում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրենց պարտավորությունը` ապահովելու շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը և բնական պաշարների ողջամիտ օգտագործումը:

    Պահանջում ենք`
    - ՙՍևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին՚ ՀՀ օրենքում անհապաղ վերականգնել 170 մլն. խոր. մետր ջրառի առավելագույն շեմը, որը սահմանվել է ոչ թե մեկ-երկու կառույցների կողմից ներկայացված կասկածելի հիմքերի, այլ գիտահետազոտական ինստիտուտների բազմամյա ուսումնասիրությունների արդյունքում.
    - հայտնաբերել և հանրությանը տեղեկացնել, թե ինչ պատճառներով է առաջացել ջրի սակավության խնդիր Արարատյան դաշտավայրում, ինչպես է ծախսվել Ազատ ու Ապարան ջրամբարների ջուրը 2008թ.-ին.
    - ձեռնարկել անհապաղ միջոցառումներ Սևանա լճի ափերը իրավախախտումներով կառուցված շինություններից ազատելու, լիարժեք մաքրելու և ջրի մակարդակի բարձրացմանը նախապատրաստելու ուղղությամբ.
    - բացահայտել ՀՀ օրենսդրության խախտումները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, մասնավորապես, կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված պաշտոնատար և այլ անձանց:

    Տեղեկացնում ենք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվ զանգվածը ներկայացնող ներքոստորոգյալ կազմակերպություններիս համար Հայաստանի Հանրապետության պետական կառույցների հետ շրջակա միջավայրի հետ կապված հարցերով հնարավոր կլինի համագործակցել այն դեպքում, եթե`
    - ստանանք վերը շարադրված մեր պահանջների պատշաճ արձագանքը.
    - համոզվենք, որ ՀՀ կառավարությունը շրջակա միջավայրի հետ կապված որոշումների կայացման գործընթացներում ցուցաբերում է քաղաքական կամք և գործում ՀՀ օրենսդրությանն ու միջազգային պարտավորություններին համապատասխան.
    - վստահ լինենք, որ պետական կառույցները իրապես հաշվի են նստում հասարակական կազմակերպությունների կարծիքների ու առաջարկությունների հետ և ոչ թե վերածում նրանց մասնակցությունը իմիտացիայի:

    Ակնհայտ է որ Սևանի հետագա բարձրացումը չի բխում այն մարդկանց շահերից որոնք Սևանի շրջակայքում կառուցել են մեծ տներ ու շենքեր
    Նրանք էլ առաջ են տանում այս օրենքը
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  9. #24
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փրկենք Սևանը


    դե, դա սկզբից էլ ակնհայտ էր... իսկ ներքոստորագրյալներն ովքեր են?
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  10. #25
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հերթը հասավ Սեւանին

    $ՁՈՆ ՍևԱՆԻՆ~


    Փոթորկվի'ր Սևան,



    Ու առանձնացրու



    Պղտորն`զուլալից,



    Արևը` ծխից,



    Կանաչը` մոխրից,


    Ծառը` անԾառից,


    Կեղծը` Արդարից,
    *
    Աղբը` մաքուրից,



    Կոյուղին` Գետից ,



    Գիտակն` Անգետից,
    *
    Դժոխքն` դրախտից,



    Մաքրիր մեզ աղտից`

    Հետ պահիր Գաղթից,


    Զերծ պահիր անդարձ,անսանձ աղետից

    *
    Թող հոսա, ժայթքի արյունդ կապույտ մեր երակներով,

    մեր լեռնաշխարհով ու դաշտավայրով,

    Բայց վերադարձիր հին հունդ նորից

    Առանձանցնելու`

    Լույսը` խավարից:
    Վերջին խմբագրող՝ նախշուն: 15.01.2009, 17:29:
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (24.01.2009)

  12. #26
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հերթը հասավ Սեւանին

    ՍԽԱԼ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՍԵՓԱԿԱՆ ԳՐՊԱՆԸ ԱՐԱԳ ԼՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ

    Վերջին տարիներին մեր երկրի տնտեսության մեջ, հատկապես հանքարտահանման բնագավառում շատ հաճախ իրականացվում են գործընթացներ, որոնք ի սկզբանե հակասում են կամ մեր երկրի օրենքներին և կամ մեր երկրի կողմից ընդունած միջազգային բնապահպանական և այլ կոնվենցիաներին ու պայմանագրերին: Այդ անօրինական գործընթացները էլ ավելի հաճախակի ու արտառոց դարձան հատկապես հանքարտահանման բնագավառը ՀՀ տնտեսության գերակա ճյուղ հայտարարելուց հետո: Որպես օրինակ ներկայացնենք ընդամենը երկու թարմ դեպքեր:

    2008 թ. նոյեմբերի կեսերին հայտարարվեց հայ-ռուս-բրիտանական «GEGAMET» ՓԲԸ մուտքը ՀՀ տնտեսություն 25մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծրագրով, որի շրջանակներում նախատեսվում է շահագործել Շորժայի ու Ջիլի քրոմի և դունիտ-պերիդոտիտների հանքերը: Ընկերությունը, խախտելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, Սևանա լճի ափին պլանավորում է կառուցել լեռնահարստացուցիչ կոմբինատ, հրակայունների (տարեկան 20մլն հատ), ցեմենտի հավելանյութերի (տարեկան 150 հազ տոննա), ֆերոքրոմի (տարեկան 20հազ տոննա) և քրոմի կոնցենտրատի (տարեկան 50հազ տոննա) արտադրության գործարաններ, իհարկե կանխավ հավաստիացնելով, որ ողջ արտադրությունը կլինի էկոլոգիապես մաքուր և կհամապատասխանի միջազգային նորմերին ու ստանդարտներին: «GEGAMET» ՓԲ ընկերությանը հատուկ հիշեցնենք, որ
    • քրոմը և նրա միացությունները ծանր թույներ են և անդառնալի ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի, կենդանական ու բուսական աշխարհի, մարդկանց առողջության վրա ախտահարելով ողջ աղեստամոքսային տրակտը, թոքերը: Դրանք օրգանիզմի վրա ունեն նաև կոնցեռոգեն ազդեցություն: Վերոհիշյալ արտադրությունների իրականացման արդյունքում շրջակա միջավայրում` Սևանա լճի ջրավազանում, ստորգետնյա ջրերում, օդում, հողի մեջ, բուսական ու կենդանական, այդ թվում նաև մարդկանց օրգանիզմներում կդիտվի այդ թունավոր նյութերի մեծ կուտակումներ, իր անդառնալի ու ծանր հետևանքներով: Բացի այդ`
    • Սևանա լիճը գտնվում է ակտիվ տեկտոնական մեծ խորքային խզվածքի վրա, որի ակտիվության պատմական ժամանակահատվածներում դիտվել են մեծ թվով կործանարար երկրաշարժեր լճի ավազանում տեղաբախշված էպիկենտրոններով: Տեկտոնական ակտիվության արդյունքում դիտվել է նաև լճի մակարդակի զգալի և կտրուկ տատանումներ, ընդհուպ մինչև Սևանա լճի չորացում: Սևանա լճի էկոհամակարգի սեյսմիկ հավասարակշռությունը ցանկացած պահի կարող է խախտվել բնածին կամ տեխնածին գրգռիչների ազդեցության տակ: Տեխնածին գրգռիչներ կարող են հանդիսանալ լճի մակարդակի արհեստական, կտրուկ տատանումները, լճին հարակից տարածքներում պայթյունների իրականացումը և այլն:

    Նշենք,որ տարօրինակ զուգադիպությամբ այս ներդրումային նախագծի փորձաքննությունը իրականացվել է ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում, որտեղ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքին հավանաբար տեղյակ չեն եղել: Բացի այդ` ՀՀ բնապահպանության նախարարությունը առայժմ այս հարցում քար լռություն է պահպանում, չնայած, հենց ինքն էր ի պաշտոնե պարտավոր առաջինը ահազանգել այս պռոյեկտի վտանգավորության և անօրինական լինելու մասին: Այդ քար լռությունը պետք է դիտարկել առնվազն որպես ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իր անմիջական պարտականությունների իրականացման հարցում «հերթական թերացում»: Անցնենք երկրորդ թարմ դեպքին`
    2008 թ.դեկտեմբերի 3-ին Երևանում ստորագրվեց պայմանագիր ՀՀ և ՌԴ միջև, որի համաձայն սկսվում է ուրանի հանքանյութի կորզման և արտահանման համատեղ աշխատանքները Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի մոտակայքում առկա ուրանի հանքից: Նշենք, որ այս նախագծի շրջանակներում որևէ փորձաքննություն կամ բնապահպանական ՀԿ-ների հետ քննարկումներ չեն եղել: Հիշեցնենք, որ
    • ուրանը և նրա բոլոր միացությունները խիստ թունավոր, ռադիոակտիվ նյութեր են, որոնք ներթափանցելով օրգանիզմ ազդում են բոլոր բջիջների ու հյուսվածքների վրա, ճնշում օրգանիզմի բոլոր ֆերմենտների ակտիվությունը, ախտահարում բոլոր օրգանները: Բացի այդ`
    • անհասկանալի է, թե ի՞նչ ճանապարհով և ինչպե՞ս է ուրանի հանքանյութը տեղափոխվելու ՌԴ, ինչը մեր կարծիքով ներկայումս բացառվում է ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի, այլ նաև Վրաստանի տարածքով: Միակ հնարավոր տարբերակը հանքանյութի տեղափոխումն է նախ ԻԻՀ տարածք, որի ճշտության մասին է խոսում նաև ընտրված հանքի տեղաբաշխումը: Իսկ ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհով է դրանից հետո ուրանի հանքանյութը տեղափոխվելու ՌԴ, դարձյալ անհասկանալի է: Մենք հնարավոր ենք համարում արտահանված ուրանի հանքանյութի հարստացման իրականացումը հենց ԻԻՀ ուրանի հարստացման կենտրոններում, ասենք ռուս-իրանական համատեղ ձեռնարկության կողմից: Այս դեպքում կստացվի, որ ՀՀ ուրան է մատակարարում ԻԻՀ, դրանով ուղակի կամ, թեկուզ անուղակի, մասնակցելով նրա միջուկային ծրագրերին: Սա ծանր հարված կհասցնի մեր երկրի առանց այն էլ խաթարված միջազգային վարկին, որի արդյունքում ՀՀ կհայտնվի «իզգոյ» երկրների ցանկում:
    Բացի այդ`
    Ուրան արտահանող և վերամշակող ձեռնարկություններում թունավորումն ու ճառագայթումը նվազեցնելու համար կիրառվում են անընդհատ տեխնոլոգիաներ, օգտագործվում են միայն հերմետիկ սարքավորումներ, հերմետիկ տարաներ: Համաշխարհային տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի ներկա փուլում, երբ արագորեն ընկնում են նավթի, պղնձի, մոլիբդենի և այլ նախկինում մեծ պահանջարկ ունեցող հանքանյութերի պահանջարկն ու գները, խիստ հնարավոր է նաև ուրանի ու նրա միացությունների պահանջարկի ու գների կտրուկ անկում: Արդյունքում կտրուկ կնվազի ՀՀ տարածքում արդեն շահագործվող ուրանի հանքի (կամ հանքերի) շահութաբերությունը, կդադարեցվեն ներդրումները և հանքերի շահագործումը մասնակիորեն կամ լրիվ կդադարեցվի, ինչպես եղավ Թեղուտի, Ագարակի և այլ հանքերի պարագայում: Այս դեպքում շրջակա միջավայրի վրա ուրանի հանքի կործանարար ազդեցության թուլացման, նրա կոնսերվացման համար անհրաժեշտ կլինի ծախսել ահռելի գումարներ, որը նաև շարունակական բնույթ պետք է ունենա:

    Այս ամենի արդյունքում ցանկալի շահույթների ակնկալիքով բացված ուրանի հանքերըր մեր երկրին ոչ միայն բնապահպանական, այլ նաև երկարաժամկետ, ծանր ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի կհասցնեն:
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  13. #27
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    39
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հերթը հասավ Սեւանին

    Եկեք ավելի լավ ա բեյսբոլնի բիտաներ վերցնենք գնան օլիգարխներին էլ, իրանց օբյեկտներն էլ շան փայ անենք:
    Որովհետև ես հոգնել եմ լավ գաղափարների շուրջ շատախոսող ու ոչ մի բան չանող մարդկանցից: Խոսել նրա մասին, թե ինչքան աբսուրդ ա Սևանի մակարդակը հանուն Սևանի օգուտի փոքրացնել՝ չեմ պատրաստվում: Դա աբսուրդ ա: Դա քննարկելն էլ ա աբսուրդ:
    Շա՞տ բան եք փոխել խոսելով:
    Հյուսիսային պողոտան սարքել են, շենքերի ֆասադների խոստացված վերականգնումը նույնիսկ չի հիշվում: Կողբի ու Գոշավանքի մոտակայքում իրականացվում են ինդուստրիալ մասշտաբների անտառահատման աշխատանքներ: Թեղուտը պաշտպանողների մեջ նենց մարդիկ են հայտնվել, որ ես ամաչում եմ անունս Թեղուտի հետ կապել:
    - Ապե, դու էլ արի, ձրի տանում են, հաց էլ իրանք են տալիս:
    Լավ մոտեցում ա Թեղուտի փրկությանը:
    Դուք հիմա քանի ձեր ուժերը ծախսում եք չանչախության վրա, իրանք գործում են:
    Հա, ես ագրեսսիվ եմ, ես անարխիստ եմ, բայց դադարեք խոսել, սկսեք գործել վերջապես: Էդ ժամանակ ես էլ ձեր հետ կլինեմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. #28
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հերթը հասավ Սեւանին

    Հեյ ինչ-որ մեկին ինչ-որ մի բան իրա տեղից շարժեց?
    Փառք Աստծո....
    Արդեն պտուղներ կան~
    Հեյ հոգնածցներ, խոսալուց, լռելուց, գոռալուց, փսփսալուց հոգնածներ, կանգնելուց, նստելուց բեզարածներ~
    Արդյոք պատրաստ եք? շարժվելու, գործելու, անելու, բանելու?
    ՈՒՐ ԵՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔ??
    եկեք սկսենք իրար հաշվենք.............
    քանի հոգի հոգնած կա էս կողմերը?
    ԴԶԵՆ եմ տալիսսսսսսսսսս~~~Ձեն
    Սպասում եմ....
    Պատասխանեք~~~~~~~~~
    մենակ չասեք էլի Դուք սկսեք...ես գալիս եմ
    Վերջին խմբագրող՝ նախշուն: 24.01.2009, 15:31:
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  15. #29
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հերթը հասավ Սեւանին

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք ավելի լավ ա բեյսբոլնի բիտաներ վերցնենք գնան օլիգարխներին էլ, իրանց օբյեկտներն էլ շան փայ անենք:
    Որովհետև ես հոգնել եմ լավ գաղափարների շուրջ շատախոսող ու ոչ մի բան չանող մարդկանցից: Խոսել նրա մասին, թե ինչքան աբսուրդ ա Սևանի մակարդակը հանուն Սևանի օգուտի փոքրացնել՝ չեմ պատրաստվում: Դա աբսուրդ ա: Դա քննարկելն էլ ա աբսուրդ:
    Շա՞տ բան եք փոխել խոսելով:
    Հյուսիսային պողոտան սարքել են, շենքերի ֆասադների խոստացված վերականգնումը նույնիսկ չի հիշվում: Կողբի ու Գոշավանքի մոտակայքում իրականացվում են ինդուստրիալ մասշտաբների անտառահատման աշխատանքներ: Թեղուտը պաշտպանողների մեջ նենց մարդիկ են հայտնվել, որ ես ամաչում եմ անունս Թեղուտի հետ կապել:
    - Ապե, դու էլ արի, ձրի տանում են, հաց էլ իրանք են տալիս:
    Լավ մոտեցում ա Թեղուտի փրկությանը:
    Դուք հիմա քանի ձեր ուժերը ծախսում եք չանչախության վրա, իրանք գործում են:
    Հա, ես ագրեսսիվ եմ, ես անարխիստ եմ, բայց դադարեք խոսել, սկսեք գործել վերջապես: Էդ ժամանակ ես էլ ձեր հետ կլինեմ:
    Ուստա, եթե լուրջ կարծում ես, որ բեյսբոլի բիտայով կարաս ասենք նեմեց ռուբոյի ողջ թիկնազորը ոչնչացնես ու չհայտնվես բանտում կամ լավագույն դեպքում գժանոցում, ապա ես քո հետ եմ: Էս մարդիկ իրանց «չաչանակությամբ» ինչպես դու ես դա անվանում մարդկանց իրազեկում են, օրինակ ես բնապահպանական թեմաներով ինֆորմացիան առաջին հերթին ստանում եմ Գրիգից ու Նախշունից ու շնորհակալ եմ իրանց դրա համար: Իսկ քո ասած «բիտաներ» էֆեկտիվ կլինեն միայն էն դեպքում, երբ էս մարդկանց ձայնը հասնի լայն զանգվածների, երբ որ 2 միլիոն մարդ «բիտաներով գնա նեմեցի դաչեն», իրա թիկնազորն էլ կփախնի, ինքն էլ: Էս փուլում առաջնային խնդիրը մարդկանց արթնացնելն ա, առանց դրա ոչինչ հնարավոր չէ անել:

  16. #30
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    39
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հերթը հասավ Սեւանին

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուստա, եթե լուրջ կարծում ես, որ բեյսբոլի բիտայով կարաս ասենք նեմեց ռուբոյի ողջ թիկնազորը ոչնչացնես ու չհայտնվես բանտում կամ լավագույն դեպքում գժանոցում, ապա ես քո հետ եմ: Էս մարդիկ իրանց «չաչանակությամբ» ինչպես դու ես դա անվանում մարդկանց իրազեկում են, օրինակ ես բնապահպանական թեմաներով ինֆորմացիան առաջին հերթին ստանում եմ Գրիգից ու Նախշունից ու շնորհակալ եմ իրանց դրա համար: Իսկ քո ասած «բիտաներ» էֆեկտիվ կլինեն միայն էն դեպքում, երբ էս մարդկանց ձայնը հասնի լայն զանգվածների, երբ որ 2 միլիոն մարդ «բիտաներով գնա նեմեցի դաչեն», իրա թիկնազորն էլ կփախնի, ինքն էլ: Էս փուլում առաջնային խնդիրը մարդկանց արթնացնելն ա, առանց դրա ոչինչ հնարավոր չէ անել:
    Իմ գործը բիտան ու ձեռներս են: Մի հոգի ունեք: Մոտ մի տասին էլ կարող եմ մոբիլիզացնել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բագ ջան, հերթը քեզ էլ հասավ
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 68
    Վերջինը: 25.08.2008, 13:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •