User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Կին և Հայ կին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Ավելի քան հոգեհարազատ թեմա է:
    Հայ կինը անկասկած տարբերվում է իր հատկանիշներով ու արժեքներով: Հայ կնոջ կերպարը ի սկզբանե ստեղցվել է բարոյականության ու կանացիության հիմքի վրա:
    Տարբեր մարդկանց գրառումներում տարբեր հոմանիշներ տրվեցին,բոլորն էլ համպատասխանում են հայ կնոջ կերպարին: Ու ամենասկզբից ստեղծված հեզ, բարի ,քնքուշ, մեղմ, ենթարկվող, պասիվ, նվիրված, ԱՌԱՔԻՆԻ, ընտանիքին նվրված, իրոք տղամարդուն լրացնող ՀԱՅ ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐԸ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ Է:
    Իսկ էն, ինչ կատարվում է հիմա, դա ուղղակի կարելի է բնութագրել մի արտահայտությամբ«Արգելված պտուղը քաղցր է»: Ներկայիս կյանքի տեմպը չափից դուրս արագ է ՀԱՅ կնոջ համար, ու շատերը իմ կարծիքով չդիմանալով ժամանակի հետ եկող անսահման ու կտրուկ փոփոխություններին, ի վերջո տեղի են տալիս,ու մոռանալով ,ուրանալով էն արժեքները ,որ ստեղծվում են հայ ընտանիքում, տրվում են կյանքի հունին: Ու բականաբար ավելի հեշտ ճանապարհ տեսնելով էլ չեն մտածում ճիշտն ու սխալը, շատ դեպքերում սխալը իրենց դառնում է ճիշտ, ու ոչ մի կերպ իրանց չես համոզի ,որ ճիշտը մոռացել են
    Ընդհանրապես ճիշտ է ասված, որ կինը օջախի կրակը վառ պահողն է, մեծամասամբ կնոջ վրա է դրվում երեխայի դաստիարակությունը(իհարկե հայրական դաստիարակությունը չի կարելի անտեսել, դրանք տարբեր բաներ են), ինչը արդեն բարոյապես պարտավորեցնում է կնոջը ,քանի որ կյանքում օրինակ է դառում սեփական երեխայի համար:
    Իմ խորին համոզմամբ ,պատմության փաստացի ապացույցներով եթե չլիներ ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ ընտանիքը, ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՈՒ ՀԱՅ ԿՆՈՋ անփոխարինելի ,թունդ հայեցի ապրելակերպը ,ՀԱՅ ազգը որպես էսպիսին գոյություն չէր ունենա վաղուց:
    ՄԻ բան էլ եմ ուզում հատուկ նշեմ. ՀԱՅ կինը որպես կերպար ներկայացվում է նուրբ, թույլ , հեզ, մեղմ, բայց իրականում , եթե մի քիչ ուշադիր լինենք, կնկատենք ,որ հոգեպես հայ կինը զարմանալիորեն պինդ ու հզոր էակ է:
    Հայ կնոջ մեջ ուղղակի անկարելի է չտեսնել ՄԱՅՐՈՒԹՅԱՆ մարմնավորումը:
    Իսկ էն կինը ,որ քիչ էե շատ շեղված է էս հատկանիշներից, իմ կարծիքով արդեն ժամանակակից կին է, ինչը իմ , ու շատ շատերի համար անընդունելի է:
    (Իմիջայլոց տղամարդկանց հարցը ավելի խիստ է,նահապետական ՀԱՅ տղամարդը ավելի շատ հատկանիշների պիտի տիրապետի)
    Խոսքեր չեմ գտնում սերս ու հարգանքս արտահայտելու ՀԱՅ կանանց հանդեպ...
    Վերջին խմբագրող՝ Գոռ Ջան - Հայ: 09.01.2007, 19:02:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  2. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Չեմ հասկանում, ինչու են առանձնացնում Կին և Հայ կին գաղափարները… Կինը ամեն դեպքում մնում է կին, լինի նա հայ թե այլազգի…
    Մեջբերում Հայ-ի խոսքերից
    Հայ կինը անկասկած տարբերվում է իր հատկանիշներով ու արժեքներով: Հայ կնոջ կերպարը ի սկզբանե ստեղցվել է բարոյականության ու կանացիության հիմքի վրա:
    Ի՞նչ կապ ունի հայ է կինը թե…Կինը ինքնին հենց բարոյականության ու կանացիության արտացոլում է: Իսկ այդ բարոյականությունը, որը կարծում եմ նկատի ունի հարգելի Հայ-ը իր խոսքերում, գալիս է ազգի ավանդական ապրելակերպից: Ենթադրենք Գերմանիայի համար էլ անբարոյականություն է կարող է համարվի այն հանգամանքը, որ աղջիկը մինչ ամուսնություն սեռական կապեր չի ունեցել, և դա կարող է աղջկա ամուսնության վրա վատ անդրադառնալ… Իհարկե բարոյականություն ասելով նկատի չունեմ ամուսնական դավաճանության փաստերը: Դա բարոյականության չափանիշների մեջ չի մտնում: Չնայած ինչու չէ, հիմա այդ հանգամանքն էլ է ինչ-որ առումով բուն դրել Հայ Կնոջ կերպարում…
    Ու ամենասկզբից ստեղծված հեզ, բարի ,քնքուշ, մեղմ, ենթարկվող, պասիվ, նվիրված, ԱՌԱՔԻՆԻ, ընտանիքին նվրված, իրոք տղամարդուն լրացնող ՀԱՅ ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐԸ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ Է:
    Ժամանակները փոխվում են, կինն էլ լինելով Հայ թե օտարազգի, ժամանակի հետ փոխում է իր ապրելաոլճը… միթե ձեր նկարագրած Հայ կնոջ կերպարի մեջ մտնում է այն ապրելակերպը, որ հիմա թեկուզ ոչ բացահայտ, բայց դրսևում են հայաստանյան կանայք… Չեմ կարծում

    Եվ ընդհանրապես, կարծում եմ, որ ցանկացած ազգի ներկայացուցիչ նման կարծիքի է իր սեփականի հանդեպ: Սակայն եթե ավելի լուրջ մտածենք, մարդը մնում է մարդ, ինչ ազգի էլ պակտանի, և բոլորին ստեղծել է նույն Աստված՝ չառանձնացնելով ազգերի…

  3. #3
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Դե էնքան էլ համաձայն չեմ:
    Մենակ մի բան մոռացել էի նշեի, որ ամեն ազգ իր արժեքներն ունի, ամեն ազգի ներկայացուցիչ իր ազգակից կնոջ մասին ունի սեպական պատկերացումը, բայց ես նշեցի որ դա իմ տեսակետնա, ու զուտ հայկականի մասինա խոսքս: Իմ համար իդեալական տարբերակը Հայ կիննա: Ու ես մեծ տարբերություն եմ դնում տարբեր ազգերի կանանց միջև առանց վարկաբեկելու կամ չարախոսելու այլազգի կանանց

    Ճիշտն ասած աստվածաբանությունից հեռու եմ, իմ ոճը չի, բայց եթե ասվելա ես էլ ասեմ:
    Բոլոր մարդկանց ստեղծելա աստված,բայց բոլորը չեն ,որ հավասար անմեղ ու հավասարապես ճիշտ են: Ու շատ չխորանամ, հիշեք ՍՈԴՈՄ ԳՈՄՈՐԻ պատմությունը:
    Վերջին խմբագրող՝ Գոռ Ջան - Հայ: 10.01.2007, 17:31:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  4. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Մեջբերում Հայ-ի խոսքերից
    Ճիշտն ասած աստվածաբանությունից հեռու եմ, իմ ոճը չի, բայց եթե ասվելա ես էլ ասեմ:
    Բոլոր մարդկանց ստեղծելա աստված,բայց բոլորը չեն ,որ հավասար անմեղ ու հավասարապես ճիշտ են: Ու շատ չխորանամ, հիշեք ՍՈԴՈՄ ԳՈՄՈՐԻ պատմությունը:
    Թեմայից հեռանում ենք, բայց չէի ուզենա անտեսել վերջին գրածներդ և ուզում եմ պարզապես հիշեցնել, որ Աստված բոլորին հավասարաչափ անմեղ ու լավն է ստեղծել, իսկ այն, որ նրանք դարձել են մեղավոր ու սխալական, արդեն լրիվ ուրիշ խնդիր է…

  5. #5
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    Ինչքան էլ ասեք տարբերություն չկա, միևնույն է տարբերություն կա: Առաջին տարբերությունը սկսվում է հենց թեմայի վերնագրից. «Կին և հայ կին»:
    Ինձ համար գլխավոր տարբերությունն այն է, որ եթե հայ կինն նույնիսկ նախագահ դառնա, միևնույն է, մեկ աչքը կլինի խոհանոցում, մյուսը՝ երեխաների կրթությանն և դաստիրակությանը: Բայց ցավոք, շատ հայ տղամարդիկ չեն գնահատում հայ կնոջ արժեքը, տեսնելով հայ կնոջ նվիրվածությունը հանդեպ իր ընտանիքի, մտածում են. « Բա տենց էլ պտի ըլներ»: Ոչ հարգելիներս, կարող էր նաև այդպես չլիներ, իսկ եթե այդպես է, ապա գնահատեք ձեր կնոջն ու մեծարեք նրան
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  6. #6
    Արգելափակված Է Ն Ց Ո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2006
    Տարիք
    48
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կին և Հայ կին

    ստեղ ով կինա թող ձեռք բարձրացնի ես մենակ իրանց հետ կխոսեմ, իսկ մնացածը թող լռեն գործից չեն հասկանում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •