բոլորն էլ, հավանաբար, լսած կլինեն, որևէ մեկին հասցեագրված «ինչ տղամարդ կնիկ ա է..» արտահայտությունը..
ի՞նչ հատկանիշներ, ըստ ձեզ, կարելի է վերագրել այն կնոջը, ում մասին ասվում է այդ արտահայտությունը..
ինչպե՞ս եք վերաբերվում այդ արտահայտությանը..
բոլորն էլ, հավանաբար, լսած կլինեն, որևէ մեկին հասցեագրված «ինչ տղամարդ կնիկ ա է..» արտահայտությունը..
ի՞նչ հատկանիշներ, ըստ ձեզ, կարելի է վերագրել այն կնոջը, ում մասին ասվում է այդ արտահայտությունը..
ինչպե՞ս եք վերաբերվում այդ արտահայտությանը..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Իմ ամենաչսիրած արտահայտություններից է, ու, կարծում եմ, շա՜տ բնորոշ հայերին... չգիտեմ, չեմ լսել, որ որևէ ուրիշ լեզվում նման արտահայտություն լինի…
բավական է, որ կինը ամուր կամքի ուժ ունենա, վճռականություն, նախաձեռնող լինի ու համառ, ասում են "տղամարդ կին"... էդ ընդամենը խոսում է տվյալ կնոջ՝ նորմալ մարդ լինելու, կյանքի դժվարությունները հաղթահարելու ընդունակության ու ապրել իմանալու մասին… իսկ ով ասեց, որ բոլոր տղամարդիկ էդպիսին են?
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Սեդայի գրելուց հետո որոշեցի ես էլ գրեմ:
Ինձ համար «տղամարդ կին» արտահայտությունը լրիվ կիրառելի արտահայտություն ա և դա բոլորովին չի նշանակում, որ այդ կինը նմանվեց տղամարդուն:
Ընդհանրապես տղամարդկություն ասելով ես չեմ հասկանում մի երևույթ, որը հատուկ է տղամարդկանց: Ոչ տղամարդկությունը հատուկ է և՛ տղամարդկանց, և՛ կանանց: Ավելին, Տղամարդ լինելը չի նշանակում ունենալ տղամարդկություն: Տղամարդկությունը արու սեռի մենաշնորհը և/կամ ճակատագիրը չի: Սա իմ ընկալմամբ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Համաձայն եմ։ Ես էլ չեմ սիրում էդ արտահայտությունը։ Որ ասում են՝ տղամարդ կին, ես ակամա պատկերացնում եմ կանացիությունից զուրկ, տղամարդկային շարժուձևով, կոպիտ կին։Ու չնայած էդ արտահայտությունը դրական է համարվում ու ասվում է որպես հաճոյախոսություն, միևնույն է, ոչ միայն տհաճ է, այլև ինչ–որ առումով կնոջ համար նաև վիրավորական պիտի լինի, քանի որ այն կարծես պնդում լինի տղամարդու՝ կնոջ նկատմամբ առավելություն ունենալու մասին։
Մի խոսքով՝ անհաջող արտահայտություն եմ համարում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ոչ, բնավ ոչ: Հարկավոր է մի հազար հատ բառ գրել, որոնք բոլորն իրար հետ իմ ասած «տղամարդկություն» իմաստը կարտահայտեն: Համարձակությունը քիչ է: Ուժեղությունը քիչ է: Վճռականությունը քիչ է: Դիմացկունությունը քիչ է...
Ավելացվել է 1 րոպե անց
հ.գ. այ օրինակ, որ հիմա մի հազար կնանիքով վրա կտաք ինձ, որ ապացուցեք որ սխալ եմ, էդ էլ ա տղամարդկությունկատակ
![]()
Վերջին խմբագրող՝ Chuk: 10.12.2008, 23:38: Պատճառ: Գրառման ավելացում
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ճիշտ ա ասում, Չուկ
նույն ձևով ես փոքր ժամանակ՝ տարրական դասարաններում միշտ խուճապի մեջ էի ընկնում, երբ ուսուցչուհին դասարանից դուրս էր գալիս ու ասում էր՝ տղամարդու խոսք տվեք, որ լուռ կմնաքլուրջ եմ ասում, ես ուղղակի չէի հասկանում, թե ինչու ես պիտի տղամարդու խոսք տամ ու էնպես էի զարմանում, որ ի պատասխան աղջիկներն ասում էին "հա, խոսք ենք տալիս"
![]()
Չուկ, թող ծայրահեղ լինեմ, բայց սրա մեջ երևում ա մեր ազգի էդքան սիրած ու անհույս հայրիշխանությունը, որը, հայտնի ա բոլորին, մեծ մասամբ զուտ ձևական բնույթ ունի… Չէ, ընտանիքում տղամարդու առաջնայնությունը սուրբ արժեք ա, որին չեմ դիպչում, բայց սա, դե հասկանում ես էլի... չգիտեմ, ուղղակի վերջերս հենց էսպիսի հարց է լինում, հիշում եմ. Զատիկի օրը Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ասեղ գցելու տեղ չկար, մարդիկ հրմշտում էին իրար… եթե գիտեք, հաղորդություն ստանալու ժամանակ սովորաբար առաջինը մոտենում են տղամարդիկ, բայց էդ պարագայում, երբ ոչ մի քայլ դնելու տեղ չկար, իհարկե տրամաբանական կլիներ, որ մարդիկ հաղորդության գնային էն հերթականությամբ, որով արդեն կանգնած էին... բայց՝ չէ՜մ հայ տղամարդիկ էն ինչ սարսափելի խառնաշփոթ սարքեցին, առանց աջուձախ նայելու բրդելով գնում էին առաջ, ու գիտե՞ս, էն տղամարդիկ, ախր, որ երևի կյանքում "շեմուշկա չռթելուց" մեծ հերոսություն արած չկան, բայց թու-թու-թու բախտները բերել ա, եկեղեցին էս լավ օրենքն ունի ու իրանց հնարավորություն ա տալիս մարդկանց հրմշտել ու իրենց աչքերում բարձրացնել սեփական ինքնարժեքը... այ սա է իմ ասած անհույս հայրիշխանությունը...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Մի կողմ դնենք բառի, արտահայտության ծագման պատմությունը: Ըստ էության դրանք կոմպլեքսների ծնունդ են, մի հասարակության կոմպլեքս, որը այլ հարթությունում է դնում կնոջն ու տղամարդուն, որը հերոսականությունը, կամքի ուժը և այլ մարդկային հատկանիշները վերագրել է տղամարդուն: Բացարձակ սխալ պատկերացումներ ու բացարձակ սխալ ստեղծված արտահայտություն: ԲԱՅՑ: Նույնքան էլ կոմպլեքսների արդյունք է, որ այսօր կանայք ցավագին են ընդունում այդ բառի ծագումնաբանությունը, կենտրոնանում արմատի վրա: Ո՛չ, մոռացեք նրա արմատը, բառի կազմությունը: Կա բառ: Կապ չունի ինչպես է այն առաջացել ու մեզ ժառանգվել: Այդ արտահայտությունը նկարագրում է ինչ-որ երևույթ: Արդյո՞ք չի կարելի հարմարվել դրան, ընդունել այն այնպիսին, ինչպես կա, մեր «զարգացած բարձրությունից»: Իհարկե կարելի է, եթե կոմպլեքսները չխանգարեն![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ընդհանրապես Հայերից շատերին է հատուկ սեփական լեզուն, խայտառակության աստիճան, աղավաղելու բնավորությունը..
և դրանք էլ են մտնում գործածության մեջ..
բայց ամբողջ հարցը նրանում է, թե ինչքանո՞վ է դա կոռեկտ..
և, մասնավորապես, բերված օրինակում..
հ.գ. իսկ աղավաղման դեպքերն իրոք որ շատ են..
օրինակ՝ «վառի հըլը» = պատկերացրու
«Ալյոշի պապը թքելա» = Ալյոշի պապը մահացելա
և այլն և այլն..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
էս իմ բարոյահոգեբանական վերլուծությունը ոչ մեկ չկարդա՞ց![]()
ի՜![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ