Բարսան ավելին է քան ակումբ, Ռեալն ավելին է քան Բարսան
բարսելոնիստ չեմ, էդ հաստատԻրենց պայքարը արդարացված է ինձ համար, քանի որ ազգերի ինքնորոշման սկզբունքը ես հարգում եմ. բայց . . . եթե չեն ուզում Իսպանիայի թագավորության հետ որևէ կապ ունենալ, ֆուտբոլի ու ընդհանրապես սպորտի ոլորտում էլ թող հանդես չգան Լա Լիգայի շրջանակներում, առավել ևս . . .ազգային հավաքականում
ատամներով չեմ պաշտպանում, միայն ակնհայտ ճշմարտությունն եմ գրում
Հ.Գ. Լեո ջան![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Անհամբեր սպասում եմ Կլասիկոյին...
Ո՞վա գալիս իրար հետ նայենք![]()
Loading your personal settings....
Էրիկ Աբիդալն արդեն ապաքինվել է և պատրաստ է խաղադաշտ վերադառնալ![]()
Հնարավոր է Գվարդիոլան նրան խաղադաշտ դուրս կբերի հենց առաջիկա Վալենսիայի հետ հանդիպմանը:
Հ.Գ. Առողջություն Անդրեասին և Գաբիին![]()
դժվար Աբիդալը էսօր խաղա մեկնարկում, ինչպես միշտ Puyol, Marques, Pique, Alves
Ասեմ չէ՞
հերթական խոշոր հաշվով ջախջախումը![]()
Բարսա - Վալենսիա 4-0
Հենրի 20'
Հենրի 28'
Դանի Ալվեշ 46'
Հենրի 79'
հաջորդը Ռեալնա![]()
Այո~, Վալենսիան նույնպես կոտլետ դարձավ Բարսայի մսաղաց-մամլիչում
Բարսա 4 - 0 Վալենսիա
Շնորհավոր, կուլեներ
Հ.Գ. Հաջորդ տուրում քյուֆթա ենք պատրաստելու![]()
Վերջին խմբագրող՝ Ուրվական: 07.12.2008, 17:27:
4-0 Վալենսիային էլ քամեցինք
Անրին հեթ-տրիկ արեց` ապրի ինքը
Հիմա Անրիս ախորժակը բացված կմոտենա Ռեալի հետ խաղին+ Էտո'ոն արդեն 2 տուրա ախորժակ պահում5-ից 6 գնդակ` Մինիմում
![]()
Մոդերատորական: Հասկանում ենք Բարսելոնայի և Ռեալի երկրպագուներին: Հասկանում ենք նրանցից յուրաքանչյուրի՝ իր թիմին երկրպագելու փաստը: Հասկանում ենք...
Բայց դա չի նշանակում, որ նրանք չպետք է հարգեն ակումբի կանոնադրությունը, ակումբում կատարեն գրառումներ այնտեղ, որտեղ կուզեն, այնպես, ինչպես կուզեն:
Իսկ դրանից հետո համապատասխան մարդիկ կմաքրեն իրենց թողած հետքերը թեմաներից:
Մի բան չպետք է մոռանալ, ակումբում գոյություն ունեն նմանատիպ քայլերին համապատասխան կանխող շատ արդյունավետ միջոցներ: Դրանք կարող են կիրառվել ցանկացած պահի:
Հասկանալով և ըմբռնումով մոտենալով ձեզ բոլորիդ՝ այս անգամ ոչ մի նկատողություն չի տրվում, ոչ մեկը որևէ խնդիր չի ունենում սպորտ բաժնում իր լինել-չլինելու հետ:
Հնարավորինս բոլոր թեմայից դուրս գրառումները տեղափոխվում են համապատասխան թեմաներ, մնացած թեմայից դուրս գրառումները ջնջվում են:
Հուսամ, որ նման պատկերի ականատես չենք լինի վաղը, երբ արդեն ստիպված կկիրառվեն համապատասխան միջոցներ ու շատ խիստ, դա էլ երաշխավորում եմ:
Վայելեք ֆուտբոլ ու քննարկենք այն "Դար" ակումբում:
Բարի ժամանց բոլորին:
Վերջին խմբագրող՝ Ուրվական: 07.12.2008, 17:54:
Лучше Гор могут быть только Горы.
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ