

Դրա առավելությունը կլինի այն, որ ավելի շատերը կքվեարկեն, իսկ քվեարկելուց էլ չեն առաջնորդվի առկա արդյունքով, բայց միաժամանակ այդ մեթոդն ունի բավական թերություններ: Մասնավորապես քվեարկությունների արդյունքները պիտի հասանելի լինեն նաև հյուրերին և այն մարդկանց, ովքեր այս կամ այն պատճառով չեն կողմնորոշվում ինչպես քվեարկել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Առաջարկում եմ արգելել ֆորումի գրառումներում չափազանց մեծ չափսերի նկարների տեղադրումը, ամբողջ էջը տեսքից ընկնում ա, կարելի ա օրինակ դնել մի 1000պիքսելի չափով սահմանափակում
701ը դզեցի

Անիմաստ է:
Հեչ որ չէ այն պատճառով, որ «շուստռիները» որպես հյուր կմտնեն ու կտեսնեն արդյունքները: Իսկ ընդհանրապես շատ հաճախ նույնիսկ լավ է, որ կարողանում ես նախապես արդյունքը տեսնել նոր քվեարկել:
Ավելացվել է 1 րոպե անց
Այլ կայքերից նկարներ դնելու դեպքում այդպիսի տեխնիկական արգելք չենք կարող դնել, բայց հնարավոր է, որ մի տեխնիկական հավելում ավելացնենք, որը նկարները փոքրացրած ցույց կտա: Այդ մասին մտածել ենք![]()
Վերջին խմբագրող՝ Chuk: 03.11.2008, 16:11: Պատճառ: Գրառման ավելացում
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկին շնորհակալություն ես արդեն բավականին արագ հայերեն եմ թայփ անում:Բայց իմ ունեցաց խնդիրը նկարի հետ կապված չլուծվեց![]()
Առաջարկում եմ բացել «Ակումբի գրադարան», որտեղ մասնակիցները և շահագրգիռ անձինք կկարողանան տեղադրել հայալեզու (անհրաժեշտության դեպքում նաև օտարալեզու) գրականություն՝ թվայնացված տեսքով։ Օրինակ՝ հայ դասականների ստեղծագործությունները (որոնք առկա (չ)են այլ հայալեզու կայքերում)։
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

Առաջիկայում մեր «կամավորների» խումբը կհավաքվի hayeren.am նախագծի հետագա զարգացմանը հարցերը քննարկելու, աշխատանքը վերսկսելու համար: Նախագծի մեջ մտնում է (որպես «գաղտնիք» ասեմ) նաև էլեկտրոնային գրադարանի ստեղծումը: Մեր խմբին կարող են միանալ բոլոր ցանկացողները: Բայց ինչ վերաբերվում է էլեկտրոնային գրադարանին, ապա ասեմ, որ այս դեպքում բծախնդիր ենք լինելու հեղինակային իրավունքների պահպանման հարցում, բացառվելու են հեղինակային իրավունքների ոտնահարմամբ ստեղծագործությունների տեղադրումը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

Չգիտեմ առաջարկ ա, թե չէ…
Մեր մոտ հիմա երևում են ICQ-ի, Skype-ի և այլնի իկոնկաներ, ինչու՞ չավելացնել նաև gtalk-ի կոճակիկ…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

Արդեն հոգնել եմ սրա մասին խոսելուց, բայց մի անգամ էլ ասեմ։
Շատ դեպքերում այս կամ այն բաժնի մոդերատորները ջնջում են թեմային չվերաբերվող գրառումներ, որոնք, սակայն Ակումբի կանոնադրության ոչ մի այլ կետ չեն խախտում (բացի օֆ-տոպ լինելուց)։
Առաջարկում եմ․
1. Առաջին հայտնաբերման դեպքում այսպիսի գրառումները տեղափոխել Զրուցարան։ Զգուշացնել օֆ-տոպող մասնակիցներին (եթե ցանկանում եք, տուգանային միավորներով)։
2. Մոդերատորի՝ 1. կետում իրականացրած գործողություններից հետո օֆ-տոպող մասնակիցների շարունակվող օֆ-տոպը հեռացնել՝ տուգանելով խախտողներին։
Մեկ այլ լուծում․
1. Բացել առանձին բաժին «Օֆ-տոպ» կամ «աղբ» կամ «զիբիլ» կամ ինչ-ուզում-եք-անունը-դրեք և լեզվական նորմատիվներից չշեղվող կամ վիրավորական գրառումները, որոնք որևէ թեմայի մեջ չեն տեղավորվում, գոնե ժամանակավորապես (ասենք, երեք օրով) տեղափոխեք այնտեղ։
Բայց մի վերացրեք մարդկանց անվնաս գրածները՝ նույնիսկ չթողնելով, որ մարդիկ կարդան միմյանց պատասխանները։
Ասել եմ և էլի ասում եմ․ հարգե՛ք մարդկանց ժամանակը և ջանքերը, որոնք հաղորդագրություններ են տպում։ Մոդերավորումը մի՛ վերածեք տառակերության։
Վերջիվերջո, այս ֆորումը նախատեսված է մարդկանց շփման համար, այլ ոչ թե գիտական աշխատության նյութերի կուտակման։
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Թեմայից դւորս գրառում անելը արդեն իսկ Ակումբի կանոնադրության խախտում է։
2.2.3. Թեմայում չի թույլատրվում կատարել գրառում, որը չի համապատասխանում թեմայի բովանդակությանը, շեղում է թեմայից:
Եթե տեսնում եք, որ որևէ պատասխան ջնջված է, իսկ դուք անպայման ուզում էիք, որ դա կարդացվեր, մեկ անգամ ևս ուղարկեք անձնային նամակագրությամբ։ Իսկ որ ամենալավն է՝ միանգամից օգտվեք էդ միջոցից՝ թեմաները օֆտոպելու փոխարեն։
Ինչ վերաբերվում է զգուշացումներին, ապա ճիշտ ես՝ հենց հիմա կուղարկեմ զգուշացումդ, հանկարծ չմտածես՝ քեզ անտեսել եմ։![]()
Ժամանակակից արևելահայերենով գրել եմ․
Նշանակում է, ընդունում եմ, որ տվյալ կետը խախտվել է։ Խոսքն այն գրառումների մասին է, որոնք որևէ այլ կետ չեն խոխտում։Շատ դեպքերում այս կամ այն բաժնի մոդերատորները ջնջում են թեմային չվերաբերվող գրառումներ, որոնք, սակայն Ակումբի կանոնադրության ոչ մի այլ կետ չեն խախտում (բացի օֆ-տոպ լինելուց)։
Խնդրում եմ իմ առաջարկի վերաբերյալ օֆտոպային բնույթի պատասխաններ չտալ։ Կամ բացատրեք, թե ինչով է իմ առաջարկը անբավարար, կամ թեման մի շեղեք։Եթե տեսնում եք, որ որևէ պատասխան ջնջված է, իսկ դուք անպայման ուզում էիք, որ դա կարդացվեր, մեկ անգամ ևս ուղարկեք անձնային նամակագրությամբ։ Իսկ որ ամենալավն է՝ միանգամից օգտվեք էդ միջոցից՝ թեմաները օֆտոպելու փոխարեն։
Շատ շոյված եմ անձիս նկատմամբ այսպիսի ուշադրությունիցԻնչ վերաբերվում է զգուշացումներին, ապա ճիշտ ես՝ հենց հիմա կուղարկեմ զգուշացումդ, հանկարծ չմտածես՝ քեզ անտեսել եմ։![]()
(լավ, մնացածը ջնջում եմ, որ օֆ-տոպ չլինի)
Վերջին խմբագրող՝ ars83: 14.11.2008, 18:17:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ