Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ բոլոր խնդիրներն են, որ անհապաղ լուծում են պահանջում, ոչ բոլոր հարվածներն են, որ անհապաղ հակահարված են պահանջում: Լինում են դեպքեր, երբ ցանկալի չէ ինչ որ իրադարձության տպավորության կամ ազդեցության ներքո գործել, այսպես ասած` պետք չէ տաք գլխով գործել, և եթե մարդը տվյալ պահին կարողանում է գիտակցել, որ որոշակի իրադարձությունների ազդեցության ներքո է և պետք է կարճատև դադար տալ այդ մտքերին` քնել, արթնանալ, հետո նոր միայն մտածել և գործել, և դա անում է ալկոհոլի միջոցով, դա չի կարելի համարել թուլամորթություն, չի կարելի ասել, որ տվյալ մարդը կյանքին նայում է փակ աչքերով, հակառակը` կարելի է ասել, որ նա լիովին գիտակցում և տեսնում է կյանքը և չի պատրաստվում այն հանել սեփական վերահսկողությունից ինչ որ տաքգլխություն անելու միջոցով:
Իհարկե, լինում է նաև հակառակ արդյունքը, երբ ալկոհոլը առավել շտապեցնում է և բերում անցանկալի հետևանքներ, բայց դա արդեն կախված է տվյալ անձից, նրա կամային հատկություններից և այլն:
Ալկոհոլը մարդու մտքերին կարճատև դադար չի տալիս այլ այն ավելի է բթացնում,եթե մեջդ ուժ կա ,ապա կարող ես առանց ալկոհոլի հաղթահարես,ալկոհոլը չի կարող մարդուն օգնել,այդպես վարվում են որովհետև ուզում են մի պահ կտրվեն իրական կյանքից,իսկ իրական կյանքից,իսկ իրական կյանքի դեմ պետք է պայքարել ոչ թե խուսափել: