Սկզբունքորեն չեմ խմում
Երբեմն խմում եմ
Հաճախ եմ խմում
Ես հարբեցող եմ (միշտ էլ խմում եմ)
Ապեր, վշտացած ժամանակ խմելը չի նշանակում վիշտը սպիրտի մեջ թաղել, ավելին` թուլամորթություն: Եթե մարդը վշտացած է ու փորձում է ասենք` մի քանի ժամով կտրվել այդ վշտից, դա չի նշանակում, որ թուլամորթ է: Ուրիշ բան, եթե մարդը վշտացած լինելու պատճառով դառնա հարբեցող կամ թմրամոլ, այսինքն` դա լինի ոչ թե ժամանակավոր` մի քանի ժամ, այլ մշտական կամ երկար ժամանակով` շաբաթներ, ամիսներ, տարիներ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Warsteiner դրանից ենյան պիվա չկա, բայց դե դրա հնարավորությունը միշտ չի որ կա, տակ շտո Կիլիկիա ֆոռեվեռՊիվի սիրահար եմ,դրա համար էլ սիրում եմ այս հարցի ինչ պիվա ես նախընտրում:![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Քվեարկեցի ու նոր տեսա, որ... սկզբունքորեն չխմողների մեջ առաջինն եմ![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Մի այսպիսի նրբություն կա,եթե ես ինչ որ բանցի հուսահատված փորձում եմ խմել ապա նպատակս այդ հուսահատությունից մի քանի ժամով դուրս գալն է կամ էլ ավելի ճիշտ մոռանալն է,իսկ ինչու ես փորձում բաց աչքերով չնայել կյանքիդ այդ այդ անհաջող կադրին,ինչու չես ասում ես պետք է ոտքի կանգնեմ,ճպետք է թողնեմ որ ինձ քացով ծաց գլորեն,այլ գնում և խմում ես ու փորձում ես դա մոռանալ,իսկ հետո հաջորդ օրը արթնանում ես ու վերհիշում ես վիշտդ,իրականում ոչինչ էլ չփոխվեց միայն թե կարող անորից ցանկություն առաջանա խմելու,կմտածի գնամ խմեմ որ էլի մոռանամ և վերջ ի վերջո դառնում ես հարբեցող:
Ավելացվել է 4 րոպե անց
Կիլիկիան լավ պիվա է,բայց երբ խմում ես Չեխականները արդեն կիլիկիայից զզվում ես,ես չեխիայից ուղղարկած Կոզլ պիվա եմ խմել,մուգ գույնին մի հրաշալի խմիչք էր իրար հետևից երկու շիշ խմել եմ բայց չեմ զգացել ինչպես է վերջացել շատ անուշ համ ունի այստեղի Կոզլից տարբերվում է:
Վերջին խմբագրող՝ Gayl: 23.10.2008, 17:35: Պատճառ: Գրառման ավելացում
Ոչ բոլոր խնդիրներն են, որ անհապաղ լուծում են պահանջում, ոչ բոլոր հարվածներն են, որ անհապաղ հակահարված են պահանջում: Լինում են դեպքեր, երբ ցանկալի չէ ինչ որ իրադարձության տպավորության կամ ազդեցության ներքո գործել, այսպես ասած` պետք չէ տաք գլխով գործել, և եթե մարդը տվյալ պահին կարողանում է գիտակցել, որ որոշակի իրադարձությունների ազդեցության ներքո է և պետք է կարճատև դադար տալ այդ մտքերին` քնել, արթնանալ, հետո նոր միայն մտածել և գործել, և դա անում է ալկոհոլի միջոցով, դա չի կարելի համարել թուլամորթություն, չի կարելի ասել, որ տվյալ մարդը կյանքին նայում է փակ աչքերով, հակառակը` կարելի է ասել, որ նա լիովին գիտակցում և տեսնում է կյանքը և չի պատրաստվում այն հանել սեփական վերահսկողությունից ինչ որ տաքգլխություն անելու միջոցով:
Իհարկե, լինում է նաև հակառակ արդյունքը, երբ ալկոհոլը առավել շտապեցնում է և բերում անցանկալի հետևանքներ, բայց դա արդեն կախված է տվյալ անձից, նրա կամային հատկություններից և այլն:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Quyr Qery (06.02.2012)
Էկա
Հույսերդ չարդարացան։![]()
Ալկոհոլ չեմ օգտագործում։
Ես առանց ալկոհոլի էլ ցանկացած պահի կարող եմ հարբել։ Էլ իզուր ինչո՞ւ ինձ թունավորեմ։![]()
Մենակ ափսոս, որ եթե բաժակիս մեջ ալկոհոլ չի լինում, ընկերներս նեղվում են, չեն ուզում սոկի բաժակիս հետ չրխկացնել։
Ախր ձեր համար ի՞նչ տարբերություն կա բաժակիս մեջ գինի՞ է, թե՞ մասուրի հյութ։Կարևորը քեֆներս տեղը լինի։
Չեմ հասկանում, թե ինչ սնահավատություն է,որ անպայման պիտի ալկոհոլով կենաց խմեմ
![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ըհը, թեման ես բացեցի: Արիադայի հույսերը չեն արդարանում![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Իսկ ինչո՞ւ չկա՝ «չեմ խմում, որովհետև խմիչք չեմ սիրում» տարբերակը։ Ես հենց դրա համար չեմ խմում, ոչ թե սկզբունքներից ելնելով։
չեմ խմում…լավ եմ անում…
![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Դա էլ է սկզբունք։
Տենց որ լիներ պետք ա լինեին նաեւ հետեւյալ տարբերակները.
«Չեմ խմում, որովհետեւ մեր խանությում չեն վաճառում»
«Չեմ խմում, որովհետեւ ալերգիա ունեմ»
«Թարգել եմ»
«Խմում եմ, որովհետեւ շատ եմ սիրում»
«Խմում եմ, որովհետեւ ստիպում են»
«Խմում եմ, որովհետեւ ծարավ եմ»
«Խմում եմ, որ մոռանամ, որ ամոթ ա, որ խմում եմ»(մեջբերում Ա. Ս. Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխան»-ից)
Quyr Qery (06.02.2012)
Ալկոհոլը մարդու մտքերին կարճատև դադար չի տալիս այլ այն ավելի է բթացնում,եթե մեջդ ուժ կա ,ապա կարող ես առանց ալկոհոլի հաղթահարես,ալկոհոլը չի կարող մարդուն օգնել,այդպես վարվում են որովհետև ուզում են մի պահ կտրվեն իրական կյանքից,իսկ իրական կյանքից,իսկ իրական կյանքի դեմ պետք է պայքարել ոչ թե խուսափել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ