User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: կարող ես նաեւ խմել

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    կարող ես նաեւ խմել

    Դու ինձ մարդասպան ես դարձնում:
    Դու որ աննշան օրվա աննշան պատահականություն ես:
    Հումանոիդի առաջին չհաջողված մոդելներից մեկի տեսքով:
    Դու ստիպում ես, որ ինձ նույնացնեմ կարդացածս վերջին վատ թրիլլերի գլխավոր ու մոլագար հերոսի հետ:
    Որը նվաղում էր հիվանդ բանականության ու տրորված երեւակայության արանքում գալարվող զոհի մարմնի հպումից:
    Ինձ սկսել է հետաքրքրել մարդու ներքին կառուցվածքը, հատկապես հյուսվածքները:
    Իմ մեջ մոռացած վախդ արդեն քամել եմ ու հյութը խառնել օդի մանրագույն մասնիկների հետ:
    Ստացված բալասանով պետք է ամբողջ մարմինդ շփես:
    Իսկ եթե դրա ավելանալը համընկնի ծարավիդ հետ, կարող ես նաեւ խմել:
    Բայց անպայման փոքր կումերով:
    Հնարավոր են ջղաձգումներ:
    Դու ինձ տալիս ես մարդասպան դառնալու բացառիկ հնարավորություն:
    Բայց ես երեւի սպասեմ մինչեւ առավոտ:
    Հիմա քնել եմ ուզում:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (19.07.2010), Արէա (17.07.2010), Արևածագ (15.07.2010), Եկվոր (18.07.2010), Երվանդ (19.07.2010), Ինչուիկ (19.07.2010), Վոլտերա (21.08.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    65
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի գալուստ
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  4. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բաքոսուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ինձ մարդասպան ես դարձնում:
    Դու որ աննշան օրվա աննշան պատահականություն ես:
    Հումանոիդի առաջին չհաջողված մոդելներից մեկի տեսքով:
    Դու ստիպում ես, որ ինձ նույնացնեմ կարդացածս վերջին վատ թրիլլերի գլխավոր ու մոլագար հերոսի հետ:
    Որը նվաղում էր հիվանդ բանականության ու տրորված երեւակայության արանքում գալարվող զոհի մարմնի հպումից:
    Ինձ սկսել է հետաքրքրել մարդու ներքին կառուցվածքը, հատկապես հյուսվածքները:
    Իմ մեջ մոռացած վախդ արդեն քամել եմ ու հյութը խառնել օդի մանրագույն մասնիկների հետ:
    Ստացված բալասանով պետք է ամբողջ մարմինդ շփես:
    Իսկ եթե դրա ավելանալը համընկնի ծարավիդ հետ, կարող ես նաեւ խմել:
    Բայց անպայման փոքր կումերով:
    Հնարավոր են ջղաձգումներ:
    Դու ինձ տալիս ես մարդասպան դառնալու բացառիկ հնարավորություն:
    Բայց ես երեւի սպասեմ մինչեւ առավոտ:
    Հիմա քնել եմ ուզում:
    Լավ նիկնեյմ ունես, բայց կարելի՞ է խնդրել, որ ավելի ծավալուն ու «ֆորմատի մեջ» ստեղծագործություններ դնես)))
    Բարի գալուստ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (18.07.2010), impression (18.07.2010), Yellow Raven (15.07.2010)

  6. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շնորհակալ եմ.. լավ չհասկացա ծավալունն ու ֆորմատի մեջը, ճիշտն ասած.. ծավալունը, որովհետեւ, ասենք, ես եմ ու կարճ բաներ եմ գրում միայն: Իսկ «ֆորմատի մեջ»-ն ընդհանրապես չհասկացա... ստեղծագործողի անկյունը ենթադրում ա ինչ-որ ձեւաչափ, որ ես չգիտե՞մ:

    ---------- Ավելացվել է՝ 01:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:31 ----------

    Շնորհակալ եմ

  7. #5
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    73
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բաքոսուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    շնորհակալ եմ.. լավ չհասկացա ծավալունն ու ֆորմատի մեջը, ճիշտն ասած.. ծավալունը, որովհետեւ, ասենք, ես եմ ու կարճ բաներ եմ գրում միայն: Իսկ «ֆորմատի մեջ»-ն ընդհանրապես չհասկացա... ստեղծագործողի անկյունը ենթադրում ա ինչ-որ ձեւաչափ, որ ես չգիտե՞մ:

    ---------- Ավելացվել է՝ 01:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:31 ----------

    Շնորհակալ եմ
    Ոչ մի ձևաչափ էլ չի ենթադրում…Իսկ եթե ենթադրում է, թող ի՛նքը հարմարվի, որովհետև քո գրածների մեջ ես ոչ մի ավել (նաև պակաս) բան չտեսա…չհարմարվի, մի հատ «Բաքոսուհու անկյուն» կսարքենք
    Բարով եկար
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  8. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, պանիկայի մեջ մի ընկեք ծավալուն՝ որ հասուն սյուժե ունենա, «ֆորմատի մեջ»՝ այսինքն պատմվածք, էսսե, երկխոսություն, վիպակ, բանաստեղծություն, պոեմ և այլն:
    «Թող ինքը հարմարվի»-ն իմ դեպքում չի անցնի, իմ վերաբերմունքն արվեստի նկատմամբ ավելի ակադեմիկ է, քան դիլետանտների մեծ մասինը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (18.07.2010), Արևածագ (18.07.2010), Շինարար (18.07.2010)

  10. #7
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իսկ արձակ բանաստեղծությունը "ֆորմատ" չի՞

  11. #8
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի գալուստ: Հուսով եմ մենք դեռ կդառնանք մարդասպան:

  12. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ արձակ բանաստեղծությունը "ֆորմատ" չի՞
    Ըստ իս, դժվարընթեռնելի, ոճականորեն չափից դուրս ճոռոմ, ու ընդհանրապես անիմաստ ֆորմատ ա Նամանավանդ որ էդ էսպես կոչված ոճի պրոպոգանդիստը Տուրգենևն էր:
    Մյուս կողմից՝ քչից-շատից լուրջ գրողն, ով ունի ստեղծագործական կոնտեքստ, կարող ա իրան նման կամակորություն թույլ տալ (երբ իրա ավելի լուրջ աշխատանքներին ծանոթ լինելով կարելի ա պատկերացնել, ինքը «փշալարերով լեզուս պոկեցին» ասելով կոնկրետ բա՞ն ի նկատի ունի, թե՞ պարզապես փորձում ա արյունարբու պատկերով արտահայտչության իլյուզիա ստեղծի): Ի նկատի ունեմ՝ լիքը բալիկներ հիմա նենց սրտաճմլիկ բառեր են գրում (բառարան են կարդացել), բայց սրտաճմլիկ բառերը դեռ բավական չեն սրտաճմլիկ գործ գրելու համար (ինչի՞ է վերջերս բոլորին տարել սրտաճմլիկ բաների վրա): Եվ այլն, և այլն: Որ «ամեն ինչ ոսկի չի, ինչ փայլում է» սկզբունքին զոհ չգնանք, ես ընդամենը խնդրել էի, որ հեղինակը գործեր դնի, որոնք ավելի միանշանակ լինեն հեղինակի տեսանկյունի առումով, ոչ թե ենթակա լինեն գրեթե անսահմանափակ մեկնաբանությունների: Որ South Park-ի «The Tale of Scrotie McBoogerBalls» գրքի պատմությունը չլինի (չիմացողների համար նշեմ, որ մուլտֆիլմի հերոսները որոշել էին ապուշ ու հայհոյանքներով լի գիրք գրել, որը կարգելվի, ոչ մի իմաստ չդնելով դրա մեջ, իսկ մարդիկ գիրքը մեկնաբանել էին, խորը իմաստ էին գտել ու նույնիսկ գրական մրցանակի էին արժանացրել): Հասկացա՞ք, ինչի մասին եմ խոսում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  13. #10
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. թեմայից դուրս 16 գրառում տեղափոխվել են «Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ» թեմա: Այս թեմայում քննարկում ենք Բաքոսուհի մասնակցի ստեղծագործությունը: Միմյանց կարծիքներ քննարկող հաջորդ գրառումները կտուգանվեն և կջնջվեն:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 19.07.2010, 19:00:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Որտեղի՞ց կարող ենք գնել
    Հեղինակ՝ Zangezur, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 30
    Վերջինը: 20.02.2019, 22:15
  2. Գրառումներ: 28
    Վերջինը: 31.12.2014, 20:32
  3. օգնեք եթե կարող եք
    Հեղինակ՝ Lyonik, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 05.11.2009, 23:31
  4. Ես հորինել իսկապես չեմ կարող…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 03.09.2008, 15:15
  5. Դուք կարող եք օգնել...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 20.11.2007, 12:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •