boooooooom (22.09.2019), Freeman (23.09.2019), Նաիրուհի (22.09.2019)
Ես էլ եմ ամեն ինչ ուտում, բայց մի քանի ռացիոնալ չսիրած բաներ ունեմ օրինակ հում աղցանների մեջ սոխը ահագին տհաճ ա, քանի որ մնացած բանջարեղենների համը խփում ա, բայց ամենաշատ տհաճն ինձ համար քիմիոնն ա, որից տհաճ քրտնքի հոտ եմ առնում․ թե հոտը քիթս ընկավ, ախորժակս կարող ա հօդս ցնդի, եթե կա էլ ուտելիքում, պիտի լինի աննկատելի, բայց դե այդ դեպքում էլ իմաստը կորում ա։ Ու ընդհանրապես համեմունքների չարաշահումը անդուր ա, ինչի համար հնդկական խոհանոցի շատ ուտելիքներից ուղղակի հեռու եմ մնում։
Բայց կան ահագին ուտելիքներ, որոնց նկատմամբ տարիների ընթացքում նախասիրություններս հակադարձվել են։ Օրինակ ճաշի մեջ եփած սմբուկ տանել չէի կարողանում, ու դրա համար աջաբսանդալի տիպի ուտելիքներ դժվար էի մարսում (չուտել չկար, թե չէ սոված կմնայի ), բայց հիմա շատ եմ սիրում, ու հակառակն էլ է եղել․ ասենք կարմիր լոբով սուպը՝ էն պոպոքով-բանով, շատ էի սիրում փոքր ժամանակ, իսկ հիմա չեմ սիրում։ Բայց դե իհարկե շատ ու շատ բաներ էլ կա որ փոքրուց սիրում եմ, իսկ փոքրուց չսիրելու բան մտքիս չի գալիս․․․ երևի փոքր ժամանակ ահագին բան ոչ-ռացիոնալ էր, ու ժամանկի հետ հաղթահարվեց։
Ջրից դուրս եկած ոչ մի բան չեմ ուտում (վերջերս դուրս եկած, էլի, ոչ թե էվոլյուցիայի սկզբում)։ Պահածոյացված եգիպտացորենն ատում եմ, երևի որովհետև առաջին անգամ էն կռաբով սալաթ կոչվող թյուրիմացության մեջ եմ կերել՝ առանց իմանալու, թե ինչ ա։
Ուտել առհասարակ չեմ սիրում էս վերջերս, ուտում եմ էնքան, որ կենդանի մնամ։
Չեմ սիրում սուր հոտով համեմունքներ ու ուտելիքներ (սոխ֊սխտորին չի վերաբերում), աղի դոնդողանման ուտելիքներ, լիմոնով թխվածքեղեն, զզվում եմ կծվից, եթե դա թթու դրած կանաչ ծիծակ չի։
Հա, ոչ ռացիոնալ զզվանք ունեմ էն ուտելիքների հանդեպ, որոնցում ուղեղ, աչք կամ լեզու է օգտագործվում։ Էնքան եմ զզվում, որ անգամ չեմ կարա նայեմ էդ ուտելիքին։ Օրինակ ծովամթերքից զզվում եմ, բայց եթե կողքս ուտեն ու հոտը շատ ուժեղ չլինի, պետքս չի, բայց էս ուղեղ/աչք/լեզու շարքից կոնկրետ վատանում եմ, անգամ եթե էկրանից էն կողմ ա։
Հա, մեկ էլ խաշած ձվի սպիտակուցն եմ ատում, լինի առանձին, թե այլ ուտելիքի մեջ։ Սա երևի միակ ուտելիքն ա, որն ատում եմ բերանում զգացողության համար։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Adam (22.09.2019)
Adam (22.09.2019)
Adam (22.09.2019)
Ամեն տեսակի ուտելիք էլ ուտում եմ:
Բայց կան բաներ, որ չեմ սիրում և կուտեմ միայն այլընտրանքի բացակայության դեպքում: Ընդ որում էդ չսիրածների ցանկը տարիների հետ խիստ կրճատվել է:
Դե մեր օրերում մի քիչ չեմ էլ պատկերացնում էդ "այլընտրանքի բացակայությունը", համ էլ, որ մի օր էլ չուտեմ` բան չի լինի:
Բայց ինձ տհաճ են, կամ չեն ձգում քաղցր ուտեստները: Փոքր ժամանակ սարսափում էի բազկով վռիկից Անբեկանելի բացառություն է կազմում դոշաբով ձվածեղը
Արդեն քանի տարի է սուրճը, թեյը, կաթը հիմնականում առանց շաքարի եմ խմում (մեկ-մեկ փորձում եմ` մանկությունս հիշելու համար )
Չեմ ընկալում նաև "մրգային աղցան" հասկացողությունը: Մրգերի հանդեպ ագահաբար դրական եմ տրամադրված, բայց չեմ կարողանում ընկալել, թե "աղ ցան"-ը ոնց կարող է քաղցր լինել
Չեմ հավանում տղեմալի, սացիվի, խարչո, խաչապուրի, սոլյանկա ... Ոնց որ թե վրակացական խոհանոցը մեծամասամբ չեմ հավանում
Այ ոչ ռացիոնալ հակակրանք ունեմ կոկտեյլների նկատմամբ: Դրանցից երևի հազիվ մի 10-15 տեսակ փորձած լինեմ, բայց արդեն մի 15 տարի կլինի ոչ փորձում եմ, ոչ էլ ցանկություն կա փորձելու` չգիտեմ, թե ինչն է պատճառը (կոկտեյլաֆոբիա կա?): Մենակ մի քանի տարի առաջ դուդու փորձեցի` լավն էր:
Սովորաբար, պիտի մեկ անգամ փորձեմ, որ եզրակացություն կազմեմ, բայց հրաժարվում եմ նույնիսկ փորձելուց: Դեպք չի եղել, որ վատացել եմ կամ թունավորվել եմ կոկտեյլից: Մանկական ապրումների հետ էլ դժվար թե որևէ կապ ունենա
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Էն մոմենտը, երբ ֆորումն ինքն է պատասխանում լավ ծանոթ ֆորումի վետերանի տեղը...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (23.09.2019)
Ես էլ եմ ամեն ինչ սիրում, բայց մեջը լավաշ փրթած խաշից մի երկու անգամ զզվել եմ հատկապես որ արաղ եմ խմել ու հետ եմ տվել: Դրա համար խաշը մենակ գդալով: Արաղն էլ անհոտ: Ընդհանրապես համ ու բուրմունք ունեցող թունդ խմիչքների հանդեպ անտարբեր եմ. վիսկի կոնյակ բան սկի չեմ էլ տարբերում ու եթե պիտի խմել գոնե որակյալ անհոտ արաղ:
boooooooom (24.09.2019), Աթեիստ (23.09.2019)
Չգիտեմ էն ապերիտիվն ով ա, բայց հաճույքով կփորձեի։ Մանավանդ որ մեջը պղպեղ չկա
Էն չինական ժարիտ արած ճիճու-միճուներն էլ կփորձեի, բայց կենդանի վիճակում հաստատ բան չեմ ուտի։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (24.09.2019)
Կլինի՞` էդ խլվլացող «ուտելիքների» մասին քննարկումը դադարեցնեք կամ առանձին թեմա բացեք դրա համար. էստեղ դրա նկատմամբ միանգամայն ռացիոնալ հակակրանք ունեցող մարդիկ կան...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ