Ինձ միևնույն է՝ ինչպես ես դու վաստակում ապրուստդ:
Ես ցանկանում եմ իմանալ՝ ինչի՞ց է ցավում սիրտդ:
Ինձ միևնույն է քանի տարեկան ես դու: Ես ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ ես դու խիզախել ու ծիծաղելի տեսք ունենալ հանուն սիրո, հանուն երազանքի, հանուն արկածի, որը մարդիկ կյանք են անվանում…
Ինձ միևնույն է կենդանակերպի որ նշանում է գտնվում լուսինը քո աստղագուշակում և ինչ մոլորակներ են շրջապատում նրան: Ես ցանկանում եմ իմանալ՝ կարողացա՞ր արդյոք ճանաչել վիշտը, ընկղմվեցի՞ր թախիծի օվկիանոս՝ մինչև հատակը: Կարողացա՞ր կանգուն մնալ և ավելի բացվել աշխարհին՝ դավաճանության հանդեպ, թե՞ նոր ցավի վախից դողացիր: Ես ցանկանում եմ իմանալ, կարո՞ղ ես դու տանել ցավը՝ իմը կամ քոնը, առանց թաքցնելու կամ մեղմացնելու այն, առանց փորձելու ամեն ինչ ուղղել:
Ես ցանկանում եմ գիտենալ՝ կարո՞ղ ես ապրել ուրախությամբ, իմ կամ քո, կարո՞ղ ես արդյոք վայրի լինել ու պարել, ինչպես խելագարը: Կարո՞ղ ես լցվել էքստազով այնպես, որ երջանկությունը պռնկիցդ հոսի:
Կարո՞ղ ես աշխարհում ամեն ինչի մասին մոռանալ, նույնիսկ որ մարդ ես, նույնիսկ որ պետք է քայլես երկրի վրայով: Ունա՞կ ես արդյոք թռչել:
Ինձ միևնույն է՝ ճշմարիտ են արդյոք խոսքերդ: Ես ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ ես ինքդ քեզ հետ ազնիվ լինելու, Ճշմարիտին հետևելու համար հիասթափեցնել ուրիշի: Կարո՞ղ ես տանել դավաճանության մեղադրանքը ու չդավաճանել ինքդ քեզ: Կարո՞ղ ես հենվել հավատքիդ ու մինչև վերջ մնալ նա՝ ում կարելի է վստահել:
Ես ցանկանում եմ գիտենալ՝ կկարողանաս ամեն օր տեսնել գեղեցիկը նրանում, ինչը տգեղ է: Կկարողանա՞ս ուժով լցվել՝ նրա ներկայությամբ:
Ես կուզեի իմանալ, կարո՞ղ ես ապրել գիտակցելով քո՛ պարտությունը կամ իմը՝ ինձ մեկ է, և չնայած ամենին՝ լճի ափին կանգնել ու ու գոռալ մեծ, արծաթավուն լուսնին՝ ԱՅՈ՛:
Ինձ մեկ է որտեղ ես ապրում և ինչքան փող ունես: Ես կուզեի իմանալ, կարող ես դու՛, հյուծված արցունքներից ու անտանելի ցավից, վշտի ու հուսահատության գիշերից հետո վեր կենալ ու անել այն ամենն, ինչի կարիքն ունեն մեր երեխաները:
Ինձ միևնույն է ում ես դու ճանաչում և ինչպես ես հայտնվել այստեղ: Ես ցանկանում եմ գիտենալ՝ կարո՞ղ ես ինձ հետ անսասան կանգնել կրակների մեջ:
Ինձ միևնույն է ի՞նչ դու գիտես և ով է քեզ սովորեցրել դա: Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչով է լցված ներսդ ու ինչ կմա, երբ այլևս ոչինչ չի լինի:
Ես ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ ես դու առանձնանալ ինքդ քեզ հետ, դատարկության արտացոլանքում ինքդ քեզ հավանո՞ւմ ես արդյոք:
Օրիա հնդկացիական ցեղի առաջնորդի նամակը
Էջանիշներ