Norton (16.06.2018)
Դոն Պիպոյի գեղարվեստական կերպարը շատ հակասական է... մի կողմից նա արվեստի ու մարդկության նկատմամբ անհուն սիրով է տոգորված, սակայն մյուս կողմից նա անողոք է անարդարության ու ստի նկատմամբ... հայրենի սերը, այնուամենայնիվ հետ է մղում նրա բոլոր առաջնահերթությունները և անմնացորդ նվում նրա անձը հոգին ու ամբողջ նյութական կարողութունները հայոց պետականաշինությանը...
Ուշագրավ է, սակայն նրա անմիջական կապը օտար մշակույթների և քաղաքարթությունների նկատմամբ. լինելով հայ քաղաքակրթության նվիրյալ, նա կարծես նախանձով է մոտենում օտար մշակույթին և կարծես որպես առաքելություն որդեգրում է ներմուծման ռազմավարությունն ու նրա մեջ զգացվում է պայքարը հայրենականի և օտարի միջև....
նրա կերպարը կերտվել է բազմաթիվ հայրենական բազմասերիանոց գեղարվեստական և այլ լիմետրաժ ու կարճամետրաժ կինոնկարներում. նրա կերպարը հանդիսացել է և շարունակում է հանդիսանալ ոգեշնչման աղբյուր մատաղ սերնդի դաստիարակման գործում...
Alphaone (21.06.2018)
Վիշապ (22.06.2018)
Գաղթական հոպար, ներող, բայց սենց բան մեկ էլ Գալուստը կասեր
Ուրեմն, ընդդիմությունը հենց նրա համար ա, որ դու իրան տեսնես որպես պոտենցիալ իշխանություն։ Եթե դու իրան չես տեսնում որպես ինշխանություն, ինքը դադարում որպես ընդդիմություն իմաստ ունենալուց։
Իսկ կարա՞ ՀՀԿ-ն նորմալ ընդդիմություն լինի։ Գոնե էն երևացող ՀՀԿ-ականները, որոնց սաղս գիտենք ու որոնք հիմա ԱԺ-ում են, չեն կարա, քանի որ դրանք կուսակցություն ու քաղաքական գործիչներ չեն, գող-ավազակներ են, բոլորը։ էս ՀՀԿ-ն պիտի վերանա, ուրիշ վարյանտ չկա։ Թե դրանից հետո, օղորմածիկ Նավասարդյանի ոսկորների վրա, ՀՀԿ անունով ու ազգային պահպանողական գաղափարախոսությամբ ինչ կուսակցություն կստեղծվի, էտ թղնենք ապագա սերունդներին։ Մեր սերունդը, էս գալիք քսան տարում, պիտի ամեն ինչ անի որ ՀՀԿ-ական քաղցկեղը մեր մեջից դուրս գա։
Վիշապ (22.06.2018)
ՈՒրեմն դու ազատ ես ընդդիմությանը ինչ դերում սիրտդ ուզի՝ տեսնես:
Բայց իմ ասած «միշտ չի, որ հետագայում որպես իշխանությունա պետք տեսնել»-ի հետ գլուստային քյալլա քել մի տուր էլի՝ ախպոր պես..
էս էլ ձեռի հետ վիքիից.
Քաղաքական ընդդիմություն, ժամանակակից քաղաքական համակարգերի բնութագրիչներից մեկը, գործող իշխանության կողմից անտեսված խնդիրների արտահայտող։ Այն տարբեր քաղաքական համակարգերում տարբեր կերպ է ընկալվում։ Միակենտրոն քաղաքական համակարգերում պետական իշխանության հետ ցանկացած հակասություն, նրա կողմից որդեգրած քաղաքականության ու ընդունած որոշումների հետ անհամաձայնություն համարվում է պետական դավաճանություն և ազգային արժեքների ուրացում։ Մրցակցային քաղաքական համակարգերում ընդդիմության չափավոր և խելամիտ գործունեությունը ողջունելի է և ապահովում է համակարգի ճկունությունը։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում գոյություն ունի «Ձերդ գերազանցության ընդդիմություն» ինստիտուտը[3]:
Ընդդիմությունը հանդես է գալիս որպես հասարակության այն խնդիրների արտահայտողը, որոնք անտեսվում են իշխանական շրջանակների կողմից։ Հասարակության մեջ ընդդիմության առկայությունը կապված է հասարակության բազմազանության, տվյալ հասարակության դինամիկայի, շահերի և սկզբուքների բախման հետ։ Այն միշտ առաջ է քաշում ծրագրեր և ձգտում է հասնել դրանց իրականացմանը։ Արդյունքում կարող է խախտվել հասարակության միատարրությունը։ Հետևաբար, այն հասարակություններում, որտեղ կա ընդդիմություն, դժվար է լինում ձևավորել իշխանության կողմից առաջ քաշված մեկ միասնական նպատակ, քանի որ միշտ առաջանում է ընդդիմության պատասխան գործունեությամբ պայմանավորված կոնֆլիկտ։
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Իմ սիրտը լավ արաղ ա ուզում
Ապեր, չեմ հասկանում, թե էս մեջբերմանդ իմաստը որն ա, ու ոնց ա ապացուցում քո ասածը ու ոչ թե իմ ասածը։
Կրկնում եմ, չկա տենց ընդդիմություն, որը չպիտի ձգտի դառնալ իշխանություն։ Եթե չի ձգտում դառնալ իշխանություն, կամ իրան աջակցողները չեն տեսնում իրան որպես իշխանություն, ուրեմն էտ ընդդիմություն չի, ոչխարների հավաքածու ա, կարա գնա խոտ ուտի պառլամետում նստելու տեղը։ Էս ա դեմոկրատիայի, պառամենտարիզմի լոգիկան։ Ավելի պարզ չեմ կարա բացատրեմ, ուզում ես քառասուն հատ մեջբերում արա վիքիից։
Վիշապ (22.06.2018)
Տրիբունը ալկաշ ա:
Գաղթականի պատճառով բացեցի ու վիքիում լրիվ կարդացի, թե ինչ ա գրած Ընդդիմության տակ
Գրած ա մեն տեսակի տխմարություն, բացի էն հիմնականից, ինչը պիտի գրած լինի։ Ու գրած ա, քանի որ սաղ հղումները 90-ականների ռուսական գրականությունից են, այսինքն չկայացած քաղաքական համակարգի պսեվդո-քաղաքագիտական հոդվածներ ու գրքեր։
Վիշապ (22.06.2018)
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 22.06.2018, 10:03:
Gayl (22.06.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ