«Գարդիանի» տվյալներով էս տարի ԱՄՆ ոստիկանությունն արդեն 657 մարդ ա սպանել: Սևամորթերը զուտ թվային առումով մեծամասնություն չեն կազմում, բայց եթե թվերը համեմատում են սևամորթ բնակչության թվի հետ, ստացվում ա` եթե մարդը սևամորթ ա ավելի մեծ հավանականություն կա ոստիկանության զոհ դառնալու: Ընդհանուր պատկերը կարաք տեսնեք հղումով: Մարդ խոսք էլ չի գտնում ասելու: Հլա դեռ տարվա մեջտեղում ենք, պատկերացնո՞ւմ եք՝ հազարից ավելի զոհ տարվա կտրվածքով:

Չգիտեմ՝ քննարկման համար ինչ առաջարկեմ, ուղղակի ուզեցա սա առանձին թեմայով լինի: Օրինականության ճանապարհի՞ն: