User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: Նոր ստեղծագործական մրցույթ. Տարօրինակ պատմություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նոր ստեղծագործական մրցույթ. Տարօրինակ պատմություն

    Երևի բոլորս էլ սիրում ենք սովորական, սիրուն պատմություններ՝ իրական կյանքից քաղված: Սակայն սովորականը կարող է նաև հոգնեցնել ու ձանձրացնել, որովհետև դրանով է լցված մեր առօրյան:
    Ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ պատահում են նաև անսովոր ու տարօրինակ պատմություններ: Հնարավոր է, որ ականատես ենք լինում դրանց, հնարավոր է, որ դրանք ընդամենը մեր երևակայության արդյունքն են: Իսկ հնարավոր է նաև, որ ամեն պատմություն էլ ունի իր տարօրինակությունը: Խնդիրը միայն այն տեսնելն է, իսկ այս դեպքում նաև՝ ցույց տալ կարողանալը:

    Այս մրցույթը չունի ժանրային ու թեմատիկ սահմանափակում: Միայն երկու պայման կա, որոնց պետք է հետևել.

    1. Ստեղծագործության մեջ ներկայացրած պատմությունը պիտի ինչ-որ իմաստով տարօրինակ, ոչ սովորական լինի: Սա իհարկե ահագին սուբյեկտիվ գործ է, և կարծում եմ, ամեն մարդ իր ձևով է ընկալում «տարօրինակ»-ը: Գլխավորն այն է, որ հեղինակը համոզված լինի՝ ինքը հետևել է պայմանին: Իսկ ընթերցողն էլ հաճույք ստանա դրա արդյունքից:
    2. Երկրորդ պայմանն ավելի կոնկրետ է: Ստեղծագործության մեջ ոչ մի տեղ չպետք է օգտագործվի «տարօրինակ» բառը: Ներառյալ՝ վերնագրում:

    Նիշերի սահմանափակում չկա: Ստեղծագործությունները կարող են լինել ինչպես արձակ, այնպես էլ չափածո:
    Յուրաքանչյուր հեղինակ մրցույթին կարող է ներկայացնել մեկ կամ երկու ստեղծագործություն:
    Մրցույթին կարող են մասնակցել թե Ակումբում գրանցվածները, թե չգրանցվածները:

    Հեղինակների անունները գաղտնի կմնան մինչև մրցույթի ավարտը:
    Քվեարկությունը կլինի բաց:

    Ստեղծագործություններն ընդունվում են մինչև հուլիսի 6-ի առավոտը՝ iparika(շնիկ)gmail(կետ)com հասցեով:
    Մրցույթը կսկսվի հուլիսի 6-ին՝ ուշ երեկոյան:

  2. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.06.2014), Chuk (26.06.2014), enna (26.06.2014), Freeman (26.06.2014), GriFFin (27.06.2014), Jarre (07.07.2014), Lílium (27.06.2014), Sambitbaba (26.06.2014), Smokie (26.06.2014), Vardik! (03.07.2014), Այբ (26.06.2014), Արէա (26.06.2014), Արևանուռ (05.07.2014), մարդագայլուկ (26.06.2014), Նաիրուհի (26.06.2014), Նոյեմ (05.07.2014), Շինարար (26.06.2014), Ուլուանա (26.06.2014), Ռուֆուս (26.06.2014), Վոլտերա (27.06.2014), Տրիբուն (26.06.2014), Փոքրիկ շրջմոլիկ (26.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  2. Տարօրինակ պատմություն. քվեարկություն և քննարկումներ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 336
    Վերջինը: 27.07.2014, 13:48
  3. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  4. Ստեղծագործական մրցույթ. հեքիաթ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 287
    Վերջինը: 06.12.2011, 18:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •