Սա ահազանգ է Սեւանից: Լուսանկարներում Սեւանի կարասն է: Մեզ դիմեցին մարդիկ, ովքեր շուկայից կարաս են գնել: Ձուկը մաքրելիս` նրանք հայտնաբերել են ժապավենաձեւ որդեր: Մենք խորհուրդ չտվեցինք որպես սնունդ օգտագործել հիվանդ ձուկը: Ի դեպ, էկոլոգներն ու ակտիվիստները դեռ անցյալ ամառ բարձրացրել են այն հարցը, որ Սեւանի ձուկը հիվանդ է: Բայց պաշտոնական պատասխանը հետեւյալն էր. «Մենք հիվանդ ձուկ չենք տեսել, դա ապատեղեկատվություն է, իսկ ով որ խոսում է, թող ապացուցի»: Մենք հարցնում ենք մեր ձկնաբաններին` ի՞նչ հիվանդություն ունի այս ձուկը, ի՞նչ միջոցառումներ է պետք ձեռնարկել, որպեսզի Սեւանում մնացած ձուկն առողջ լինի: