Արդեն տևական ժամանակ է, ինչ ակումբի ընդհանուր ու ամենշաբաթյա հանդիպումներ չեն կայանում: Հանդիպումներ անշուշտ լինում են. լինում են «գաղտնի» հանդիպումներ, լինում են նեղ ընկերական շրջապատով հանդիպումներ, փոքրաթիվ հանդիպումներ, իրադարձություններ նշող հանդիպումներ և այլն: Բայց ավանդույթ դառած հանդիպումները աստիճանաբար փորձում են դառնալ պատմություն: Եվ ուրեմն.
Ուշադրություն
Վաղը՝ օգոստոսի 1-ին, սկսվում է հանդիպումների նոր սեզոնը: Ետ բերենք ավանդույթը, որն այնքան գեղեցիկ ու լավն էր:
Հանդիպմանը հրավիրվում են բոլոր ակումբցիները՝ բացառապես բոլորը, ովքեր այստեղ են, Երևանում և կարող են գալ հանդիպմանը: Հրավիրվում են նրանք, ովքեր իրարից ինչ-որ պատճառով նեղացած են, հրավիրվում են նրանք, ովքեր ինչ-որ պատճառով ակումբից կամ կոնկրետ ակումբցիներից նեղված են, ուզել են լքել կամ լքել են ակումբը: Հրավիրվում են բոլորը: Հրավիրվում են նորեկները, ովքեր դեռ հանդիպումներին չեն եղել: Հրավիրվում են բոլոր հնեկները, ովքեր վաղուց հանդիպումների չեն եկել:
Հրավիրվում են բոլորը
Եկեք նստենք նույն սեղանի շուրջը, հիշենք լավ ժամանակները ու փորձենք կառուցել նորը: Փորձենք բոլոր տհաճ իրավիճակները թողնել հետևում, ծիծաղել դրանց վրա, նայել առաջ: Եկեք իրար նորովի ճանաչենք, փորձենք ներել միմյանց թերություններն ու սխալ քայլերը: Եկեք հաշտվենք բոլորս ու նորից դառնանք հնի պես, ինչպես մի ընտանիք, հարազատներ, ովքեր կարող են ուղղակի ապրել ու ուրախանալ կյանքի համար ու նրա համար, որ ճանաչում են իրար:
Այսպիսով
Վաղը՝ Օգոստոսի 1-ին
Երեկոյան ժամը 19:00-ին
Հավաքվում ենք Տերյան փողոցի վրա գտնվող «Տիֆոզի» սրճարանում,
Առնում ենք կարոտները, ջերմ զրուցում ենք, լավ ժամանակ ենք անցկացնում:
Բոլորիդ սպասում եմ:
Բոլորիդ սիրում եմ:
Բոլորիդ ուզում եմ տեսնել:
Էջանիշներ