Ինտերնետում արդեն լիքը բացատրություններ կան։
Ֆիլմը նայողները առաջին պահին համարում են, որ գիրքը գրվել ա վրեժ լուծելու համար։ Բայց իրականում դա պարզապես գիրք ա. ֆիլմում տղեն աղջկան ասում էր, որ գիրք գրելով փորձում ա դառնալ անմահ։
Իսկ թե էդ պատմության մեջ հերոսուհին ինչ ա տեսնում, ինչը ինչի հետ ա կապում, դա հեղինակի հետ կապ չունի, սաղ մենակ աղջկա ընկալման խնդիրներն են։
Ասենք որ գործի տեղը հանկարծ նկատում ա «revenge» նկարը։ Դա հա էլ ըտեղ ա եղել, բայց ինքը նկատում ա միայն գիրքը կարդալուց հետո։
Տղեն բաժանումից տարիներ անց գիրք ա գրում, ու դա ուղարկում ա նախկին կնոջը։
Կինը լիքը բաներ վերաիմաստավորում ա, հիշում ա, վերապրում ա, բայց դրանց հետ տղեն ոչ մի կապ չունի։
Աղջկան ԹՎՈւՄ ա, թե տղեն իրան ինչ որ բան ա ուզում ասի, հիշեցնի, բայց տենց բան չկա։
Դրա համար երբ ինքը զանգում, առաջարկում ա հանդիպել, տղեն թեև էդ պահին համաձայնում ա, բայց հետո իրա մեջ գցում բռնում ա, հասկանում ա, որ ինքը էդ մարդու հետ խոսելու ոչ մի բան էլ չունի, գնալն էլ իմաստ չունի։
Գիրքը կարդալու ընթացքում հերոսուհին կնոջ ու դստեր դերում տեսնում ա իրան, ու իրա դստերը, որը գրքի հեղինակի հետ բացարձակ ոչ մի կապ չունի։ Էդ էլ լրիվ իրա ֆանտազիաներն են։
Բայց ֆիլմը շատ լավն ա, մանավանդ հանցագործները։ Շատ լավ լարվածություն են ապահովում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Բյուր, այո։
Աթեիստ ջան, կարծիքիդ հետ բոլորովին համաձայն չեմ։ Ոչ միայն կնոջ ֆանտազիաները չեն, այլև տղան իր գիրքը հենց նստել ու գրել էր կնոջ համար․ եթե հիշում ես, մի տեղ կինն ասում ա, որ տղան, երբ դեռ ամուսինն էր, հաճախ էր կնոջ ասում, որ դու գիշերային կենդանի ես։ Իսկ դու էնպես ես ներկայացրել, որ էդ տղեն ոչ մի բանի հետ կապ չունի, ու իր համար մեկ ա։
Ոչ միայն մեկ չի, այլև հատուկ այդ գիրքը գրել էր /այդքան տարիներ կենտրոնացրել էր իր կյանքը դրա վրա/ նրա համար, որ
1. Ապացուցի կնոջը, որ ինքը, որպես գրող, իրենից արժեք ա ներկայացնում /կնոջ հավատը սասանվել էր, նա հետզհետե սկսել էր փոխել իր կարծիքը, եթե ուշադիր ես եղել հետամուսնական ընթացքին/։ Իրեն, եթե հիշում ես մինչ-ամուսնական և ամուսնական դրվագները, ամենից կարևորն էր, որ կինը գնահատի իր տաղանդը․ ռեքըգնիշն, այսպես ասած, հետո նոր մնացածը։
2. Վրեժ լուծի դավաճանության համար, որի մեջ իրեն, առաջին հերթին, խոցում ա կրկին իրեն՝ որպես արժեք չընդունելը, այն ինչ աղջկա մայրն էր մշտապես անում և ներշնչում աղջկան։ Դեռ քանի տեղ էլ ակնարկեց, որ դու, այնուամենայնիվ, մորդ ես նման, թեև աղջիկը դեմ գնաց մորը և ամուսնացավ հետը։ Ընդ որում էստեղ մի կարևոր մաս կա, երևի միակ հետաքրքիր մասը կինոյում․ աղջիկը սկզբում հավատում էր տղայի տաղանդին, դրա համար էլ դեմ գնաց հասարակական նորմերին /հարուստ ու աղքատ/, և ամուսնացավ տղայի հետ։ Եվ ողբերգականը տղայի համար աղջկա՝ էդ հավատի կորուստն էր աստիճանաբար, հավատ առ այն, որ տղան տաղանդավոր գրող ա։ Դա մեծ հարված էր տղայի համար, որովհետև նա իր տաղանդը համարում էր իր գլխավոր արժանիքը, և դա էլ հենց մղեց նրան այսպիսի յուրօրինակ ձևով վրեժ լուծելու - տաղանդի ապացույց և աղջկան ապրել տալ այն, ինչը վեջինս դավաճանել էր։
Ի դեպ, պատահական չէր նաև աղջկա մասնագիտությունը․ գռեհիկ արվեստի դիզայներ, ասես դրանով ուզում էր ցույց տալ, որ նման հակվածություններ ունեցող մեկը ինչպես կարող ա իսկական տաղանդը գնահատել։
Ինձ մոտ այնպիսի տպավորություն ա /և Աթեիստն էլ դա հաստատեց/, որ ֆիլմը ՛՛լավն ա՛՛ ասողները գնում են հեղինակավոր վարկանիշների հետքերով կամ էլ պարզապես հավես էին սուր ու լարված զգացողությունները, որոնք էլ հենց ստիպեցին ինձ ռեվյուել բլոգումս, այնքան անհարկի և սխալ եմ տեսնում ես դրանք կոնկրետ այս ֆիլմում ներկայացված ձևով, և պատճառն արդեն գրել էի՝ վտանգավոր ներշնչանքը նրանց, ովքեր էդ այլանդակությունների տիպի մարդիկ են, իրական կյանքում, իսկ դրանք օդից չեն վերցված։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 22.02.2017, 03:54:
Smokie (23.02.2017), StrangeLittleGirl (22.02.2017)
Էս նայեք
Հատկապես հոմսքուլինգի թեմայում տուրուդմփոցից հետո: Շատ լավ ցույց ա տալիս հոմսքուլինգի դրական ու բացասական կողմերը:
Mr. Annoying (28.05.2017), Վոլտերա (21.06.2017)
Paterson-էքշնի սիրահարները չնայեն,Բյուր եթե նայել ես կարծիքդ ասա,եթե չէ նայի էլի։
Հ.Գ Noctural Animals-ին դեռ կանրադառնամ,ուղղակի շատ ժամանակ է պետք։
Յոհաննես (24.02.2017)
Mr. Annoying (24.02.2017)
Nightcrawler (2014). Ոչ հոլիվուդյան ավարտով ֆիլմ։ Լարված զգացողությունների սիրահարների համար, և ոչ միայն։ Հավեսով նայվում ա։ Վերջում էլ կատաղեցնում։ Ջեյք Ջիլենհալի Օսկարն աստիճանաբար հասունանում ա․ զարմանալի ա, թե ինչ վարպետությամբ ա կերտում իրարից էդքան տարբեր կերպարներ տարբեր ֆիլմերում։
Mr. Annoying (26.04.2017), Աթեիստ (25.02.2017)
Ահավոր տխուր ա, երբ Լա լա լանդի նման ապուշ ֆիլմերը դառնում են Օսկարի ֆավորիտ, ու սաղ գլուխները կորցրած հիանում են էդ ֆիլմով, որտեղ ամեն ինչ ահավոր կեղծ ու անհամոզիչ ա:
Նայեք Loving-ը: Շատ սիրուն, բնական, պարզ սիրային պատմություն ա: Ու կարևոր պատմություն ա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ