Սիրելի բարեկամներ
Հավանաբար նկատած կլինեք, որ նոր տարին իր հետ բերում է նաև նոր գաղափարներ և որոշ հին մտադրություններ նոր թափով և ուժգնությամբ շարունակելու եռանդ ու կամք:Եվ այս իմաստով 2011 բացառություն չի լինի <<Բնատաճարի>> համար:
Այսպիսով շարունակում ենք <<Խաղահրապարակ>> նախագիծը այս տարի թիրախ ընտրելով սահմանամերձ շրջանների գյուղական բնակավայրերը:
Քանի, որ այս անգամ նախագիծը իրականացվում է Երևանից 150-250 կմ հեռավորության վրա ինչը մեծացնում է <<Խաղահրապարակ>> նախագծի արժեքը տեղափոխման ծախսերի աճի պատճառով ապա դրանք օպտիմալացնելու համար մտադրություն կա <<Խաղահրապարակ>> 5 և 6-ը իրականացնել միասին:
<<Խաղահրապարակ>> 5 և 6-ը նախատեսում ենք իրականացնել Տավուշի մարզի Չինարի և Կիրանց սահմանամերձ գյուղերում
<<Խաղահրապարակ >> 5-6ը ենթադրում է յուրաքանչյուրում 3 խաղասարքերի ( ճոճարան, ճոճվող նավակ և պտտվող անիվ 610 000 դրամ երկու խաղահրապարակների ընդհանուր արժեքով, որը ներառում է նաև խաղասարքերի տեղափոխման, տեղադրման և բետոնապատման աշխատանքները) տեղադրում վերոնշյալ գյուղերի կրթահամալիրի- մանկապարտեզների բակերում:
Հանգանակության, Կառուցման և Վերահսկման կարգը
1. Նվիրատուն հայտնում է իր խոստում պատրաստակամությունը նվիրաբերելու առնվազն 5000 դրամ, բայց գումարը դեռ պահում է իր մոտ:
2. Անհրաժեշտ գումարի խոստումները գոյանալուն պես սկսվում է դրանց հավաքման
գործընթացը :
3.Խաղասարքերի կառուցման պատվերը իջեցվում է մինչ այժմ <<Խաղահրապարակ>> 1, 2, 3, 4 կառուցած մետաղագործական արհեստանոցին եթե մինչ այդ ավելի էժան և որակով տարբերակի հնարավորություն ի հայտ չի գալիս:Այս հարցով յուրաքանչյուրը կարող է իրեն հայտնի տարբերակ կամ մետաղագործական արհեստանոցի կոնտակտ առաջարկել:
4.Նվիրատուների անունները տարածվում է այն էլ. հասցեներով և սոց. ցանցով, որով արվել է <<Խաղահրապարակ>>5,6-ի հայտարարությունը, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուր նվիրատուի <<տեսնել>> իր նվիրաբերած գումարը:
Գումարի առձեռը փոխանցման ժամանակ նվիրատուն ստորագրում է նվիրատվության փաստը արձանագրող ձևաթղթի (բլանկ) տակ, իսկ բանկային փոխանցման ժամանակ անդորագիրը պահում է իր մոտ առնվազն մինչև <<Խաղահրապարակ >>5,6-ի ավարտը:
5.<<Խաղահրապարակի >>5,6-ի բացման մասին տեղեկացվում է նույն կերպ և որին
կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:Սակայն քանի, որ դրանք ի տարբերություն նախորդ <<Խաղահրապարակների>> գտնվում են Երևանից պատկառելի հեռավորության վրա ապա անպայմանորեն ինչպես նախորդ դեպքերում կտրվի ֆոտո կամ վիդեո զեկույց, որի մեջ ներառված կլինի վայրը մինչև կառուցումը, ընթացքը և ավարտ բացումը:
Նվիրատվության խոստումների և Տեղեկություններ համար կարող եք զանգահարել 091/094 318-335 կամ գրել
[email protected]
Սիրով և հարգանքով
Ապրես Զոհրաբյան
Աղբյուր ՝
Ֆեյսբուք
Էջանիշներ