Վերջին անգամ եմ փորձում ։Ճ
Համաչա՜փ է, անհամաչա՜փ է… պետք է գնահատել վնասները, վերլուծել վիճակագրությունը, հանցագործությունների աճի կամ նվազման տենդենցները, հոգեբանական ուսումնասիրություն անել, ժողովներ անել, կողմ/դեմ ձայներ հավաքել, մտածել, ընթացքում լիքը քրեաբանություն, իրավագիտություն, հոգեբանություն, փիլիսոփայություն (կարելի է նաև չար կախարդի ու բարի փերու մասին հեքիաթներ) կարդալ, կոֆե խմել, քնել, սեքսով զբաղվել, վազել և այլն…
Պեչենի գողանալու համար 10 տարի տալը կամ ձեռը կտրելը իմ կարծիքով անհամաչափ է ։Ճ
Աշակերտների հետ ուսուցչի պոռնկանալու համար 22 տարին իմ կարծիքով վայթեմ նայվում է, մանավանդ եթե տվյալ նահանգում տենց հանցագործությունների տենդենցը շատանում է։
Շոկային խիստ պատժամիջոցները հնարավոր է, որ զսպում են հանցագործությունների աճը։
Ես ուզում եմ, որ իմ վճարած հարկերից աշխատավարձ ստացող ուսուցիչը դաստիարակի ու կրթություն տա աշակերտին, ու ոչ թե նրանց հետ պոռնկությամբ զբաղվի
(ինչպիսի անմարդկային պրագմատիզմ ու ռոմանտիզմի կատարյալ բացակայություն ։Ճ), ինչքան էլ որ ոմանք ցավում են, որ տենց լիքը կայֆեր են կոտրվում, կյանքի համը դուրս ա գալիս, և այլն։
Իմ կարծիքով, հնարավոր է, որ պատժաչափերի ավելի մեղմ լինելու դեպքում, ավելի շատ դեպքեր լինեն, ու ավելի շատ ուսուցիչներ բանտարկվեն,
այդ դեպքում երևի թե վնասները շատանում են (առանց այդ էլ ԱՄՆ–ի բնակչության 1 տոկոսը հիմա բանտում է, դե արի ու էդքանին կերակրի ։Ճ)։
Մյուս կողմից, ենթադրում եմ, որ Ֆլորիդայի օրենսդիրները կոմպետենտ մասնագետներ են։ Ինձ թվում է, որ քննադատների մեծ մասը դատում է ըստ էմոցիաների, պատժաչափերը հիմարություն ու աբսուրդ համարելով։ Անուղղակիորեն ստացվում է, որ քննադատները Ֆլորիդայի օրենսդիրներից ավելի ռացիոնալ, կամ գուցե պրոֆեսիոնալ են իրենց համարում։ Կամ էլ սենց մատից հոտ ենք քաշում, ու որոշում ենք որ Ֆլորիդայի օրենսդիրներն ու դատավորները կատարյալ տխմարներ են, դրանք 17 տարեկան չեն եղել ու ուսուցչի համը չեն ուզեցել զգալ, խեղճ կանանց էլ ցմահ նստացնում են տղերքին ձրի կայֆ տալու համար (անասունները)։
Երևի թե մոտավորապես սենց էլ Հայաստանում մտածում են մեր օրենսդիրները, դրա համար էլ ոչ մի ձև չի ստացվում բարդակը երկիր սարքել (ասեցի` իմ կարծիքով, գրողը տանի)։
Ու վապշէ, ռացիոնալիզմը ներվային քաշում ա անկյունում պպզած։
Hope this helps.
Si vis pacem, para bellum
Վերջերս էս պատմությունն էի հիշել։
Նոր գուգլեցի, տեսնեմ` էդ կինն ինչ եղավ։
Տեսա, որ մի ամիս առաջ բանտարկության ժամկետը կրճատելու հայցը մերժել են։
Ներում չկա վիճակներ ։)
Ես նրան վաղուց ներել եմ, արդարացրել եմ... ախր խի՞ է
Աթեիստ (01.01.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ