«Ժամն է հատուցման»
Շուտով գարուն կգա,
Շուտով էլ ձյուն չի գա...
Ու կբացվեն դարպասները ձնե
Լեռների վրա մեր սահմանների,
Ու քաջերը, որ այնտեղ կանգնած
Հալեցնում էին ձյունն իրենց տաք շնչով,
Կշարժվեն առաջ՝ նահատակների
Վառ հիշատակի ու արյան կանչով.
Անգութ ուղեղով,
Կարմիր աչքերով,
Հայի վեհ սրտով...
Երիտասարդներ կշարժվեն առաջ,
Դեպի հայտնին և անհայտը տանող դժվար ճամփեքով,
Եվ դեռ կխոսվի այս մասին երկար
Ինչպես հատուցման վեհ ժամից առաջ,
Ու պիտ մռնչա թշնամին անզոր.
Անգութ ուղեղի թրատող հրից,
Կարմիր աչքերի ծակող կաթիլից,
Հայի վեհ սրտի արիության
Եվ ուժի պայթյունից...
Երիտասարդներ մի բռունցք դարձած
Պիտի արշավեն ճամփեքով արնոտ,
Բացելով նորը, շարժվելով անվախ, փոխելով միմյանց,
Որից ծիլ կտա Ցեղի տաք շունչը
Հայոց թաց հողում,
Որից կմղվեն նորերը առաջ՝
Դեպի հատուցո’ւմ:
Հատուցման ժամը գալու է, հիշե’ք:
Արմեն Ավետիսյան
Ավելացվել է 58 վայրկյան անց
«Արյան կանչով»
Կանցնեն տարիներ, դարեր շարունակ,
Բայց չի մոռացվի անցյալը դաժան,
Որ մենք կրեցինք ուսներիս վրա
Եվ մեր սրտի մեջ՝ ցավով, բայց հպարտ:
Միշտ կհուրհրա հատուցման միտքը
Ուղեղների մեջ ցեղաշունչ Հայկյան,
Որքան էլ փորձեն խեղել ու խեղդել,
Չի մոռացվելու վրեժը արյան:
Կանցնեն տարիներ, դարեր շարունակ,
Կփոխվեն մարդիկ, երկրներ հզոր,
Ուժեղը թույլին կզիջի տեղը,
Թույլը ուժեղին՝ մեծագույն սիրով…
Ոչինչ հաստատ չէ, հոսուն է կյանքը,
Եվ այն արդյունքը, որ այսօր դեռ կա
Պիտ հակադարձվի արդարության դեմ
Մեղանչողների գլխին՝ բութ ու մեծ:
Եվ նոր սերունդն էլ հին արյան կանչով,
Միգուցե Հայկի նետ ու աղեղով,
Նոր Երկրագնդի նոր մարդկության դեմ
Իր պատասխանն է տալու ահավոր:
Որդին պիտ կանխի չար արարքը հոր,
Ինչպես հայրը՝ արարքը որդու,
Քանզի վրեժը միշտ է, անսահման
Եվ ելնելու է մի օր ահարկու...
Կանցնեն տարիներ, դարեր շարունակ,
Բայց ինչպես հիմա, այսօր այս պահին
Կելնեն քաջեր խրոխտ երգելով,
Կկազմեն խմբեր արյունի ծարավ,
Կփոխեն դիրքը մարդկանց, աշխարհի,
Կդատարկեն ծովեր՝ լցնելով նորը...
Եվ Նոյը (Հայը) կիջնի Արարատի գագաթից,
Ինչպես տարիներ, շատ դարեր առաջ
Եվ այն ժամանակ համբարձված հոգիս,
Նժդեհի հոգին և՝ ընկերներիս,
Կցնծան այնտեղ՝ Աստծո հետ նստած,
Վրեժի կարոտն առած ու հանգիստ:
Արմեն Ավետիսյան
Ավելացվել է 1 րոպե անց
«ԵՌԱԳՈՒՅՆ ԾԻԱԾԱՆ»
Կարմիր է կապել Արևը հրե,
Ճառագայթներով ներկել է հողը,
Եվ արթնանում են ծաղիկները քնից,
Ու ծիծաղում է վաղորդյան շողը:
Կապույտ երկինքը ժպտում է հեզ,
Կանչում է վերև ազատ թռիչքի,
Հեռվում դողում են ամպերը բոլոր,
Փայլատակումից նրա ջինջ գույնի:
Ծիրանագույն է շուրջ բոլորը,
Բուրավետ ու գեղեցիկ,
Պար է բռնել ուրախ քամին,
Թևածում է երգը մեղմիկ:
Եվ անձրևը, որ կաթում է
Մաքրելով օդը անգույն,
Պինդ կապում է ծիածանը՝
Ներկելով վառ ԵՌԱԳՈՒՅՆ:
Արմեն Ավետիսյան
Ավելացվել է 3 րոպե անց
ՆԱԽՆՅԱՑ ՔԱՐԱՎԱՆՈՎ
…Հուդա-քրիստոնեությունը հրով և սրով մտավ Հայք և կատարեց իր դավադիր հայասպան առաքելությունը…
Չարը գրեթե ոչնչացրեց ամեն հայկական բան և Հայոց Ոգին առժամանակ ծնկեց, դարձավ աղերսող ու օտարադավան: Հայի Ոգին հեռացավ հայից ու հայի մարմինը Հայքում դարձավ ծանր բեռ՝ մեր ԱրԱրչական Բնօրրան-Հայրենիքի համար…
Ազգայինը մեծավմասամբ դուրս հանվեց հայի մարմնից, տեղը լցվեց ապազգային ախտ… Այլաբանորեն Ազգը նաև հոգի է, իսկ Հայրենիքը՝ մարմին, և Հայոց Մարմինը գրեթե անհոգի մնաց…
Օ՜ նախնիք, ախր այդ ի՜նչ արեցիք, ինչպե՜ս ՄԵՐ տունը, հավատքը, մշակույթն ու պատմությունը կուրորեն նվիրաբերեցիք օտարին՝ թշնամուն: Ի՞նչ էին թողել ձեզ ձեր հայրերն ու պապերը, և ի՞նչ թողեցիք դուք մեզ… ու՞մ առաքելությանը ծառայեցիք… բայց արդեն բա’վ է:
Օ՜ Հայոց Աստվածներ, ես միանում եմ Րաֆֆու՝1 Ձեզ ուղղված կենացին, բայց նաև մեղանչում եմ իմ նախնյաց ճակատագրական սխալների համար: Արդ, ի’նձ տարեք Ձեր քավարանով՝ որպես զոհաբերություն, թող արյունս լինի հատուցում՝ անցյալի մեղքերի, բայցև հետ եկե’ք, զորացրե’ք Ազգը Հայոց, վերամիավորե’ք Հայրենիք-Հայքը՝ ԱրԱրչության Օրրանը:
Հավերժ փա՜ռք, վասն Հայքի ու Հայության նահատակված՝ իրենց կյանքը զոհաբերած Հայորդիներին-Արորդիներին, և նոր ծնունդ նրանց սրբազան հոգիներին՝ եկող սերնդի մեջ…
1 - Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ:
Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորվի և մեր կանանց չէին հափշտակի...
Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանյա այրը` ճգնելու...
Ո՛վ Հայոց հին աստվածներ, ո՛վ Անահիտ, ո՛վ Վահագն, ո՛վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ... (Րաֆֆի )
Ավելացվել է 4 րոպե անց
ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՍ ԶՈՐԱՎՈՐ
Օ՜ Վահագն, Աստված Հայոց Զորության, Քո ձեռքի հպումն եմ զգում ծոծրակիս՝ արդեն տարիներ շարունակ: Ինչքա՜ն են ջերմանում հոգիս ու մարմինս այդ հպումից, ի՜նչ զորավոր ես Աստվա’ծ իմ, Եղբա’յր իմ՝ Վահագն: Ինչքա՜ն եմ երազել տեսնել Քեզ արթմնի, լինել կողքիդ, Ինչքա՜ն եմ ցանկացել, որ Ավագ Եղբոր պես համբուրես ճակատս ու օրհնես Արահետս, Օ՜ Վահագն:
Ինչքա՜ն եմ զգացել Քո ներկայությունը, Քո ձեռքը՝ կռվազան տարիքում, իմ դժվարին օրերին, հատկապես պատերազմի տարիներին՝ ռազմադաշտում, նաև՝ այլուր… Քո հետ բարձրացա Արագածի գագաթը՝ խոսելու Հայ Աստվածների հետ, ազատորեն ու վեհության մեջ տեսնելու Մասիսները, հիշու՞մ ես, երբ ուժասպառ էի, հենց գագաթի տակ մի վերջին ճիգով Քեզ կանչեցի… Առաջին անգամ բարձրաձայն կանչեցի:
Օ՜ Վահագն, ապավեն եղիր մեր գործին, վասնզի այն եթերային մի անկտրելի ոգեղեն թել է՝ ՄԵՐ անցյալ, ներկա և գալիք սերունդների Առաքելության մեջ…
Ուժդ անսպա’ռ, Զորության Աստված:
...Քաջազուն Եղբայր իմ՝ Գարեգին Նժդեհ, ինչքա՜ն եմ ձգտել նմանվել Քեզ, զենքի և գրչի ոգե-գաղափարական Եղբայր ու Ընկեր հարազատ:
Ներկայիս հայ նվիրյալ տեսակի համար յուրահատուկ «կաղապար» ես, որի մեջ ամեն հայ իր չափն ու դերը պիտի զգա…
Ինչքա՜ն եմ սնվել-սնվում Քո ցեղակրոն-արիական ուսմունքից, Քեզ պես երազել եմ խոսել Վահագնի հետ («Աստվածը հին՝ Արիական Հայության»), ինչքա՜ն եմ Քո հետ համաձայնվել, որ «մի նոր Սուրբ Գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ Արիների Ավետարանը…» և այժմ էլ ես եմ ձգտում դրան:
Օ՜ Նժդեհ, ոգու, մտքի և զենքի ազգային և համամարդկային հսկա, Կիսաստվածային Եղբայր իմ, արդեն Վահագնացած Հայորդի, ու’ժ տուր ինձ՝ նույնպես հասնելու Վահագնին…
Թող Տիեզերքի ԱՐԱՐԻՉՆ ու Հայր Արան լինեն ապավեն Ձեզ և մեզ բոլորիս: Փա՜ռք Ազգին և առա՝ջ դեպի Հայոց Առաքելություն…
- Սիրում եմ քեզ կյանք, քանզի արարչական ես ու անգնահատելի, սրբազան ժամանակահատված ես՝ ծննդի և մահվան միջև, մի լուսեղեն ժամանակահատված՝ ազգիս նվիրաբերվելու և անդադրում գործելու…
- Սիրում եմ քեզ մահ, քանզի բնական ես ու անգերազանցելի, տանում ես հոգիս՝ հանուն ազգիս բնության հետ ձուլելու, ուրեմնև հավերժության գիրկը…
Արմեն Ավետիսյան
Էջանիշներ