ՈՎ ՄԱՍԻՍ ԱՆՀԱՍ
Անմար հույսերով մի ամբողջ կես կյանք,
Դեպ քեզ եմ ձգտել, ո՜վ Մասիս անհաս,
Խոյեցել երկինք, իմ սեր, իմ բաղձանք,
Որ քեզ ետ բերեմ, տուն վերադառնաս:
Սակայն իմ ուժը շատ քիչ է եղել
ՈՒ թևերս կարճ, որ գրկեմ ես քեզ,
Միայն քո մասին հուշեր են պեղել
ՈՒ մնացել սուրբ գագաթներիտ պես:
Բայց իմ կարոտը ոչ մեկին երբեք
Ես չեմ էլ պատմել, բացի քեզանից,
Երազներիս մեջ խոսել եմ քեզ հետ
ՈՒ տենչանքով լի արթնացել քնից:
Դավիթ Սենն ասաց.
Ո՜վ Մասիս անհաս, դեռ կգամ քեզ մոտ,
Թեթև ամպ դառած կփարվեմ կրծքիդ,
Մեծն Շիրազի վեհ սիրտն էլ կարոտ,
Կյանքիս հետ դնեմ ցավոտ վերքերիդ:
ՄԵԾՆ ԱՐԱՐԱՏԻՆ
Հերիք է նայես թախծոտ աչքերով
ՈՒ տխուր դեմքով ամպերից մենակ,
Մռայլվել էս դու, չես բացում իմ դեմ
Սրտիդ գաղտնիքը դարեր շարունակ:
Քեզ հարց եմ տալիս անմեղ մանկան պես,
Ա՜խ, սիրտդ ի՞նչ է ուզում ինձանից,
Դժգոհ ես, ասես աշխարհի վիշտը
Փարվել է կրծքիդ ու դու չգիտես,
Թե ինչպես բուժես դարերիդ վերքը,
Որ գագաթներիդ հայելին փայլի,
Առաջվա նման դու լույս պարգևես,
Մանկան պես անհոգ դու ցնծաս էլի:
Բայց քիչ էլ, քիչ էլ, պիտի դիմանաս,
Որ բալասանվեմ ես քո վերքերին,
Գալիքով պիտի դու առաջնորդես,
ՈՒ նոր արևներ պարգևես ազգիս:
Ա՜խ, ես էլ քեզ հետ դարեր շարունակ,
տառապանքի վեհ ճամփով եմ քայլել,
ՈՒ հեռվից կարոտ որդու պես անհագ`
Քո վերադարձի ճամփան աղոթել:
Դու, գահերից ես նայում աշխարհին,
Ասա’ ինձ, խնդրեմ, դու ի՞նչ ես տեսնում,
Քեզանից այն կողմ` Սասունը կանգուն,
Մուշը և Վանն են կարոտից սգում...
Անին ավերակ ու Ղարսը դատարկ,
Այնքան անհամար վերքերից հետո,
Կյանքով կլցվի քո Հայքը համակ,
Քո սերն անարատ հայության սրտում:
Ասա ի՞նչ անեմ, իմ հու՜յս Արարատ,
Կբացես իմ դեմ կուրծքդ լուսաշող,
Որ պատնեշել են չարերն անարդար.
Գալիքս կանցնի քեզանից այն կողմ...
Ավելացվել է 4 րոպե անց
ԹԵ ՄՆԱՅԻՆՔ ՀԵԹԱՆՈՍ
... Ի՞նչ գործ ուներ Քրիստոս,
Հեզությունը մեզ խաչող.
Ո’չ խունկ ուներ, ո’չ սաղմոս,
Ո’չ շարական աղաչող:
Բագին լիներ մեզ փարոս,
Մեհյան լիներ Աստղիկի,
Թե լինեինք հեթանոս
Այսքան չէինք մորմոքի:
Եվ ի’նչ տվեց անամոթ,
Սուտ Եհովան մեր ազգին...
Անվերջ օգնեց թշնամուն,
Անվերջ զարկեց մեր բազկին,
Հարկավոր չէ’ Թադևոս,
Ո’չ էլ Հիսուս Քրիստոս,
Բագին լիներ մեզ փարոս,
Օ,՜ մնայինք հեթանոս:
Խաչիկ Դաշտենց
Ավելացվել է 6 րոպե անց
Ների՛ր մեզ, Մասիս
Ցավում եմ, շատ եմ ցավում,
Որ նեղացրին Մասիսին,
Մենակ թողին մեր պարծանքին
էն մութ ու խավար աշխարհում:
Ինչի համար հեռացրեցիք,
Դուրս նետեցիք մեր գերբից
Հայոց ազգի լեռնաշխարհի
Բիբլիական մեր սարին:
Ողջ մեր ազգն էր հպարտանում,
Արքայական Մասիսով,
Թուրքերին էլ տանջում, ճնշում
Իրենց արարքը հիշեցնում:
Նա էր հուշում կոտորածը
Թուրք Համիտի կոտորածը,
Գիշեր, ցերեկ իր մոտ կանչում
Մեծ Եղեռնը հիշեցում:
Որ արարքի ու հանցանքի
Դուք կոտրեցիք հայ ոգին,
Նեղացրեցիք մեր ողջ ազգին,
ՈՒրախացրիք թուրքերին:
Ավելացվել է 8 րոպե անց
Մասիսը մեր
Մասիսը մեր սրտի խորունկ թրթիռն է,
Մեր սուրբ երազն է, մեր սրտի գիրն է,
Բազում դարերի հողմերով անցած,
Աստծուց մեզ տրված՝ մեր ձեռագիրն է:
Մասիսը մեր սուրբ, մեծ նախահայրն է,
Սրբերից էլ սուրբ՝ մեր սրբամայրն է,
Մեր հոգու լույսն է, մեր արևը ջինջ,
Մեր պապ ու տատն է, մայրը՝ հմայիչ:
Մասիսը մեր սրտի՝ լիառատ հոսքն է,
Մեր հոգու ճիչն է, մեր շուրթի խոսքն է,
Մեր գովքն է՝ բազում դարերով անցած,
Սերնդե սերունդ իմաստավորված...
Մասիսը մեր խոր՝ հոգսն ու մրմունջն է,
Պայքարի կոչն է ու մեր մռունչն է,
Մայր հողը աստծո տաճարին կապող,
Դեպ անհուն ձգվող՝ հույսի կամուրջն է:
Մասիսը մեր ուխտի՝ դարավոր երթն է,
Հավերժին նայող՝ մեր լուսո բերդն է,
Հայոց Այրուձին պատրաստ պահելու,
Հարցեր լուծելու՝ բոլորիս հերթն է...
Էֆրիկ
Ավելացվել է 11 րոպե անց
Հայ հողը տե՛ս քեզ կը կանչէ
Լսե՛, Հայ հողը տե՛ս քեզ կը կանչէ . - Ընդերքներուն խուլ որոտով, ակոսներեն միշտ դուրս հորդող իր մայրական տաք կարոտով. Ան որ հիմա զայն կը կոխե՝ հափշտակիչ լոկ անցորդ է:
Լսե՛, աղբյուրն ահա քեզ կը կանչէ Իր կարկաչով և իր տաղով,
Ամեն առտու ջուրի գացող Հայ հարսերու հիշատակով.
Ան որ հիմա ջուր կը խմե՝ Արյան ծարավ նենգ անցորդ է...
Ավելացվել է 13 րոպե անց
Ելի՛ր ազգ իմ, ելի՛ր
Ելի՛ր ազգ իմ, ելի՛ր
Կենաց մահ ու պայքարի,
Թող զարկերը որոտա՛ն,
Թշնամու սիրտը մարի…
Ելի՛ր, ազգ իմ, ելի՛ր,
Ֆիդայիններդ կանգուն են՝
Պահանջն է ՄԵՐ արդար,
Ելի՛ր, ազգ իմ, ելի՛ր…
Գագիկ Կարճիկյան
Ավելացվել է 15 րոպե անց
ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
Հայը անցյալ է,
Հայը ներկա է,
Հայը գալիք է...
Թշնամիները հայի
չարությունից ու ոխից (եթե
ուզում են և եթե այլ ելք չունեն)
կարող են կաղկանձել, ոռնալ ու հաչել,
ինչպես իրենց խորհրդանիշը դարձած
գորշ գայլերն ու վերջիններիս այլ ցեղակիցներ:
Սակայն հայը պիտի ապրի՝
Աստծուց իրեն պարգև տրված
և որպես ծննդավայրը մեկընդմիշտ վիճակված
Հայկական բարձրիկ լեռնաշխարհում:
Այսուհետև հայի հարատևության
ժամանակը կախում չունի
ոչ քոչվորների ներխուժումներից,
և ոչ նենգացու հարևանների դավերից:
Այսուհետև հայի հարատևության
ժամանակը վավեր է՝
մինչև աշխարհի վերջը...
Ավելացվել է 17 րոպե անց
Ողջյուն իմ չքնաղ Երկիր Նաիրի
Ողջյուն իմ չքնաղ Երկիր Նաիրի
Թևերդ լայն բաց՝ գիրկդ ենք գալի,
Եվ կրծքիդ սեղմիքաջերիդ կորած
Շատ ենք կարոտել, պանդուխտ ենք էրված…
Վայրի ցեղերն են քեզ ծվեն արել,
Պապերիս շեները քանդել-ավերել,
Տմարդի նենգը քեզ է տիրացել,
Դյուցազն Հայ-Արին պանդուխտ է դարձել…
Ելի’ր, մեր ձեռքով դատն ինքդ արա,
Հույսդ մի դնի օտարի վրա,
Քաջերիդ առջև դռներդ լայն բաց
Էլ չես տեսնելու Հայի աչքը թաց…
Ավելացվել է 19 րոպե անց
Տաշում ենք, տաշում
Տառապել է դարեր երկար,
Խաչքարաղտով հայը ճարտար,
Ուժ ու եռանդ վատնել, տաշել,
Քանի հարյուր հազար խաչքար:
Հարյուր հազար խաս վարպետներ,
Կարող էին կռել սրեր,
Արդյոք հային ով կհաղթեր,
Թե ամեն քար մի սուր լիներ:
Հանքաքարը մեզնից առել,
Օտարները սուր են կռել,
Սուր են կռել, մեզ կոտորել,
Իսկ մենք էլի քար ենք տաշել:
Ու տաշում ենք, տաշում նորեն,
Տաշում նորեն, համառորեն,
Պիտի տաշենք աստված վկա,
Երկրի վրա ինչքան քար կա:
Էջանիշներ