Ընդհանրապես ինտերնետի հայկական մասը չի կարող հպարտանալ ծառայությունների բազմազանությամբ: Սրա պատճառները բազմաթիվ են և բոլորին հայտնի: Սակայն նույնիսկ այսպիսի պայմաններում շատերն են փորձում ինչ որ բան անել: Ոմանց մոտ դա չի ստացվում, իսկ ոմանք բավականին հաջողված պրոեքտ են ստեղծում: Իմ կարծիքով այսպիսի մի հաջողած պրոեքտ է Edram.am - ինտերնետային վճարման համակարգը:

Այս համակարգի միջոցով կարելի վճարել կոմունալ վարձեր, գնել ապրանքներ, վճարել ինտերնետի համար և այլ բազմաթիվ ծառայություններից օգտվել: Բոլոր գործողությունները կատարվում են ակնթարթորեն և անվտանգ:

Ամենակարևորը, ինչին ես միշտ մեծ ուշադրություն եմ դարձնում, այս կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում օգտվողներին աջակցելուն (support): Սա ասում եմ սեփական փորձից: Կա նույնիսկ օնլայն աջակցություն: