artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Varzor (24.02.2020)
Իմ idram-ի գաղտնաբառը որոշ կայքերում գրանցվելուց օգտագործել էի: Բայց էդ կայքերում ոչ իդրամում գրածս մեյլը կար, ոչ էլ հեռախոսիս համարը: Հեքիաթի ժանրից ա, որ իմ վրա targeted հարձակում լիներ, էդ կայքերը լոմեին, իմ ինֆոն քրքրեին իմանային ու իդրամիցս 30000 դրամ քաշեին ))))
Հ.Գ.
1. Որոշ անվտանգության մասնագետներից լսել եմ, որ իդրամի պինը լինում ա շրջանցել, պետք էլ չի իմանալ գործարք անելուց:
2. 3D secure-ը, երբ քարտով գործարք անելուց սմս ա գալիս, պարտադիր պայման չի գործարք անելու համար: Տվյալ դեպքում իդրամի ծրագիրն ա ասում 3d secure օգտագործվի թե չէ, ոչ թե բանկն ա պարտադրում:
Վերջին խմբագրող՝ Վահե-91: 24.02.2020, 11:45:
Եղբայր, լավ չի, որ գումար ես կորցրել։ Անկեղծ ասեմ, Իդրամին գլխանց էլ չեմ վստահել, պատճառները չեմ կարող շատ բարձրաձայնել։
1․ Էդ նշանակում է, որ որպես վճարահաշվարկային համակարգ չպիտի գոյություն ունենա՝ խայտառակություն է։ Բայց դա նաև Իդրամի հետ համագործակցող բանկերի և ԿԲ-ի խայտառակությունն է։
2․ Եթե 3D secure-ը քարտի համար պարադիր միացված է, ապա դա կառավարվում է պրոցեսինգային կենտրոնի կողմից՝ պարտադիրը չեն կարող Իդրամում շրջանցել։
Արդեն այնպիսի տպավորություն է, որ նաև ինսայդերական գործողությունների հետևանք կարող է լինել։ Թե չէ, ո՞նց իմանաս, որ 3D secure միացված կամ անջատված է
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Իմ մոտ իդրամին կցված քարտով գործարք անելուց միշտ OTP ա ուզում: Էս պահն ա հետաքրքիր, եթե դա դեֆոլթ ա բոլոր օգտատերերի համար իդրամի կողմից, պայմանով որ քարտի 3D secure ն էլա միացված, բացառվում ա գողության հնարավորությունը
Հարցը նրանումն է, որ քարտի 3D secure-ը կառավարվում և ապահովվում է քարտային պրոցեսինգային կենտրոնի կողմից, այլ ոչ թե Իդրամի։ Կոպիտ ասած քարտի մնացորդի յուրաքանչյուր բացասական փոփոխություն (նվազում) կատարելու համար պրոցեսինգային կենտրոնը OTP է ուզում։ Իդրամը կարող է ունենալ նաև իր կողմից լրացուցիչ կիրառվող OTP, որը գործարքի վերջնական իրականացման վրա չի անդրադառնում։
Մի խոսքով․ եթե քարտի վրա 3D secure-ը միացված է, ապա առանց OTP քարտից գործարք կատարել չի թողնելու և դա Իդրամի ղեկավարման շրջանակներում չէ։ Համենայն դեպս այդպես պիտի լինի
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Իմ իմանալով eBay-ը ու Amazon-ը երկուսն էլ Visa/Master քարտերի պրոցեսինգների հետ ուղղակի կապ ունեն:
Ինչքան հիշում եմ Իդրամը գործարքը հաստատելու ժամանակ վերահասցեավորում էր ARCA կայքին: Վերջինս, եթե քարտի 3D secure միացրած էր, առանց OTP (SMS էր գալիս) գործարքը չէր հաստատում: Բայց հիմա` IDԲանկ-ի կողմից կլանվելուց հետո, չգիտեմ, թե ինչ կանալով են աշխատում:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Varzor (26.02.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ