User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Ինչու՞ է պետական մակարդակով աղավաղվում հայոց լեզուն.

  1. #1
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ուշադրություն Ինչու՞ է պետական մակարդակով աղավաղվում հայոց լեզուն.

    Կարծում եմ շատերդ եք արդել նկատել թե վերջին տարիների ընթացքում ինչքան է փոխվել մեր լեզուն:

    Բերեմ մի քանի վառ օրինակ.
    1. Դպրոցական տարիներին հատուկ նշվում էր, որ միակ թիվը, որը գրվում է "ը"-ով ինն է - "ԻՆԸ":
    Իսկ վերջին 2-3 տարիների ընթացքում "ը"-ով սկսեց գրվել նաև տաս (10) թիվը:
    (Ինձ համար առաջին շշմեցուցիչ փաստը տաս հազար դրամանոց թղթադրամն էր):
    Վերջերս նույնիսկ "Եթեր" շաբաթաթերթում հանդիպեց "յոթԸ օր" արտահայտությունը:

    2. Նույն դպրոցական տարիներին բացատրվում էր "Ես իմ անուշ Հայաստանի արևահամ ԲԱՐն եմ սիրում" -ի ԲԱՐ-ի իմաստը.
    Իսկ հիմա 1000 դրամանոց թղթադրամի վրա տպվում է ԲԱՌԸ, իսկ լեզվագետները սկսել են բանավիճել, թե որ տարբերակն է ճիշտ:

    3. Մենք այբուբենում վաղուց արդեն չունենք "ւ" (վյուն) տառը, և նույնքան վաղուց ունենք "և" տառը.
    Իսկ հիմա եթե ուշադրություն դարձնեք, գրեթե բոլոր թերթերում և գրքերում "և"-ի փոխարեն գրվում է "եւ":

    Ես սա համարում եմ ոչ թե լեզվի էվոլյուցիա, այլ ոտնձգություն լեզվի նկատմամբ:
    Սպասում եմ Ձեր կարծիքներին:

  2. #2
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆչու՞ է պետական մակարդակով աղավաղվում հայոց լեզուն.

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Մենք այբուբենում վաղուց արդեն չունենք «ւ» (վյուն) տառը, և նույնքան վաղուց ունենք «և» տառը. Իսկ հիմա եթե ուշադրություն դարձնեք, գրեթե բոլոր թերթերում և գրքերում «և»-ի փոխարեն գրվում է «եւ»։
    «և»-ի փոխարեն «ե ւ» գրողների մի մասը կարծում է որ դրանով նրանք հետ են վերադառնում հին և «իսկական» հայերեն գրելաձևին։

    Հետաքրքիրը նա է որ նույնիսկ ամենահին ժամանակներին փոքրատառերով գրելիս միշտ գրել են «և»-ով։
    Օրինակների համար կարող եք նայել այս երկու 1286 թվականի մատենագիրներին՝
    http://armenianstudies.csufresno.edu...aspx?index=091
    http://armenianstudies.csufresno.edu...aspx?index=092
    այս նկարների մեծացրած տարբերակները՝
    http://armenianstudies.csufresno.edu...ighres/091.jpg
    http://armenianstudies.csufresno.edu...ighres/092.jpg
    Ուրիշ մատենագիրներ տեսնելու համար կարող եք կարդալ http://armenianstudies.csufresno.edu...miniatures.htm

    Հայերեն լեզվով տպված ամենառաջին գիրքը (1666 թ․ Ամստերդամ) նույնպես օգտագործել է «և»։
    http://www2.kb.dk/elib/mss/treasures...n/82_175_a.htm
    http://img.kb.dk/ha/boghist/uaes/82/82_175_a2.jpg

    Այսինքն հա՛մ գրաբարում, հա՛մ աշխարհաբարում, հա՛մ ձեռագրերում, հա՛մ տպված գրքերում միշտ գրել ենք «և»-ով փոքրատառերով գրելիս, իսկ մեծատառերով գրելիս առաջ գրում էին «ԵՒ» իսկ հիմա գրում ենք «ԵՎ»։

  3. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2007
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆչու՞ է պետական մակարդակով աղավաղվում հայոց լեզուն.

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ շատերդ եք արդել նկատել թե վերջին տարիների ընթացքում ինչքան է փոխվել մեր լեզուն:

    Բերեմ մի քանի վառ օրինակ.
    1. Դպրոցական տարիներին հատուկ նշվում էր, որ միակ թիվը, որը գրվում է "ը"-ով ինն է - "ԻՆԸ":
    Իսկ վերջին 2-3 տարիների ընթացքում "ը"-ով սկսեց գրվել նաև տաս (10) թիվը:
    (Ինձ համար առաջին շշմեցուցիչ փաստը տաս հազար դրամանոց թղթադրամն էր):
    Վերջերս նույնիսկ "Եթեր" շաբաթաթերթում հանդիպեց "յոթԸ օր" արտահայտությունը:
    Ընտրությունները տեղի կունենան մինչև հուլիսի տասը:

    Հանդիպումները տեղի կունենան տաս օրը մեկ:Տաս, քսան տարի է հետո ամեն ինչ կփոխվի:

    Ինչո՞ւմն է խնդիրը: Որ ֆինանսների նախարարությունում նստած են ռուսախոս անգրագետնե՞ր:
    2. Նույն դպրոցական տարիներին բացատրվում էր "Ես իմ անուշ Հայաստանի արևահամ ԲԱՐն եմ սիրում" -ի ԲԱՐ-ի իմաստը.
    Իսկ հիմա 1000 դրամանոց թղթադրամի վրա տպվում է ԲԱՌԸ, իսկ լեզվագետները սկսել են բանավիճել, թե որ տարբերակն է ճիշտ:
    Ես իմ անուշ Հայաստանի արևահամ ԲԱՐն եմ սիրում՝ տափակություն է և Չարենց պետք է լինել «արևահամ ԲԱՌ» հորինելու համար: Չարենցը գրել է «արևահամ ԲԱՌ», բայց հրատարակության ժամանակ գրաշարին թվացել է, թե վրիպակ է և բաՌը դարձրել է բար( =բերք, բարիք):Հետագա հարատարակություններում սխալը ուղղել են:Իսկ գրականագետները(Ազատ Եղիազարյան, Գասպարյան և ուրիշներ) զարմացել ու զայրացել էին, որ հայկական թղթադրամների վրա կրկնել են նույն սխալը և աղավաղել Չարենցի հանճարեղ տողը: Բանաստեղծության ամբողջ հմայքն ու խորությունը այդ երկու հատիկ բառերի զարմանահրաշ զուգորդության մեջ է: Հայոց բառերը( բարերից առավել) արևի համ ու հոտ ունեն:
    3. Մենք այբուբենում վաղուց արդեն չունենք "ւ" (վյուն) տառը, և նույնքան վաղուց ունենք "և" տառը.
    Իսկ հիմա եթե ուշադրություն դարձնեք, գրեթե բոլոր թերթերում և գրքերում "և"-ի փոխարեն գրվում է "եւ":

    Ես սա համարում եմ ոչ թե լեզվի էվոլյուցիա, այլ ոտնձգություն լեզվի նկատմամբ:
    Սպասում եմ Ձեր կարծիքներին:
    Ինչպե՞ս թե ւ-վյուն չունենք,իսկ «ու» ինչպե՞ս ենք գրում: և-ը լիգատուրա(երկու տառերի կապակցություն) է, որ ստացել է տառի կարգավիճակ: Բայց մենք կարող ենք ապրել առանց և-ի, առանց ւ-ի՝ ոչ: Դասական ուղղագրութիւնն անհնար է պատկերացնել առանց վիւն-վյունի:

    Իսկ իմ կարծիքը կայանում է նրանում, որ ԵՍ ԻՆՔՍ չաղավաղեմ հայոց լեզուն: Եթե ամնեն մեկը զգա իր անձնական պատասխանատվությունը(սա վերաբերում է ոչ միայն լեզվին) լեզվի հանդեպ, ապա վաղ թե ուշ ամեն ինչ կփոխվի: Ինչ փույթ, թե ոմնաք աղավաղում, բռնաբարում են լեզուն:Ահա մի թարմ օրինակ.http://www.akumb.am/showthread.php?t=9917 #4

    Եթե ավելի լավ թարգմանություն կա, գտնելու դեպքում անպայման դիր էլի. բայց սա համենայն դեպս ինձ հանդիպացներից մեջներց հաջողնա:

    Սա ինչերե՞ն է, մի՞թե դպրոցներում, ԲՈՒՀ-երում այսպիսի եզոպոսյան լեզու են սովորեցնում:Խոսքը տառասխալ- վրիպակների մասին չէ(չարյաց փոքրագույնը), այլ լեզվամտածողության(չարյաց մեծագույնը):

  4. #4
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. ԻՆչու՞ է պետական մակարդակով աղավաղվում հայոց լեզուն.

    Մեջբերում SAS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս թե ւ-վյուն չունենք,իսկ «ու» ինչպե՞ս ենք գրում: և-ը լիգատուրա(երկու տառերի կապակցություն) է, որ ստացել է տառի կարգավիճակ: Բայց մենք կարող ենք ապրել առանց և-ի, առանց ւ-ի՝ ոչ: Դասական ուղղագրութիւնն անհնար է պատկերացնել առանց վիւն-վյունի:
    Կրկնեմ, մեր ժամանակակից այբուբենում գոյություն չունի "ւ" տառ, մենք ունենք "ու" տառ և "և" տառ: "Ու"-ն տառ է, ոչ թե երկու տառերից կազմված ԲԱՌ, ինչպես և "և"-ը: Մենք խոսում ենք ոչ թե նրանց ծագման, այլ ներկայիս այբուբենից շեղումների մասին:

    Իսկ "տաս"-ը քո բերած օրինակում ընդամենը որոշյալ առումով էր, իսկ եթե մեկ օր հետևես Հ1 հեռուստաընկերության եթերին, ապա կնկատես "տասը" (անորոշ առումով) թվականի օգտագործման բազմաթիվ օրինակների.
    "տասԸ տարի շուկայում", "տասԸ միավոր" և այլ արտահայտություններում:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆչու՞ է պետական մակարդակով աղավաղվում հայոց լեզուն.

    Կրկնեմ, մեր ժամանակակից այբուբենում գոյություն չունի "ւ" տառ
    Զրուցակիցներս այս ակումբում, մի քանի անգամ կրկնել են վերեւի միտքը, բայց ես չեմ հասկացել: Ուրեմն Հայաստանում. Այբուբենը առա՞նց «Ւ»ի սովորում են:
    Սիրելի Անաստուած, ըստ երեւոյթին աղաւաղումը այլ տեղ պէտք է փնտռել:
    Այբուբենից ջնջելով մի տառ, յանցանք գործուել է նրա հնարիչի եւ Հայ դպրութեան հանդէպ: Իսկ դուք որքան որ էլ ասե՛ք. «ԵՒ»ը բառ չէ այլ տառ է, դարձեալ ոչինչ է փոխւում, որովհետեւ բառը տառ չի լինում:
    «Եւ»ը եւ «ու»ն առանձին տառեր համարելով անգլերէնում՝ andը, արաբերէնում՝ «ուա»ն կամ՝ «ու»ն, թրքերէնում (հայերից կամ արաբներից փոխառուած) «վէ»ն առանձին տառեր հռչակելու նման մի երեւոյթ է, մինչ վերոյիշեալ լեզուներում դրանք բառեր են եւ նշանակում են՝ «եւ», «ու»: Շատ խօսեցինք Աբեղեանի ուղղագրութեան մասին: Վերեւի մեր զրոյցը տեղի պիտի չի ունենար, եթէ երբէք Աւանդական ուղղագրութիւնը հասարակութեան հասանելի դարձնելու համար չպարզեցուեր:

  6. #6
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆչու՞ է պետական մակարդակով աղավաղվում հայոց լեզուն.

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Դպրոցական տարիներին հատուկ նշվում էր, որ միակ թիվը, որը գրվում է "ը"-ով ինն է - "ԻՆԸ":
    Իսկ վերջին 2-3 տարիների ընթացքում "ը"-ով սկսեց գրվել նաև տաս (10) թիվը:
    (Ինձ համար առաջին շշմեցուցիչ փաստը տաս հազար դրամանոց թղթադրամն էր):
    Վերջերս նույնիսկ "Եթեր" շաբաթաթերթում հանդիպեց "յոթԸ օր" արտահայտությունը:
    Անմիջապես ասեմ, որ "տասը" ճիշտ է. ստուգեցի բառարանով։ Ինտերնետում էլ գտա հետևյալը.

    Պարզ թվականներ
    1 մեկ, մի
    2 երկու, երկուս
    3 երեք
    4 չորս
    5 հինգ
    6վեց
    7յոթ
    8ութ
    9ինը, ինն
    10տասը, տասն, տաս

    Տասը
    թվականն ունի նաև տասն և տաս ձևերը, որոնք հիմնականում օգտագործվում են բարդ բառերում, երբեմն՝ նաև ինքնուրույն։
    Տաս ձևը գրական լեզու մուտք է գործել խոսակցականից և մրցակցում է տասը ձևի հետ։
    Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ ռուսերենով.
    http://hayeren.hayastan.com/mak-kir7.html

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում SAS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչո՞ւմն է խնդիրը: Որ ֆինանսների նախարարությունում նստած են ռուսախոս անգրագետնե՞ր:
    Չեմ ուզում վիրավորել այս ուղղումով, բայց խոսելով տարատեսակ սխալների մասին՝ օգտագործում եք ռուսաբանություն (в чём дело?)։ Խնդիրը ոչ մի բանում էլ չի, խնդիրն այս է կամ այն է, այսինքն՝ պետք է հարցնել՝ ո՞րն է խնդիրը ։
    Վերջին խմբագրող՝ Enipra: 01.06.2007, 20:00: Պատճառ: Գրառման ավելացում

  7. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2007
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆչու՞ է պետական մակարդակով աղավաղվում հայոց լեզուն.

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրկնեմ, մեր ժամանակակից այբուբենում գոյություն չունի "ւ" տառ, մենք ունենք "ու" տառ և "և" տառ: "Ու"-ն տառ է, ոչ թե երկու տառերից կազմված ԲԱՌ, ինչպես և "և"-ը: Մենք խոսում ենք ոչ թե նրանց ծագման, այլ ներկայիս այբուբենից շեղումների մասին:
    Աթեիստ,

    «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ այբուբեն» հասկացութիւն գոյութիւն չունի, կա մի այբուբեն, որ ստեղծել, հորինել, հնարել է բոլոր ժամանակների Մեծագոյն Հայը՝ «այր մի՝ Մաշտոց անուն»:Ի գիտութիւն ձեզ. այսաւր էլ մեր մանուկները դպրոցում այբի ու բենի կողքին հեգում են նաեւ ւիւն-վյուն:

  8. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2007
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆչու՞ է պետական մակարդակով աղավաղվում հայոց լեզուն.

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ խօսեցինք Աբեղեանի ուղղագրութեան մասին: Վերեւի մեր զրոյցը տեղի պիտի չի ունենար, եթէ երբէք Աւանդական ուղղագրութիւնը հասարակութեան հասանելի դարձնելու համար չպարզեցուեր:
    Պանդուխտ եղբայր, ուղղագրության փոփոխումը հետապնդում էր միայն քաղաքական խնդիրներ, այն է՝ էլ ավելի հեռացնել իրարից հայության տարբեր հատվածները: Աբեղյանը պարզապես գործիք էր, խամաճիկ պատվիրատուների ձեռքին: Հայ բոլշևիկները, որ հիմնականում ռուսախոս հայեր էին, դարձան ոչ միայն պատուհաս հայ ժողովրդի գլխին, այլ նաև բերանը:Սակայն այդ բերանը հայերեն չէր խոսում և բերան դառնալու փոխարեն, բառիս բուն իմաստով, քու***** հայ ազգի բերանը:

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում Enipra-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ ուզում վիրավորել այս ուղղումով, բայց խոսելով տարատեսակ սխալների մասին՝ օգտագործում եք ռուսաբանություն (в чём дело?)։ Խնդիրը ոչ մի բանում էլ չի, խնդիրն այս է կամ այն է, այսինքն՝ պետք է հարցնել՝ ո՞րն է խնդիրը ։
    Լավ բանի համար չեն վիրավորվում, շնորհակալություն: Դուք ճիշտ եք, տասնյակ տարիներ կտրված լինելով հայկական միջավայրից, ուղեղս մի քիչ ... սոխացել է: Իսկ կարելի՞ է ասել՝ ինչո՞ւմն է բանը:

    Ստորագրություն՝ ճանաչիր ինձ:
    Պատասխան՝ ճանաչեցի քեզ:
    Վերջին խմբագրող՝ SAS: 01.06.2007, 20:18: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #9
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԻՆչու՞ է պետական մակարդակով աղավաղվում հայոց լեզուն.

    Լավ բանի համար չեն վիրավորվում, շնորհակալություն: Դուք ճիշտ եք, տասնյակ տարիներ կտրված լինելով հայկական միջավայրից, ուղեղս մի քիչ ... սոխացել է: Իսկ կարելի՞ ասել՝ ինչո՞ւմն է բանը:
    Ուրախ եմ, որ օգտակար համարեցիք գրառումս։
    Ոչ, չի կարելի։ Համոզված չեմ, որ ճիշտ եմ, բայց երևի պետք է հարցնել՝ բանն ի՞նչ է։ Ավելի տարածված սխալ է «բանը նրանում է» արտահայտությունը, որը պետք է փոխարինվի «բանն այն է» ձևով։

  10. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ է պետական մակարդակով աղավաղվում հայոց լեզուն.

    Մեջբերում Enipra-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրախ եմ, որ օգտակար համարեցիք գրառումս։
    Ոչ, չի կարելի։ Համոզված չեմ, որ ճիշտ եմ, բայց երևի պետք է հարցնել՝ բանն ի՞նչ է։ Ավելի տարածված սխալ է «բանը նրանում է» արտահայտությունը, որը պետք է փոխարինվի «բանն այն է» ձևով։
    Ճիշտ ես, Արփինե։ «Բանը նրանում է» արտահայտությունը նույնպես ռուսաբանություն է, թեկուզև խիստ տարածված...
    Մեջբերում SAS-ի խոսքերից
    ԵԵս իմ անուշ Հայաստանի արևահամ ԲԱՐն եմ սիրում՝ տափակություն է և Չարենց պետք է լինել «արևահամ ԲԱՌ» հորինելու համար: Չարենցը գրել է «արևահամ ԲԱՌ», բայց հրատարակության ժամանակ գրաշարին թվացել է, թե վրիպակ է և բաՌը դարձրել է բար( =բերք, բարիք):Հետագա հարատարակություններում սխալը ուղղել են:Իսկ գրականագետները(Ազատ Եղիազարյան, Գասպարյան և ուրիշներ) զարմացել ու զայրացել էին, որ հայկական թղթադրամների վրա կրկնել են նույն սխալը և աղավաղել Չարենցի հանճարեղ տողը: Բանաստեղծության ամբողջ հմայքն ու խորությունը այդ երկու հատիկ բառերի զարմանահրաշ զուգորդության մեջ է: Հայոց բառերը( բարերից առավել) արևի համ ու հոտ ունեն:
    Ես տվյալ հարցում այնքան էլ տեղեկացված չեմ, հետևաբար չեմ կարող պնդել, որ Չարենցը այս կամ այն ձևն է գրել, բայց տրամաբանելով ու լեզվական գիտելիքներիս վրա հիմնվելով՝ չեմ կարող համաձայնել, որ «արևահամ բար» արտահայտությունը տափակություն է, իմ կարծիքով, բար (պտուղ, բերք, բարիք) բառի համար արևահամ մակդիրը միագամայն տրամաբանական է ու գեղեցիկ, տրամաբանականության առումով նույնը կարելի է ասել նաև «Հայաստանի բար» արտահայտության մասին, իսկ, օրինակ, «Հայաստանի բառ» արտահայտությունը, համաձայնեք, որ այնքան էլ համոզիչ չէ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.06.2007, 12:41:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #11
    Լիարժեք անդամ Արիս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2008
    Գրառումներ
    97
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ է պետական մակարդակով աղավաղվում հայոց լեզուն.

    Մի բան ինձ դուր չի գալիս, ավելի ճիշտ ցավ է պատճառում, որ փողոցում մեծ գովազդային վահանակների վրա պակցված է, ՀՀ (չեմ հիշում ինչը) հիշեցնում է...ՀՀ պետական լեզուն Հայերենն է....
    Շատ ամոթա..., էս ինչ օրի ենք հասել?
    Հ.Գ.
    Պ. Սևակի <Հայոց Լեզու> գործը ծանոթ է?
    Մենք քիչ ենք.... Սակայն մեզ ՀԱՅ են ասում...
    Եղել ենք, Կանք ... ու Կլինենք...

  12. #12
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ է պետական մակարդակով աղավաղվում հայոց լեզուն.

    Արտակ ջան, այո, ես էլ քեզ պես վաղուց նկատել էի այս խեղաթյուրանքները:
    Փոխարենը լեզուն կատարելագործեն և զարգացնեն, օրենք են մշակում և ընդունում, որով սերիալներն ու ֆիլմերը թարգմանում են հայերեն և ինչ բառ ասես օգտագործում են՝ համարելով հայկական բառադարանից հանված բառեր: Ամոթ է, երբ երեխային չես կարողանում բացատրել ֆիլմում օգտագործված հայերեն բառի իմաստը, քանի որ իրականում, եթե այն լեզվով, որից թարգմանում են այդ բառը՝ չի ունենում այն նշանակությունը ինչ որ թարգմանում են: Սա մեր պետականության, լեզվի, մշակույթի վրա կազմակերպված հերթական կործանանրար գործընթացն է:
    Այս ամենից ելք չեմ տեսնում առայժմ, քանի որ թե՛ լեզվի տեսչությունը, թե՛ կրթության նախարարությունը ամեն մի պաշտոնիայի փոփոխության հետ կրում է գլոբալ փոփոխություն և դա անդրադառնում է մեր և մեր սերունդների վրա:
    Չկա օրենք, համապատասխան մարմին, որը պետք է հաստատուն պահի լեզվի և մշակույթի իրական, դարերից եկած արժեքները:
    Չգիտեմ, որքանով է հնարավոր այս ամենի իրականացումը, բայց հույսս չեմ կորցնում:
    Շնորհակալ եմ ուշադրության համար:

  13. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ է պետական մակարդակով աղավաղվում հայոց լեզուն.

    Այսօր, ինչ խոսք, բավականին շատացել են լեզվական աղավաղումները, որը տանում է շատ տխուր հետևանքների: Հատկապես անընդունելի են ինձ համար պետական բարձրագույն ապարատի ներկայացուցիչների կողմից կատարվող լեզվական սխալները:Մատների վրա կարելի է հաշվել այն անձանց, ովքեր խոսում են գրագետ հայերենով, հատկապես վերջերս էլ սկսել են օգտագործել ժարգոնային արտահայտություններ: Ես կոչ եմ անում նրանց առաջին հերթին գրագետ խոսել սովորել և ապա միայն ստանձնել այդչափ պատասխանատու պաշտոններ: Ի վերջո դա պետական մակարդակով լեզվի աղավաղում է:

  14. #14
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ է պետական մակարդակով աղավաղվում հայոց լեզուն.

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես տվյալ հարցում այնքան էլ տեղեկացված չեմ, հետևաբար չեմ կարող պնդել, որ Չարենցը այս կամ այն ձևն է գրել, բայց տրամաբանելով ու լեզվական գիտելիքներիս վրա հիմնվելով՝ չեմ կարող համաձայնել, որ «արևահամ բար» արտահայտությունը տափակություն է, իմ կարծիքով, բար (պտուղ, բերք, բարիք) բառի համար արևահամ մակդիրը միագամայն տրամաբանական է ու գեղեցիկ, տրամաբանականության առումով նույնը կարելի է ասել նաև «Հայաստանի բար» արտահայտության մասին, իսկ, օրինակ, «Հայաստանի բառ» արտահայտությունը, համաձայնեք, որ այնքան էլ համոզիչ չէ։
    Համաձայան եմ՝ «Հայաստանի բառ» արտահայտությունը անիմաստ է, իսկ «Հայաստանի բար» հասկանալի և ընդունելի: Իսկ որ լիներ, ենթադրենք՝ «Ես իմ անուշ հայերենի արևահամ բառն եմ սիրում» լրիվ հասկանալի կլիներ:
    Հետաքրքիր է, ձեռագիր-բնօրինակը պահպանվե՞լ է:
    "Clouds now and again
    give a soul some respite from
    moon-gazing-behold."

    Matsuo Basho

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սովորելու համար ծրագրավորման ո՞ր լեզուն է առաջնային
    Հեղինակ՝ T!gran, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 86
    Վերջինը: 21.09.2017, 01:56
  2. Գուշակեք լեզուն
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.02.2014, 09:42
  3. ՀՀ պետական խորհրդանշանների օրը
    Հեղինակ՝ Tig, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.06.2012, 11:43
  4. Oպերացիոն համակարգի նախընտրելի լեզուն
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 22
    Վերջինը: 19.12.2009, 21:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •