Ուրախ եմ, որ օգտակար համարեցիք գրառումս։Լավ բանի համար չեն վիրավորվում, շնորհակալություն:
Դուք ճիշտ եք, տասնյակ տարիներ կտրված լինելով հայկական միջավայրից, ուղեղս մի քիչ ... սոխացել է:
Իսկ կարելի՞ ասել՝ ինչո՞ւմն է բանը:
![]()
Ոչ, չի կարելի։Համոզված չեմ, որ ճիշտ եմ, բայց երևի պետք է հարցնել՝ բանն ի՞նչ է։ Ավելի տարածված սխալ է «բանը նրանում է» արտահայտությունը, որը պետք է փոխարինվի «բանն այն է» ձևով։
![]()
Էջանիշներ