Զրուցակիցներս այս ակումբում, մի քանի անգամ կրկնել են վերեւի միտքը, բայց ես չեմ հասկացել: Ուրեմն Հայաստանում. Այբուբենը առա՞նց «Ւ»ի սովորում են:Կրկնեմ, մեր ժամանակակից այբուբենում գոյություն չունի "ւ" տառ
Սիրելի Անաստուած, ըստ երեւոյթին աղաւաղումը այլ տեղ պէտք է փնտռել:
Այբուբենից ջնջելով մի տառ, յանցանք գործուել է նրա հնարիչի եւ Հայ դպրութեան հանդէպ: Իսկ դուք որքան որ էլ ասե՛ք. «ԵՒ»ը բառ չէ այլ տառ է, դարձեալ ոչինչ է փոխւում, որովհետեւ բառը տառ չի լինում:
«Եւ»ը եւ «ու»ն առանձին տառեր համարելով անգլերէնում՝ andը, արաբերէնում՝ «ուա»ն կամ՝ «ու»ն, թրքերէնում (հայերից կամ արաբներից փոխառուած) «վէ»ն առանձին տառեր հռչակելու նման մի երեւոյթ է, մինչ վերոյիշեալ լեզուներում դրանք բառեր են եւ նշանակում են՝ «եւ», «ու»: Շատ խօսեցինք Աբեղեանի ուղղագրութեան մասին: Վերեւի մեր զրոյցը տեղի պիտի չի ունենար, եթէ երբէք Աւանդական ուղղագրութիւնը հասարակութեան հասանելի դարձնելու համար չպարզեցուեր:
Էջանիշներ