Կարծում եմ շատերդ եք արդել նկատել թե վերջին տարիների ընթացքում ինչքան է փոխվել մեր լեզուն:

Բերեմ մի քանի վառ օրինակ.
1. Դպրոցական տարիներին հատուկ նշվում էր, որ միակ թիվը, որը գրվում է "ը"-ով ինն է - "ԻՆԸ":
Իսկ վերջին 2-3 տարիների ընթացքում "ը"-ով սկսեց գրվել նաև տաս (10) թիվը:
(Ինձ համար առաջին շշմեցուցիչ փաստը տաս հազար դրամանոց թղթադրամն էր):
Վերջերս նույնիսկ "Եթեր" շաբաթաթերթում հանդիպեց "յոթԸ օր" արտահայտությունը:

2. Նույն դպրոցական տարիներին բացատրվում էր "Ես իմ անուշ Հայաստանի արևահամ ԲԱՐն եմ սիրում" -ի ԲԱՐ-ի իմաստը.
Իսկ հիմա 1000 դրամանոց թղթադրամի վրա տպվում է ԲԱՌԸ, իսկ լեզվագետները սկսել են բանավիճել, թե որ տարբերակն է ճիշտ:

3. Մենք այբուբենում վաղուց արդեն չունենք "ւ" (վյուն) տառը, և նույնքան վաղուց ունենք "և" տառը.
Իսկ հիմա եթե ուշադրություն դարձնեք, գրեթե բոլոր թերթերում և գրքերում "և"-ի փոխարեն գրվում է "եւ":

Ես սա համարում եմ ոչ թե լեզվի էվոլյուցիա, այլ ոտնձգություն լեզվի նկատմամբ:
Սպասում եմ Ձեր կարծիքներին: