Է՜, Ջեյն,

էլի սկսեցիր քո անձնական անհաջող փորձն ընդհանրացնել ու ներկայացնել որպես անհերքելի ճշմարտություն: Ախր չի կարելի նման կատեգորիկ հայտարարություններ անել ու առանձին դեպքերը տարածել բոլորի վրա: Մեկի մոտ սկիզբն է հիանալի, մյուսի մոտ՝ վերջը, մեկ ուրիշի մոտ՝ և՛ սկիզբն է տանջանք, և՛ վերջը, իսկ որոշ երջանիկների մոտ՝ և՛ սկիզբն է լավ, և՛ վերջը: Բայց տանջանքից, ամեն դեպքում, ոչ մի մարդկային էակ չի կարող խուսափել ո՛չ սիրելու, ո՛չ էլ չսիրելու դեպքում: Քանի դեռ մարդը սիրտ ունի, չի կարող չտանջվել: Ուղղակի պետք է այնպես անել, որ տանջանքերը հնարավորինս քիչ լինեն:

Էջանիշներ