Սերը ստեղծարար ու ապրեցնող զգացմունք ա: Պահում ա /կամ կփրկի/ աշխարհը: Իսկական, անպայմանական, բացարձակ սերը անշահախնդիր ա, ինչքան էլ որ դա պարադոքսալ հնչի: Այն զերծ ա տիրելու ցանկությունից, այն հիացմունք ա ՝ առանց երկրպագության:
Մնացածը, որ դնում են սիրո տեղ, իրականում իդեալականացում ա, գերագնահատում, պաշտամունք, որոնք ինքնին բացասածին զգացմունքներ են, քանի որ բերում են չբավարարվող, ավելցուկային պոտենցիալի առաջացման, ինչը հաղթահարելու կամ բալանսավորելու համար գեներացվում ա բացասական էներգետիկա՝ ի դեմս սիրո պոզիտիվ էներգետիկայի, որը մինչդեռ հարթում էր ճանապարհներ: Ու այդպես սկսվում ա երկու հակալիցքերի անխոջ պայքար, որից էլ հարցը. մի՞թե սիրել նշանակում է տանջվել:
Սերը երբեք չի առաջացնում կախվածություն սիրո առարկայի նկատմամբ: Սա բանաձև ա, որի միջոցով կարող ես իմանալ, թե երբ է վերջանում սերը ու սկսվում կախվածությունը կամ իդեալականացումը:
Կախվածությունն իրականում գալիս ա իդեալականացումից: Իսկ իդեալականացման աղբյուրը վախն ա: Սկզբում, երբ դեռ սեր ա, դու ըմբոշխնում ես դրա հրաշքը, հետո գլուխ ա բարձրացնում մարդկային ամենամեծ արատը՝ վախը՝ բա որ հանկարծ էլ չլինի՞, բա որ կորցնե՞մ, ո՞նց պահեմ, ի՞նչ անեմ… Կորցնելու տագնապը առաջ ա բերում գերագնահատում՝ բարձրացնում ա սիրո առարկայի արժեքը ավելի, քան կար իրականում, որից հետևում ա իդեալականացումը, որն էլ պաշտպամունքը դարձնում ա հրամայական, ու ի վերջո ոտքից գլուխ խրվում ես պաշտամունքային կախվածության մեջ: Իսկ սերը արդեն չկա. կա ստրկացում:
Տասը պատվիրաններից մեկն ա. կուռք մի սարքի: Խոսքը պարզ ա, որ քարից կամ փայտից արձան սարքելու ու շուրջը ծիսակատարություններ անցկացնելու մասին չի /միայն/: Կուռք մի սարքի - մոդել ա: Կռապաշտությունը մեկընդմիշտ սպանում ա սերը:
Դա շատ նման ա նրան, որ մեկը զբոսնում ա ալպիական մարգագետնով, հիանում ծաղիկներով բան, ու հոգին լի ա բերկրանքով ու խաղաղությամբ, դա սեր ա: Հետո սկսում ա մտածել՝ այ հիմա կհեռանամ այստեղից, ու կկորցնեմ էս ամեն ինչը, ու սկսում ա ափսոսալ, տագնապել ավելի ճիշտ, որ մնալու ա ձեռնունայն, ուներ՝ ու հիմա էլ չունի, ու որոշում ա ոկել ծաղիկները, հոտոտել կատաղորեն՝ որ դրանց բուրմունքը մեկ ընդմիշտ մտցնի իր մեջ, տիրապետի: Ծաղիկները շուտով թոշնում են ու մեռնում, բայց մարդն էլի չի հանձնվում. այդ ժամանակ որոշում ա ճզմել դրանք այնքան, որ օծանելիք ստանա… Մարդն արդեն ամբողջովին մոլուցքի մեջ ա, ու նախկին սիրուց հետք էլ չի մնացել…
Մինչդեռ երբ սիրում ես մայրամուտը, չես մտածում դրան տիրապետելու մասին![]()
Էջանիշներ